Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե նախագահի ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պորտուգալական RTP հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները տեղի ունենան 2024 թվականին՝ պատերազմի ժամանակ։ «2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, և ընտրություններ լինեն, ես չեմ լքի իմ պետությունը, քանի որ ես Սահմանադրության երաշխավորն եմ ու պաշտպանում եմ այն»,- ասել է նա։ 2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին…
