ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինը և ՀՀ դեսպան Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանգամանալից զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին՝ ներառյալ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանումն ու տնտեսական կապերի ամրապնդումը: Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի…
