Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Տոկաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին՝ հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։ «Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և նրա…
