Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում
Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։ Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով մեկ բանվոր մահացել է, մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Շիրվանի կենտրոնական հիվանդանոց: Փաստը հետաքննվում է: Մահացած ու վիրավոր քաղաքացիները Շիրվանի բնակիչներ են: Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղություններն են հատուկ նշանակության արտադրանքի, կապի սարքավորումների, ընդհանուր սպառման ապրանքների ստեղծում,…
