Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի
Իրանի նոր օրենքով՝ առևտրային նավերը պարտավոր են վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։ «Նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվեն վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին: Փետրվարի 28-ից` ԱՄՆ-Իսրայելական գործողությունն սկսվելուց հետո, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը…
