Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով
Փարիզում այսօր աշխատանքն է սկսում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կազմակերպած տեսակոնֆերանսը, որին հեռավար մասնակցելու են 40 երկրի ներկայացուցիչներ: Քննարկվող հիմնական թեման է լինելու Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ համաժողովը կմիավորի «ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են ներդրում ունենալ» «բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության հարցում՝ ուղղված Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը,…
