Շիֆը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ
Կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Փաստաթղթի համահեղինակներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը և Ջո Գոթմայերը: Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի 1991 թվականին արցախահայության արտահայտած ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև դադարեցնի ռազմական օգնության ցուցաբերել Ադրբեջանին։ Բանաձևի նախագծով դատապարտվում է Լաչինի միջանցքի շարունակվող…
