Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ին նրա անդամակցության վերաբերյալ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե երկիրը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Պեսկովը ՀԱՊԿ-ն անվանել է հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն և նշել, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում։ «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունն անդամ երկրների շրջանում։…
