ԱԳ փոխնախարարը Դանիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

ԱԳ փոխնախարարը Դանիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սորենսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները…

Read More
Լուծարվել է Մոսկվայի իրավապաշտպան հելսինկյան խումբը

Լուծարվել է Մոսկվայի իրավապաշտպան հելսինկյան խումբը

Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել լուծարել Մոսկվայի հելսինկյան խումբը՝ Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը, որը գործում է 1970-ականներից։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջել էր կազմակերպությունը լուծարել անցյալ տարվա դեկտեմբերին՝ պատճառաբանելով, որ որպես տարածքային կազմակերպություն գրանցված խմբի ներկայացուցիչները մասնակցել են այլ մարզերի միջոցառումներին։ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մեծ մեղք է գործում՝…

Read More
Արմեն Գրիգորյանը Կեստուտիս Բուդրիսին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Կեստուտիս Բուդրիսին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են…

Read More
Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝  Ժոզեպ Բորելին

Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի…

Read More
Արտաքին գործերի նախարարություն — Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին հաստատել են, որ իրենք վտանգ չեն տեսնում Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիների ներկայության հետ կապված |

Արտաքին գործերի նախարարություն — Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին հաստատել են, որ իրենք վտանգ չեն տեսնում Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիների ներկայության հետ կապված |

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Պերեբինիսի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը։ «Վրացական կողմը եւս մեկ անգամ հաստատեց Վրաստանի աջակցությունն ու համերաշխությունն Ուկրաինային։ Ուկրաինական կողմն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանին թե՛…

Read More
Վրաստանում ուկրաինացի դիվանագետին կանչել են ԱԳՆ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության համար

Վրաստանում ուկրաինացի դիվանագետին կանչել են ԱԳՆ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության համար

Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանումների է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովին՝ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների համար, հայտնում է տեղական Առաջին ալիքը՝ հղում անելով ԱԳՆ-ին։ Անցած չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը շատ արագ կվերականգնվեն։ Կասյանովն արձագանքել է ելույթին՝ ասելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում իրենց քաղաքացիների տարհանումը…

Read More
Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը

Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Read More
Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Բրիտանական խորհրդարանում պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին բանավեճում։ «Այսօր խորհրդարանում ես մասնակցեցի Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճին։ Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության հալածանքներն ու ահաբեկչություններն արժանանան միասնական, միջազգային դատապարտման։ Բայց նաև կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն…

Read More
Զելենսկին կոչ է արել արագ կողմնորոշվել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում

Զելենսկին կոչ է արել արագ կողմնորոշվել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՏԱՆԿԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում: Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ խոսքը 5, 10 կամ 15 տանկի մասին չէ. երկրի կարիքներն ավելի մեծ են: Ուկրաինայի նախագահը կրկնել է պնդումը, որ Ռուսաստանը ծրագրում է նոր հարձակում,…

Read More
Սննդի սղության պատճառով Արցախում փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ
		25.01.2023 . Արցախ

Սննդի սղության պատճառով Արցախում փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ 25.01.2023 . Արցախ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը. 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Արդեն 164 երեխա է ծնվել շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու…

Read More
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: «Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիթորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու…

Read More
Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում։ Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության նախարարությունում, այդ թվում՝ փոխնախարար։ 2016-2022 թվականներին նա եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտոր։

Read More
Ավտոճանապարհային պատահար Խոսպիոյում

Ավտոճանապարհային պատահար Խոսպիոյում

Այսօր` հունվարի 25֊ին ժամը 11։00֊ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Խոսպիո գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար։ Ford transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ականատեսների խոքով  տուժողներ չկան,  դեպքի առթիվ այլ մանրամասներ հայտնի չեն: Տեղում աշխատում են օրինապահ մարմնի ներկայացուցիչներ։ Նշենք, որ վերջերս հաճախակի են դարձել ավտոճանապարհայի պատահարները։ Պատկան մարմիները…

Read More
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։   Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել…

Read More
ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին խնդրել են ապահովել ադրբեջանական գազի մատակարարումը

ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին խնդրել են ապահովել ադրբեջանական գազի մատակարարումը

Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման ենթակառուցվածքների զարգացման համար՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն: «Մենք բուլղարացիների, ռումինացիների և սլովակների հետ դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն առաջնահերթ կարգով զբաղվի այդ հարցով և ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի…

Read More
Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Եվրոպայի խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ հայտնել է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը: «Մենք տեսնում ենք տարածաշրջանային այլ հակամարտություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Այդպիսին է նաև Լաչինի միջանցքի փակումը»,- նշել է գերմանացի դիվանագետը։ Նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Read More
Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերին

Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերին

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաև էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի և ռասայական հիմքով բռնություն:…

Read More
Հունվարի 25-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ
		24.01.2023 . Արցախ

Հունվարի 25-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ 24.01.2023 . Արցախ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6-ժամյա անջատման ժամանակացույցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, հունվարի 25-ի ժ. 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։   Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին հնարավոր է ծանոթանալ առանձին…

Read More
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը` տեղեկացնելով, որ Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: «Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից: 2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի…

Read More
«Հայաստան» հիմնադրամի նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ. պարզաբանում

«Հայաստան» հիմնադրամի նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ. պարզաբանում

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերված 100 տոննա պարենամթերքն այս պահին գտնվում է Գորիսում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով այն հնարավոր չէ հասցնել Արցախ:   «Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ:   Բեռը տեղափոխելու հնարավորության…

Read More
Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ-շատ քրտնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի…

Read More
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: «Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու…

Read More
Իրակլի Կոբախիձե. Մենք պատասխանատվություն ենք կրում հասարակության առջև ոչ մեկին հնարավորություն չտալ երկրում խախտելու խաղաղությունը

Իրակլի Կոբախիձե. Մենք պատասխանատվություն ենք կրում հասարակության առջև ոչ մեկին հնարավորություն չտալ երկրում խախտելու խաղաղությունը

Անցյալ տարվա փետրվարի 24-ից այս մարդիկ բազմիցս փորձել են խաթարել իրավիճակը մեր երկրում, որն ուներ միակ նպատակը՝ գործում են առաջադրանքին համապատասխան և իրենց խնդիրն է ապակայունացում մտցնել երկրում, և դրա վերջնական նպատակը երկրորդ ճակատն է,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, որին հարց է ուղղվել փետրվարի 24-ին Ռուսթավելի պողոտայում նախատեսված ակցիայի վերաբերյալ։ Կոբախիձեի…

Read More
Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան

2023 թ. հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ գործով, որում մանրամասն հաշվետվություններ կան Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող լուրջ խախտումների վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Read More
Արցախի ՆԳՆ ուղեցույցը շրջափակման պատճառով հանրապետությունում մեքենաները հաշվառել չկարողացողների համար

Արցախի ՆԳՆ ուղեցույցը շրջափակման պատճառով հանրապետությունում մեքենաները հաշվառել չկարողացողների համար

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում՝ նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին…

Read More
Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ. Փրայս

Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ. Փրայս

ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունները ՆԱՏՕ-ում. այդ երկրները պատրաստ են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն որոշումը կայացվում է կոնսենսուսով, որին նրանք պետք է հասնեն Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս…

Read More
Արցախում պաշտոնատար անձը պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի վնաս է պատճառել
		24.01.2023 . Արցախ

Արցախում պաշտոնատար անձը պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի վնաս է պատճառել 24.01.2023 . Արցախ

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49 000 000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ հայտնում են Արցախի դատապազությունից:    Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021 թ. հարուցվել էր քրեական գործ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական…

Read More
Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար

Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի բացառում իր հրաժարականը, «եթե այդպես հնարավոր լինի փրկել երկիրը»: Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Վուչիչն ասել է, որ պատրաստ է լքել նաև քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը: Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկել է Սերբիայի նկատմամբ Արևմուտքի ճնշումը՝ Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում: 2022…

Read More
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին…

Read More
Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան

Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն…

Read More