ԱՄԷ-ն ստացել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ Շանհայի համագործակցության կազմակերպությունում
Արաբական Միացյալ Էմիրությունները ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄԷ լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվականի՝ մայիսի 4-5-ը Հնդկաստանում կայացած կազմակերպության արտգործնախարարների հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ԱՄԷ-ի մասնակցությունն ասոցիացիայի աշխատանքներին որպես երկխոսության գործընկեր։ Փաստաթուղթը ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը և Հնդկաստանում…
