Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու
Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական…
