«Ուկրէներգոն» արձագանքել է Ֆիցոյի՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հայտարարությանը
Սլովակիան դադարեցնում է Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ նշելով, որ որոշումը Բրատիսլավայի պատասխանն է Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցմանը։ Ֆիցոն ընդգծել է՝ նույնիսկ եթե Ուկրաինան Սլովակիայից օգնություն խնդրի էներգետիկ ցանցի կայունացման հարցում, այն չի ստանա։ Սլովակիայի վարչապետի հայտարարություններին ի պատասխան՝ «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը…
