Ախալքալաքի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում՝ դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի ձևաչափով։
Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Ռուբեն Պալյանը և նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը։
Երաժշտական երեկոյի ընթացքում աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ, կատարել են վրացի և արտասահմանցի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ՝ ներկայացնելով իրենց երաժշտական ունակություններն ու կատարողական վարպետությունը։
Միջոցառմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ծնողներ։
Նշվել է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցն ունի բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ և դափնեկիրներ, իսկ քաղաքապետարանը մշտապես աջակցում է շնորհալի աշակերտների մասնակցությանը տարբեր մրցույթների և փառատոների։
