Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը. առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը, ԱՀԿ հստակ դիրքորոշումը`…
