Կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը. ՀՀ վարչապետը՝ Ուրուգվայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս…
