Վստահ եմ, որ ԵՄ դիտորդների հետևությունները կլինեն օբյեկտիվ. ՀՀ վարչապետ
Չեմ կարծում, թե դիտորդներն այստեղ են՝ ամեն օր հայտարարություններ անելու համար։ Այդ մասին, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության դիտարկմանը, թե տարածաշրջանում դիտորդական առաքելության ներկայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ կարևորում եմ, ուզում եմ բարձր գնահատել ԵՄ դիտորդների ներկայությունը, կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խոր հետևություններ պիտի…
