
Հայաստանի Հանրային Ռադիոյի անդրադարձը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի վերաբերյալ
Հայաստանի Հանրային Ռադիոյի անդրադարձը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի վերաբերյալ:
Հայաստանի Հանրային Ռադիոյի անդրադարձը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի վերաբերյալ:
ՀՀ նախագահի նստավայրում, տեղի է ունենում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ընդունելության արարողությունը: Առավոտյան Վրաստանի նախագահն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե…
News.am-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այս պահին Ծիծաեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Վրաստանի նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նշենք, որ նա Հայաստան է ժամանել այսօր…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի…
Մարտի 12-ին Երիտասարդ Աշակերտների կենտրոնում տեղի ունեցավ շարադրությունների մրցանակաբաշխություն նվիրված Վրաստանի Ժողովրդական հանրապետության 100 ամյակին: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանը Վրաստանի ժողովրդական հանրապետության կողմից հիմնած առաջին ժողովի 100 ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ։ Այս մրցույթին մասնակցում էր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, ով…
Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ…
Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է մեկնելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Սալոմե Զուրաբիշվիլու առաջին տարածաշրջանային այցը տեղի է ունեցել Բաքու: Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է հետեւյալը. «Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ վերապրում…
Մարտի10 –ին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II օրհնել է պետության տարբեր շրջանների համալսարաններից ժամանած ուսանողներին: Երիտասարդներին օրհնության մեկնումը կազմակերպված էր ուսանողական ինքնակառավարման կողմից: Սամցխե-Ջավախքի համալսարանից Թբիլիսի են մեկնել մոտ 300 ուսանող: Վրաստանի տարբեր մասերից Թբիլիսի ժամանած ուսանողները հավաքվել էին Հավլաբարի մետրոյի մոտ, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սամեբա տաճարը, որտեղ եւ նրանք ստացել են Վրաստանի…
Կիրակի, մարտի 13-ին, երեկոյեան քաղաքիս ս. Վարդանանց եկեղեցում, խուռն բազմութեան ներկայութեամբ, ժամերգութիւնից յետոյ կատարվեց հոգեհանգստեան մաղթանք նորերս վախճանված հանգուցեալ Քրիստափօր Միքայէլեանի յիշատակին: Նախքան հոգեհանգիստը մի դամբանական խօսեց եկեղեցու քահանաներից Մինաս քահանայ Ազնաւուրեանը, դրուատելով նրա հասակակական գործունէութիւնը: Այս օրերս քաղաքիս հայ ազգաբնակութեան մէջ մի խնդրագիր էին շրջեցնում, ուղղած Վեհափառ Կաթողիկոսին, որ մեր յաջորդ Սիօն վարդապետը եպիսկոպոս…
Ժողովուրդի յուզված մտքերը՝ Բագուի և Երևանի եղբայրադաւ աղէտների առիթով, թէ՛ եկեղեցիներում և թէ՛ ամենուրեք խաղաղացնելուց յետոյ և մերովտանն զգալի կացուցանելով ամենքին երկրի կուլտուրականութեան և համերաշխ կացութեան սպառնացող զարհուրելի, դժոխըմբեր ապագան, մայր եկեղեցուս բեմից հրաւիրեցի աղքատիկ, բարի քաղաքայնոցս ուշադրութեամբ՝ մարդասիրաբար կարեկցելու դաւադիր եղեռնագործութեամբ նահատակվածների սևաբաղդ ընտանիքներին: Ս. պատարագից անմիջապէս յետոյ զգացված բազմութիւնը լցվում է յաջորդարանի դահլիճը,…
Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել…
Սիրելի հայրենակիցներ, պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը, որը հեղինակի երրորդ գիտական աշխատությունն է Վիրահայոց թեմի եկեղեցիների մասին: Այն հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն հին լուսանկարներ, փաստաթղթեր և հետաքրքիր նյութեր, ցանկության դեպքում փոխանցել պատմաբան Արմեն Ասատրյանին: Կանխավ շնորհակալություն:…
Մարտի 7-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից Ախալցխա ժամանած մի շարք հեռուստադիտողների հետ: Հանդիպման գլխավոր նպատակը մարդկանց կարծիքները իմանալն էր հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա հանրային հեռուստաընկերությունը մտադիր է անցկացնել փոփոխություններ հեռարձակման ծրագրում: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախ հանրային հեռուստաընկերությունը…
Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում,…
1tv.ge-Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ: Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունը կազմելու է օրական 10 տոննա: Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով…
«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ: Սերոբ Հարությունյանը 1980-ական թվականներին սեփական ջանքերով ստեղծել էր համակարգիչ, որը մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակվա Խորհրդային Միության հայտնի համակարգիչները: Դրանից բացի նա Ախալցխայի հայկական դպրոցի աշակերտների համար ստեղծել էր բոլոր բարենպաստ պայմանները առաջին համակարգիչներին ծանոթանալու համար եւ իր կողմից ստեղծված տարբեր ծրագրերի միջոցով օգնում էր երեխաներին ավելի լավ…
Արտերկրում բնակվող վրացիների համար դժվար է քաղաքացիության ձեռքբերումը, եւ դա պետք է ուղղվի», — Վրաստանի խորհրդարանում հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի խորհրդարանը 2017 թ. սեպտեմբերին ընդունեց սահմանադրական փոփոխություններ արգելում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիությունից զրկելը եթե անձը նախքան այլ երկիր քաղաքացիություն ստանալը տեղեկացրել է Վրաստանի իշխանություններին այդ մասին: Փոփոխությունները ուժի մեջ…
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին գրավոր հարցում է ուղղել՝ կապված Կարսում հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ենթադրյալ տան ավերման հետ: Ինչպես տեղեկանում ենք պատգամավորի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, Փայլանը գրավոր հարցման մեջ շեշտել է, որ Չարենցի տունը քանդվել է բանաստեղծի ազգային պատկանելիության…
Ախալցխայի քաղաքապետարանում հասարակական գործիչների ընտրական մրցույթի օրենքով 17 թափուր տեղերից ընտրվել է 13 դիմորդ: Տվյալ աշխատատեղերի համար ընտրված անձիք կնշանակվեն իրենց պաշտոններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Քաղաքապետարանում 4 աշխատատեղ դեռ մնացել է ազատ: 17 թափուր աշխատատեղի համար ներկայացվել է 80 քաղաքացու 210 դիմում: Ամենից շատ դիմում եղել է կազմակերպչական բաժնի ղեկավարի եւ հասարակության եւ լրատվամիջոցների…
Մարտի 4-֊ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Սամցխե֊ Ջավախքում եկեղեցիների վերանորոգության, գործող եկեղեցիները թեմին պաշտոնապես վերադարձնելու և թեմի գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Հայարտան» ֆեյսբուքյան էջը:
Մենք ունինք դրամատիկական սիրողների ընկերութիւն, որ դատապարտուած է անգործութեան, որովհետև չունի իր մէջ ստեղծագործող ոյժ՝ ներկայացումներ կազմակերպելու և իր կոչմանը ծառայելու: Ունինք Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն, որ պահում է իր փոքրիկ ընթերցարանը, աւելի ոչինչ, սպասում է դրամագլխի ստւարանալուն, որ նրա տոկոսով բարեգործութեան հիմք ձգէ քնքուշ սեռի համար: Կանանց գործունէութիւնից յետ չէ մնում Կ.Հ.Բ.Ը տեղական ճիւղը,…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է մեկնելու մարտի կեսին: Որպես Վրաստանի նախագահ դա Զուրաբիշվիլիի առաջին այցն է հարեւան Հայաստան: Հիշեցնենք, որ առաջին տարածաշրջանային այցը Զուրաբիշվիլին կատարեց Բաքու:
2019 թվականի մարտի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սրբազան արարողության, թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Բուն Բարեկենդենի տոնի առիթով, մաղթեց հոգով…
Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով Ժամը 19:00 դրությամբ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վերջերս Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններում երկու շարժառիթ է տեսնում, որոնք պայմանավորված են վերջերս վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ: Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Վրաստանի նախագահն օրերս այցելել է Ադրբեջան, որտեղ վերջինս կտրուկ հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան…
Մարտի 1-ից Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիները միմյանց երկրներ կկարողանան ուղևորվել «ID» քարտերով, առանց արտերկրներ մեկնելու համար անհրաժեշտ անձնագրի: Երկու երկրներ քաղաքացիների ն Ուկրաինայում եւ Վրաստանում մնալու հնարավորություն է տրվում առանց այցագիր մեկ տարվա ընթացքում 90 օր: Հիշեցնենք, որ Ուկրաինան և Վրաստանը նշված համաձայնագիրը ստորագրել են անցած տարվա հոկտեմբերին:
Aliq.ge-Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են։ Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող…
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա եւ այժմ գտնվում է Արդահանում: Այցը իրականացվել է Արդահանի նահանգապետ Մուստաֆա Մասատլիի հրավերով: Այցի շրջանակներում անցկացվել է բիզնես ֆորում, որին վրացական կողմը ներկայացրեց Սամցխե-Ջավախքում ներդրումային ներուժը եւ միջսահմանային առեւտրային-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ֆորումին ներկայացում ունեցավ նաեւ Արդահանի առեւտրային- արդյունաբերական պալատի նախագահ Չետին Դեմիրչին, որը վերաբերվում էր…
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն #Սադոյան’ը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։ Այնուհետև, ներկաները ծաղիկներ խոնարհեցին…
Ատելություն, խտրականության եւ ատելության հիմման վրա իրագործված սպանությունները՝ այս թեմայով փետրվարի 27-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրվման կենտրոնում Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անցկացվեց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էր գլխավոր դատախազը, Ներքին գործերի նախարարության եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Հանդիպմանը խոսվեց այն մասին, որ վերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերում ավելացել է ազգային հողի…