Վաշինգտոնը դիտարկում է ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը. Բլինքեն
Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը՝ հայտարարել է պետքարտուղարը։ «Կասկած չկա՝ ռուսներն ահաբեկում են ուկրաինացիներին։ Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է աջակցել ուկրաինացիներին՝ երկրի տարածքից դուրս մղելու ռուսական ուժերին։ Պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը սկսել է նոր զինատեսակներ տրամադրել Կիևին։ «Այլ հարց է՝…
