Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին։ Եվրահանձնակատարներն իրենց պարտականությունները պետք է կատարեն հինգ տարի՝ մինչև հաջորդ ընտրությունը։ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը եվրոպացի հանձնակատարների նոր խորհուրդն անվանել է «ավելի կոմպակտ» և «ինտերակտիվ»: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նա ընտրել է տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կյանքի տարբեր խավերից, տարբեր փորձառություններով: «Բայց…

Read More
Վրաստանի անկախության տոնն Ախալքալաքում (Photo)

Վրաստանի անկախության տոնն Ախալքալաքում (Photo)

Մայիսի 26-ը Վրաստանի անկախության տոնն է։  Ախալքալաքում օրը նշվեց մեծ շուքով։  Առավոտվանից մարդաշատ էր քաղաքի կենտրոնական այգին, ժամանցի համար զանազան անկյուններ էր ստեղծված՝ խաղեր, զվարճանքի վայրեր եւ տոնավաճառ։ Ժամը 14:00-ից սկսվեց հանդիսավոր մասը. շնորհավորանքի խոսքով ելույթներ ունեցան պաշտոնատար անձիք, մշակութային խմբեր եւ անհատ կատարողներ։ Ցուցադրության էր ներկայացված նաեւ զինտեխնիկա։ Վրաստանի անկախության հռչակման ժամին՝ 17:10-ին հնչեց…

Read More
Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը: «Մեր երկրների միջև շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակում կորեացի գործընկերների հետ մտքեր են փոխանակվել երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ»,- ասված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում հանդիպումներն անցել են «բացառապես…

Read More
Հայաստանն արժանի է Եվրոպայի ուշադրությանն ու աջակցությանը․ Քսավիե Բետել

Հայաստանն արժանի է Եվրոպայի ուշադրությանն ու աջակցությանը․ Քսավիե Բետել

Մենք չենք ընտրում մեր հարևաններին, սակայն ընտրում ենք մեր գործընկերներին՝ հայտարարել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովում։ Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների համագործակցության հնարավորությանը՝ պաշտոնյան ներկայացրել է Լյուքսեմբուրգի գործակցության օրինակը՝ Բելգիայի և Նիդերլանդների հետ Բենիլյուքսի շրջանակում։ «Մենք գիտակցեցինք, որ ընդհանուր նախագծեր ունենալը փաստացի խաղաղության լավագույն նախագիծն…

Read More
Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ

Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ: «Ես խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից։ Մի քանի ժամվա ընթացքում այն հանգեցրեց զոհերի խաղաղ բնակիչների շրջանում: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել կրակը:…

Read More
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը |

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը |

 Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։ Ձայների 84 կողմ , դեմ՝ 10-ի հարաբերակցությամբ ։Այսպիսի արդյունքով հաստատվեց Նախարարների կազմը, որը կգլխավորի Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետից բացի փոխվել է նաև պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինել է Իրակլի Չիկովանին։ Կառավարությունը հաստատվել է հետևյալ կազմով. Վարչապետ — Իրակլի Կոբախիձե; Կրթության, գիտության և երիտասարդության նախարար- Գիորգի…

Read More
«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ժամանել է Թուրքիայից

«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ժամանել է Թուրքիայից

«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ Թուրքիայից ժամանել է մարտի 4-ին: Հարցաքննության տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Նա պատմել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար: Նա խոստովանել է, որ հրահանգիչներն իրեն առաջադրանք են տվել սպանել դահլիճում գտնվող բոլոր մարդկանց: Ձերբակալվածն ասել է, որ…

Read More
Ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են. Բայրամով

Ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են. Բայրամով

Վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Ռուսական կողմն ասում է, որ հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է դիվանագետը: Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել է, 29-ը՝ ողջ մնացել։

Read More
Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը

Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը

Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել…

Read More
Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե

Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե

Ուրախ եմ վերջապես այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: «Քննարկեցինք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, երկկողմ և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղիները, Հայաստանի բարեփոխումների գործընթացին Լիտվայի աջակցությունը: Վարչապետին հիշեցրել եմ, որ Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի»,- նշել…

Read More
Meta-ն միտումնավոր վնասել է երեխաների հոգեբանությունը. ԱՄՆ երդվյալ ատենակալներ

Meta-ն միտումնավոր վնասել է երեխաների հոգեբանությունը. ԱՄՆ երդվյալ ատենակալներ

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների կարծիքով՝ Meta ընկերությունն օգտագործել է բիզնես վարելու«խիստ անբարեխիղճ» մեթոդներ՝ անարդարացիորեն օգտվելով երեխաների խոցելիությունից և անփորձությունից։ Դատարանը Meta ընկերությանը 375 միլիոն դոլարի տուգանք է նշանակել՝ ընդունելով, որ հարթակը գիտակցաբար վնասել է երեխաների հոգեկան առողջությունը և թաքցրել անչափահասների սեռական շահագործման մասին տեղեկատվությունը: Երդվյալ ատենակալները նաև հանգել են եզրակացության, որ թույլ են տրվել Նյու Մեքսիկոյի՝…

Read More
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ապահովելու մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2 ուղղությամբ. ՄԱԿ-ում Էկվադորի ներկայացուցիչ

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ապահովելու մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2 ուղղությամբ. ՄԱԿ-ում Էկվադորի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Էվկադորի ներկայացուցիչը նշեց, որ մտահոգություն են հայտնում Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի խնդիրների վերաբերյալ, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի վրա և հղի է այն ապակայունացնելու ռիսկով:    «Սննդի, դեղորայքի մատակարարումների խափանումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Կողմերին կոչ ենք անում հետևել ՌԴ միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:    Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝…

Read More
Ռուսական հարվածներն ուկրաինական էներգահամակարգին հասցրել են գրեթե 2 մլրդ դոլարի վնաս. Շմիհալ

Ռուսական հարվածներն ուկրաինական էներգահամակարգին հասցրել են գրեթե 2 մլրդ դոլարի վնաս. Շմիհալ

Ռուսական հրթիռային հարվածներից Ուկրաինայի էներգետիկ համակարգին հասցված վնասը կազմում է ավելի քան 70 մլրդ գրիվնա (մոտ 1,9 մլրդ դոլար)։ Կառավարության նիստում նման գնահատական ​​է տվել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, գրում է meduza.io-ն։ Նրա խոսքով՝ «Ուկրէներգոյի» ցանցերի վերականգնման համար ներկայումս աշխատում է 70 վերանորոգող թիմ՝ հազարից ավելի մասնագետով։ Այդ ընթացքում  ամբողջ երկրում շարունակվում են հոսանքազրկումները: Վարչապետը…

Read More
Սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում. Թոմ Բարաք

Սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում. Թոմ Բարաք

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում՝ փոխանցել է Anadolu գործակալությունը: Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Անկարան քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը։ Բարաքն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին, նշել՝ առկա կարևոր…

Read More
Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն. Արցախի նախագահ

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին:…

Read More
Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը. Զելենսկի

Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը. Զելենսկի

Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան և «բանակցային ուղին»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Սումիի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել: Օդեսայում 5 մարդ վիրավորվել է, բռնկվել են հրդեհներ, 30 000…

Read More
Փորձում են 4 գյուղերի կոնտեքստում Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ. Արթուր Հովհաննիսյան

Փորձում են 4 գյուղերի կոնտեքստում Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անընդունելի է համարում քաղաքական գործընթացների մեջ հոգևորականների ներգրավումը: Այս մասին պատգամավորը հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  Նրա խոսքով՝ այդ գործընթացները Հայաստանի պետականության դեմ են, որտեղ փորձ է արվում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ՝ փրկիչներ հրավիրելու համար: «Չորս ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու: Այս…

Read More
Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտարարել է՝ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս խաղաղությանն ու հանդարտությանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա անդրադարձել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի…

Read More
ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինքեն
		05.04.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինքեն 05.04.2024 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձը։ 1991թ․ այս օրը հայ ժողովուրդը միասնաբար կողմ քվեարկեց անկախության հռչակմանը՝ լավ գիտակցելով, որ չնայած անկախության ուղին դյուրին չէ և լի է տարատեսակ փորձություններով, այդուհանդերձ հենց անկախ պետականության գոյությունն է հանդիսանում համազգային իղձերի իրականացման և…

Read More
Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված եւ կահավորված տեսքով

Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված եւ կահավորված տեսքով

Ախալցխայի հայկական դպրոցը այս տարի իր դռները բացեց աշակերտների համար վերանորոգված եւ կահավորված դասարաններով: Դպրոցի վերանորոգման եւ կահավորման հարցով զբաղվել էր գործարար եւ բարերար Արտյոմ Սուրմալյանը: Դպրոցի բացման արարողությանը եւ ուսումնական տարվա մեկնարկին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ քաղաքապետի եւ մաժորիտար պատգամավորի գլխավորությամբ, ինչպես նաեւ հյուրեր Ախալցխայ շրջանից ու Հայաստանից: Դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը…

Read More
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն։     Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին…

Read More
Եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ին անդամակցելը. Ղարիբաշվիլի

Եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ին անդամակցելը. Ղարիբաշվիլի

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուղղակիորեն ասվեց, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չի հաղթել Ռուսաստանին։ Եթե ​​Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիք է, և դրա համար էլ մենք ձգտում ենք դառնալ դաշինքի անդամ։ Կառույցը հայտարարել է, որ չեն կարող…

Read More
Ադրբեջանն այսօր դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան

Ադրբեջանն այսօր դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան

Ադրբեջանն այսօր դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան, առաքման ծավալը կազմում է 16 վագոն՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանից Հայաստան ուղիղ մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա АИ-92 տեսակի բենզին և 2955 տոննա АИ-95 տեսակի բենզին: Վերջին անգամ ապրիլի 14-ին Ադրբեջանից…

Read More
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային

Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին կոչ են անում ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային և Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ապահովել: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխության մասին բանաձևում, որը 438 կողմ, 65 դեմ, 94 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Եվրոպական երկրները կոչ են արել անհապաղ Ուկրաինա ուղարկել անհրաժեշտ ողջ սպառազինությունը, ֆինանսական…

Read More
Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար

Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուին հեռացրել է կառավարության նիստերին մասնակցելուց՝ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին նրա հայտարարությունից հետո։ «Ամիհայ Էլիյահուի բառերը չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան»,- ասել է Նեթանյահուն: Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը միջուկային հարվածի մասին բառերն…

Read More
ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին

ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին

Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը կայցելի Չինաստան։ 2017 թվականից հետո սա կլինի ԱՄՆ գործող նախագահի առաջին այցն այդ երկիր։ Նախատեսվում է, որ Թրամփը Սի Ծինփինի հետ կքննարկի առևտրային հարցերը և Իրանի հետ հակամարտությունը: Ակնկալվում է, որ նա Պեկինին կոչ կանի օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Իրանին գործարքի գնալ…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել մշտական խաղաղության Հարավային Կովկասում. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել մշտական խաղաղության Հարավային Կովկասում. Ալիև

Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։   «Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։   Նրա խոսքով՝ այսօր…

Read More
ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին
		30.09.2022 . Միջազգային

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին 30.09.2022 . Միջազգային

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել…

Read More