Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Երուսաղեմում
		25.04.2022 . Միջազգային

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Երուսաղեմում 25.04.2022 . Միջազգային

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է անցկացվել Երուսաղեմում՝ Ապրիլյան զոհերին նվիրված հուշարձանի դիմաց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:   Այս տարի առաջին անգամ արարողություններին մասնակցել է նաև Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը:  

Read More
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ…

Read More
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի
		09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի 09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի  հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա: Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր…

Read More
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում «ընտրությունների» օրինականությունը

ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում «ընտրությունների» օրինականությունը

  ՆԱՏՕ-ն չի ճանաչում ապրիլի 10-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած այսպես կոչված նախագահական ընտրությունների օրինականությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի օրը վրացական Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունների օրինականությունը։ Դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը…

Read More
«Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան
		15.05.2022 . Միջազգային

«Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան 15.05.2022 . Միջազգային

Ավարտվեց «Եվրատեսիլ- 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, որին հաջորդում է Շվեդիան: 40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում…

Read More
Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ

Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ

Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում՝ Գազայի մարդասիրական հիմնադրամի աջակցության տրամադրման կետի մոտակայքում։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով՝ 27 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Նշվում է, որ նրանք խաղաղ բնակիչներ են եղել և սպասել են հումանիտար օգնության։ ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել կասկածելի անձինք, որոնք չեն արձագանքել իսրայելցի զինվորականների նախազգուշական…

Read More
Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Լեհաստանի դեսպանին սպասում են Վրաստանի ԱԳՆ-ում: Կանչը կապված է «Վիվամեդի» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, ըստ վրացական կողմի, լեհ բժիշկը գաղտնի, կոշիկի մեջ թաքցրած, փորձել է դուրս բերել Վրաստանի երրորդ նախագահից վերցված կենսաբանական ստուգման նմուշները։ «Ինձ համար դա անբացատրելի է, ես պատասխան չունեմ լեհ բժշկի կողմից կենսանյութը հեռացնելու փորձին, քանի որ ոչ ոք…

Read More
Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա		24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա 24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանք է արվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության,…

Read More
Բորժոմիում, փողոցում երիտասարդ  է մահացել

Բորժոմիում, փողոցում երիտասարդ է մահացել

Այսօր՝ ապրիլի 5-ին, Բորժոմիում փողոցում մի երիտասարդ է մահացել ։ «Ջեո Հոսպիտալ»-ի հերթապահ բժշկի խոսքով՝ կլինիկա արդեն մահացած է տեղափոխվել 36 տարեկանից ցածր տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է։     Աղբյուր՝ «Բորժոմի» հեռուստաընկերություն։

Read More
Վրաստանում գործարկվել է Հայաստանի հետ սահմանի մասին համաձայնագիրը

Վրաստանում գործարկվել է Հայաստանի հետ սահմանի մասին համաձայնագիրը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին» համաձայնագիրը։ Որոշումը հրապարակվել է Վրաստանի պաշտոնական տեղեկագրում: Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտով: Հայաստանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան այցի ընթացքում:

Read More
Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։ Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։ Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։ Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։…

Read More