Դատարանը Սաակաշվիլուն պարտավորեցրել է վճարել մոտ 3 միլիոն դոլար
Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և նրա անվտանգության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մինչև 9 միլիոն լարի (ավելի քան 3 միլիոն դոլար) վճարել պետական գանձարան՝ նրա կառավարման տարիներին կատարված հափշտակությունների համար, հաղորդում է վրացական «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալությունը։ Որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Գզիրիշվիլին։ Դատական հայցը ներկայացրել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝…
