Մենք հայտարարում ենք, որ սպանություն է նախապատրաստվել. Գլխավոր դատախազ
Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի խոսքով՝ քննությունը պարզել է, որ Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան ներկայացուցիչը փորձել է ձեռք բերել ցիանիդ: Բացի այդ, Մամալաձեի տան խուզարկության արդյունքում հրազենային զենք է հայտնաբերվել: Քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին մի քաղաքացի էր դիմել դատախազություն և հաղորդել, որ իր ծանոթ հոգևորական…
