Հանդիպում քաղաքապետի թեկնածուների հետ

Այսօր Ախալցխայի Նախընտրական Մեդիա Կենտրոնում անցկացվեց բանավեճ շրջանի քաղաքապետի թեկնածուների միջեւ: Բանավեճին ներկա էին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին եւ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեն: Մեդիա Կենտրոնի կողմից պատրաստած նախընտրական հանդիպման թեմաների շարքում էին կուսակցությունների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը, ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման հետ կապված…

Read More

Խուրգումոյում քաղաքական կուսակցության ակտիվիստները ընդդիմացել են միմյանց

Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստին ֆիզիկական և բարոյական վիրավորանք են   հասցրել զրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Խուրգումո գյուղում: Ինչպես հաղորդում է Ախալցխայի TV-9 ալիքը՝  «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից  Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջադրված քաղաքապետի թեկնածու  Սամվել Պետրոսյանը սոցիալական ցանցերում գրել է, որ այս միջադեպը հրահրել է Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը: Ախալքալաք-Նինոծմինդայի միասնական  կազմակերպությունը…

Read More

Քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում

Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID  Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից: Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ…

Read More

Հանդիպում NDI կազմակերպության դիտորդների հետ

Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոն այցելեցին NDI երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներ՝ Քեթրին Փինանին եւ Բուդիմիր Միլիչը: Դիտորդական առաքելության անդամները գրասենյակում հանդիպեցին  Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի համակարգող՝ Ամալյա Սարգսյանի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝  Էդուարդ Այվազյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Սամցխե-Ջավախքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը: Հանդիպման ժամանակ Էդուարդ Այվազյանը դիտորդների…

Read More

Հայաստան-Վրաստան հարաբերություններ. լրջացե՛ք, դարը փոխվել է

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը կրկին վեր հանեց թե՛ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, թե՛ ջավախահայության խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը: Ըստ հասած տեղեկությունների՝ գյուղում, Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու տարածքում, որտեղ պետությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում, հայ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել առանց պետության հետ համաձայնեցնելու,…

Read More

Գիորգի Կվիրիկաշվիլին Սամցխե-Ջավախքում ներկայացրեց քաղաքապետի թեկնածուներին

Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի  ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին, տեղի ունեցավ վրացական փոփ աստղերի համերգը: Համերգը սկսվեց ժամը 19: 00-ին և տևեց  մոտ մեկ ժամ: Սամցխե-Ջավախքի համայնքներից հավաքված մարդկանց համար երգում էին՝Անրի Ջոխաձեն, Նուցա Բուզալաձեն, Սոֆո Խալվաշին, Սոֆո Բեդեան և Նոդիկո Տատեշվիլին: Համերգը ավարտելուց հետո Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  Սամցխե-Ջավախքի…

Read More

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կրկին հրդեհ է

Ասպինձայի, Ռուսթավի գյուղի, Ինդուսիի անտառում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 22-ին: Տեղում աշխատում էին հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Ռուսթավ գյուղի պատգամավոր՝ Ջեմալ Իակոբիձեի խոսքերով՝ նույն անտառում 5 տարի առաջ էլ  էր հրդեհ  բռնկվել:  Ոչ մի վտանգ չի սպառնում Ռուսթավիի բնակիչներին, դրա համար,  որ անտառը որտեղ  հրդեհ է 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Հրդեհ է…

Read More

Ովքեր են «Վրացական Երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները Սամցխե-Ջավախքում

«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուների ցանկը արդեն  հայտնի է Սամցխե-Ջավախքում:  Ախալցխայում   «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն  Զազա Մելիքիձեն է: Այժմ նա Ախալցխայի շրջանային վարչության ղեկավարն է:  Ադիգենիում «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Զաքարիա Էնդելաձեն է՝ ներկայիս շրջանի ղեկավարը: «Վրացական երազանք» -ը Ասպինձայում  ներկայացնում է Ռոստոմ Մագրաքվելիձեն որպես Ասպինձայի քաղաքապետի թեկնածու: Նա մեկ շաբաթ առաջ թողեց   N39 ընտրական հանձնաժողովի…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Ախալցխայի մոտակայքում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին տեղի են ունենալու  «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Տվյալ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից, որին այս տարի մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները: Վրացական լրատվամիջոցները հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդում են, որ Հայաստանը եւս մտադիր է…

Read More

Աբասթումանիում եւս այսօր հրդեհ է բռնկվել, այս պահին անտառ մտավ ծանր տեխնիկան (ֆոտո-վիդեո)

Այսօր Աբասթումանիի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս պահին այրվող  անտառ մտավ ծանր տեխնիկան: Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի խոսքերով՝  տեխնիկան բանալու է  ճանապարհներ, որպեսզի հրշեջ ծառայության մեքենաները կարողանան մոտենալ հրդեհին: Հրդեհի հանգցնման գործընթացի մասնակից է նաեւ կենդանի ուժը եւ հատուկ առաջադրանքների բաժնի  անձնակազմը: Այս պահի դրությամբ նրանց հաջողվեց հանգցնել նաեւ Ախալցխայի եւ Բորջոմիի հրդեհները:…

Read More
Գոչա Գվառամաձե. Տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը իր ժողովրդի հետ

Գոչա Գվառամաձե. Տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը իր ժողովրդի հետ

4 օր առաջ Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի մոտ բողոքի ցույց անցկացրեցին: Ցույցի պատճառ էր հանդիսացել գյուղում երկու ամիս առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը մինչ հիմա չէ բացահայտվել: Այս թեմայի շուրջ Akhaltskha.net-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և Հայաստանում Վրաստանի արտակարգ դեսպանորդ Գոչա Գվառամաձեի հետ: Պարոն Գվառամաձե, դուք տարիներ շարունակ եղել եք Ծղալթբիլա գյուղի բնակիչների բարեկամը…

Read More
Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Օգոստոսի 10-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին: Հուղարկավորությանը մասնակցում էին ինչպես Ծղալթբիլայիցիները, այնպես էլ հարակից գյուղերից եւ քաղաքից ժամանած մարդիկ, ում անտարբեր չեր թողել Ավետիսյանների ընտանիքի վիշտը: Մահացածների հարազատների եւ համագյուղացիների խոսքերով՝ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտվի կատարվածի ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Ծղալթբիլա գյուղում…

Read More
Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին Թբիլիսի են տեղափոխել։ Նա Թբիլիսիում կղեկավարի Գլդանի-Նաձալադեւի բաժանմունքը:  Դեռ հայտնի չէ  Սամցխե-Ջավախքում Թեյմուրազ Կալանդաձեի փոխարինողի անունը: Ինչպես հայտարարում են Ներքին Գործերի նախարարությունում՝ Թեիմուրազ Կալանդաձեի Թբիլիսի տեղափոխելը հասարակ աշխատանքային ռոտացիա է: Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 24-ին հենց Թեյմուրազ Կալանդաձեի անվան հետ էր կապված այն սկանդալ,…

Read More
Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Օգոստոսի 2-ին Ախալցխայի Ռաբաթ բերդային համալիրի տարածքում տեղի ունեցավ Գրիգորի Եսայանի համերգային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում երգիչը ախալցխացիներին ներկայացրեց իր նոր «Ջավախեթցի» երգը, որը նրա խոսքերով՝ առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։ Գրիգորի Եսայանը իր մի քանի հայտնի երգերի կատարումից հետո անակնկալ կերպով Ախալցխայի հանդիսատեսին ներկայացրեց իր հետ Ռաբաթ համերգին մասնակցելու եկած տարբեր երգիչների ու երաժիշտների։ Համերգի…

Read More
Հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին

Հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին

Մի քանի ամիս առաջ վրացական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ճանապարհին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական սփյուռքը ունի մեծ քաղաքական եւ ֆինանսական հնարավորություններ աշխարհի տարբեր երկրներում: Այն լավ կազմակերպված է, եւ որոշ չափով ունի հնարավորություն ազդելու տարբեր երկրներում ընդունվող որոշումների…

Read More
«Ազգային շարժման» նախկին համակարգողը պետական պաշտոնյաներին մեղադրում է բռնության մեջ

«Ազգային շարժման» նախկին համակարգողը պետական պաշտոնյաներին մեղադրում է բռնության մեջ

Քաղաք Ախալցխայի Ուրավել գյուղի անտառում «Ազգային շարժման» նախկին համակարգողի հորը եւ որդուն ծեծի են ենթարկել: Դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 16-ին, ժամը 17:00: «Անտառից ցած էի իջնում մեքենայով: Կողքս նստած էր 82-ամյա հայրս: Քաղաքապետարանի աշխատակիցները ճանապարհին խրախճանք էին անում: Փորձեցին կանգնեցնել մեր մեքենան բայց ես չկանգնեցրի: Զազա Գելաձեն էր, քաղաքապետի տեղակալը: Ես նրա հետ շատ…

Read More
Ջավախքցի երիտասարդները ՀԲԸՄ – «Անդրանիկ» սկաուտական բանակում – Հայաստան ծրագրում

Ջավախքցի երիտասարդները ՀԲԸՄ – «Անդրանիկ» սկաուտական բանակում – Հայաստան ծրագրում

Երեկ՝ հուլիսի 16-ին Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում անցկացվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստան «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի 10-ամյակին նվիրված խարույկահանդես, դրոշների բարձրացման արարողություն, որին ներկա էին ՀԲԸՄ  Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, «Անդրանիկ» սկաուտական բանակումի նախկին ղեկավար Գևորգ Սանթուրյանը, ճամբարի ներկայիս ղեկավար Ռայմոնդ Հարթունին և այլք: «Ջավախքին…

Read More
Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը

Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը

Զարեհ Սինանյանի, Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելությունը Ախալցխա մեծ հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները առաջին անգամ համոզվեցին, որ սփյուռքը ոչ միայն անտարբեր չէ Սամցխե-Ջավախքի հայերի ճակատագրով, այլ պատրաստ է ուղիղ աշխատել Վրաստանի ու տեղի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Դա նշանակում է, որ եթե նման քայլերը հայկական…

Read More
Զարեհ Սինանյանի,Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելության երկրորդ ու երրորդ օրը Սամցխե-Ջավախք տարածաշրջան

Զարեհ Սինանյանի,Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելության երկրորդ ու երրորդ օրը Սամցխե-Ջավախք տարածաշրջան

Հուլիսի 2-ի մի շարք միջոցառումներից հետո ԱՄՆ-ից, Համշենից եւ ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան տեղում ունեցավ մի շարք կարեւոր հանդիպումներ: Հունիսի 3-ի առավոտյան Վրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն Ախալցխայի քաղաքապետարանում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի հետ միասին հյուրընկալեց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին, գեներալ Արշալույս Փայտյանին եւ համշենից Ախալցխա ժամանած հայերին: Հանդիպման ընթացքում կարեւորություն տրվեց…

Read More
Ազգային խտրականություն թե անլիարժեքության բարդույթ

Ազգային խտրականություն թե անլիարժեքության բարդույթ

Արդեն չորրորդ տարին է, ինչ Ախալցխայի քաղաքապետարանը հունիսի 30-ին երեք հոգու շնորհում է պատվավոր քաղաքացու կոչում: Երեք տարի անընդմեջ ինչ գոյություն ունի տվյալ նախաձեռնությունը ոչ մի հայ ոչ միայն չի արժանացել տվյալ կոչմանը, այլ նաեւ չի ընդգրկվել թեկնածուների շարքում: Հունիսի սկիզբ Ախալցխայի քաղաքապետարանում ստեղծվեց հատուկ 26 անդամից բաղկացած հանձնաժողով, կազմված քաղաքապետարանի աշխատակիցներից, քաղաքային խորհրդի պատգամավորներից…

Read More
Ծնիս գյուղում բենզալցակայանում գողության ժամանակ վիրավորել են աշխատակցին

Ծնիս գյուղում բենզալցակայանում գողության ժամանակ վիրավորել են աշխատակցին

Ախալցխայի շրջանի Ծնիս գյուղում թալանել են բենզալցակայան: Գողության ժամանակ վիրավորվել է բենզալցակայանի աշխատակիցն: Տեղացիների խոսքերով գողերը թալանել են մոտ 3000 լարի: Երիտասարդ տղամարդուն, ում վիրավորել էին գողերը շտապ հասցրել են «Իմեդի» հիվանդանոց: Բժիշկների խոսքերով նրան դանակահարել են գլխի եւ պարանոցի շրջանում: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել  հունիսի 27-ին, ժամը 05:30 —…

Read More
Ադիգենի մունիցիպալիտետի աշխատակցի հաղթած դատական գործը փոխանցվեց վերաքննիչ դատարան

Ադիգենի մունիցիպալիտետի աշխատակցի հաղթած դատական գործը փոխանցվեց վերաքննիչ դատարան

Ադիգենիի մունիցիպլաիտետի ղեկավարությունը նախկինում աշխատանքից ազատած աշխատակցին չի պատրաստվում վերականգնել պաշտոնին: Ադիգենի գամգեոբան Ախալցխայի շրջանային դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանում բողոքարկեց: Ադիգենիի տեղական իշխանությունները չեն համաձայնվում դատավորի որոշման հետ, որի համաձայն նախկին գամգեբելիի տեղակալ Մինդիա Ջելիաին աշխատանքից արձակման որոշումը չեղյալ պիտի համարի և նրան աշխատանքի վերականգի: Ադիգենիի գամգեբելին Մ. Ջելիաին պաշտոնից ազատել էր 2016 թվականի փետրվարի…

Read More
Էդուարդ Աբրահամյան. Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Սամցխե-Ջավախքը դարձնել Վրաստանի համար ընկալելի և ընդունելի գործոն

Էդուարդ Աբրահամյան. Երևանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Սամցխե-Ջավախքը դարձնել Վրաստանի համար ընկալելի և ընդունելի գործոն

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com—ի, Akhaltskha.Net—ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններումզրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակականգործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Մեր հյուրն է Էդուարդ Աբրահամյանը, ով պ․գ․թ․, Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող է, ինչպես նաեւ IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի լոնդոնյան գրասենյակի անկախ վերլուծաբան: Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող…

Read More
Գարեգին Նալբանդյան. Մտահոգիչ է Սամցխե-Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացումը

Գարեգին Նալբանդյան. Մտահոգիչ է Սամցխե-Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացումը

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Մեր հյուրն է ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբի նախագահ՝  Գարեգին Նալբանդյանը:  Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ: Նախ ողջունում եմ…

Read More
Տավարնի կոչվող թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են խոստումների իրականացումը

Տավարնի կոչվող թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են խոստումների իրականացումը

Տավարնիի բնակչությունը պահանջում է իշխանությունից ուշադրություն: Տեղացիները բողոքում են, որ իրենց մոտ ընդհանրապես չկա կոյուղու համակարգ: Զուգարանի կեղտը ամբողջովին փողոցներում է հավաքվում: Տավարնիի բնակչությունը, որտեղ բնակվում է 300 ընտանիք երկար տարիներ սպասելուց հետո անկարող է այլեւս համբերել: «Երկար տարիներ է խնդրում ենք, որ մեր վրա ուշադրություն դարձնեն: Ամեն ամիս ասում են, որ կլուծենք ձեր խնդիրները: …

Read More

«Պիտի կերտենք նոր Արշալույս» խորագրով մրցույթ Ախալքալաքում

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Վրաստանի ՀՕՄ ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում-մրցույթ՝ Պիտի կերտենք նոր Արշալույս խորագրով: Մրցույթին մասակից երեք թիմերը՝ Կարին, Գուգարք և Հայք համապատասխանաբար ներկայացնում էին Ախալցխայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոները: Ընտրված էր թեմամ էր Հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիների, մասնավորապես Վանի նահանգում, և մեծն բանաստեղծ Վահան Տերյանի անչափ կարևոր գործնեությունը տվյալ…

Read More