Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին
Եղանակային վատ պայմանների պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին մեքենաները հայտնվել են ձյան մեջ։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին ձյան մեջ խրված ավտոմեքենաները դուրս են բերվել։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ տարածաշրջանում անբարենպաստ եղանակ է։ Նինոծմինդա և Ախալքալաք գյուղերի մեծ մասը կտրված է արտաքին աշխարհից, որոշ գյուղեր հոսանքազրկված են։
