Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները 14.05.2023 Sona Tonakanian Ադրբեջան, Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Մշակույթ, Սպորտ
Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները։
Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները։
Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է հարցազրույց Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի հետ։
Այսօր՝ մայիսի 9-ին Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին հայրենական պատերազմի հերոս Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ։ Մայիսի 9-ը նշվում է որպես ԽՍՀՄ-ի Տարած հաղթանակի օրը ֆաշիստականն Գերմանիայի հանդեպ։ Առավոտյան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակիցները, ովքեր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ այցելեցին դեպի Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին։Ներկա էին Ախալքալաքի…
Այսօր՝ մայիսի 8-ին Ախաքլալաքի քաղաքապետարանի բակում հաղթական դափնեպսակով ՏԻՄ ներկայացուցիչները դիմավորեցին վերջերս բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն դարձած Գոռ Այվազյանին։ Ներկա էին քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետերը եւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, մարզական համալիրի տնօրինությունը եւ այլ աշխատակիցների հետ։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորում է երիտասարդ մարզիկին, մաղթելով բարձունքներ ու միմիայն հաղթանակներ։ Գոռ Այվազյանը Եվրոպայի…
Ապրիլի 30-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ախալքալաքի սպորտ դպրոցում անցկացվեց սեղանի թենիսի աօաչն»ւթյիւն, որին մասնակցեց Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից 120 երիտասարդ։ Մրցաշարը մեկօրյա էր իսկ մրցանակային կատեգորիաները երքն էին. տղաների տարիքային՝ ավագներ և կրտսերներ ու աղջիկների։ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումները և նշում է որ քաղաքապետարանը սիրով կաջակցի երիտասարդներին մշակույթի և սպորտի ոլորտներում։…
Այսօր՝ ապրիլի 27-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։ Նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր։ Ախալքալաքում էին Դանիայի, Էստոնիայի, , Լատվիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցիչները։ Քննարկվել է մի շարք հասարակական հարցեր, նաեւ խնդիրներ։ «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման…
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ցեղասպանոպթյան զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի մոտ, ի հիշատակ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարվեգ։ Վաղ առավոտվանից Ախալքալաքցիները ծաղիկներով այցելում էին Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ։ Այցելեցեին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակազմերը, ինչպես նաև տարբեր հաստատությունների, կրթական կենտրոնների ներկայացուցիչներ եւ պարզապես քաղաքացիներ։ Հայոց…
Երկրագնդի միջազգային օրվա շրջանակներում «Ախալքալաքի ՀԷԿ»-ի շրջակա միջավայրի պահպանության նպատակով 220 տնկի է տնկվել։ «Ախալքալաքի ՀԷԿ »-ի կողմից իրականացվող ակցիան երեք տարվա համար է նախատեսված։ Նոր տնկիները «Ախալքալաքի 1» և «Ախալքալաքի 2»հիդրոէլեկտրոկայանների շրջակայքում են տնկվել։ Նաև 50 տնկի, որոնք ընկերությունը տեղական մունիցիպալիտետին էր փոխանցել, Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք- Նինոծմինդայի մայրուղիների մոտակայքում են տնկվել։ Ծառատունկին մասնակցել են…
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ու Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում բացվեց երկօրյա ցուցահանդես՝ «Հայոց ցեղասպանություն — 1915» թեմայով։ Ցուցահանդեսին ներկայացված էին 1915թ․ Հայոց ցեղասպանության զարհուրելի պատկերներ ներկայացնող բազմաթիվ նկարներ։ Նկարները տրամադրել էր Ջավախքի Առաջնորդական Փոխանորդությունը։ Նկարների շարքում էին նաև Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Ցուցահանդեսը ունեցավ բազմաթիվ այցելուներ,այդ թվում դպրոցների կոլեկտիվներ,…
Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է մայրենի լեզվի օրը: Այդ առիթիվ Ախալքալաքի Ապագայի տանը կազմակերվել էր միջոցառում, որին մասնակցում էին կենտրոնի լեզվի խմբակների սաները։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր դասը, ՏԻՄ և մշակութային ոլորտի ներկայացուցիչեր, ծնողներ և այլ հյուրեր։ Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի խոսքով այսօրինակ միջոցառումները նպաստում են, որ սաները ավելի շատ…
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի» Ապրիլի 9֊ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը։ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, ձեռամբ՝ հոգեշնորհ տեր Նշան վարդապետ Հմայակյանի հարության Սուրբ պատարագ մատուցվեց։ Պատարագին ներկա էին նաև ՏԻՄ ներկայացուգիչներ։ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:…
Այսօր՝ ապրիլի 8-ին Ախալքալաքի Սբ. Խաբ եկեղեցում ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց՝ ձեռամբ տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ Ավագ Շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա Հարությունը մեռելներից: Անդրադառնալով ճրագալույցի Պատարագին՝ նշենք, որ ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ…
Այսօր՝ Ապրիլի 5-ին ASP Group-ի նախաձեռնությամբ և Ախալքալքի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց գյուղտեխնիկայի ցուցադրություն։ Ախալքալաք էր բերվել ժամանակակից տեխնիկաներ, որոնց առավելությունները ներկայացվեց ֆերմերներին։ Ցուցադրությանը նաև ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ։ Asp group-ի ներկայացուցիչների խոսքով ցուցադրությունը կազմակերպվել է Սամցխե — Ջավախքում, քանի որ այս տարածաշրջանը երկրում հայտնի է գյուղատնտեսական ակտիվով։ ASP Group-ը հատուկ տեխնիկայի ցուցադրություն…
Այսօր՝ մարտի 23-ին աշխատանքային այցով Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։ Նրա այցը մեկնարկեց Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցով, որտեղ տեղի ունեցավ ամերիկյան անկյան բացումը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Դեգնանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Թամարա Օձելաշվիլին։ Բացման արարողությունից հետո Ախալքալաքի…
Այսօր` մարտի 21-ին, Ախալքալաքի պատանեկան և «Զորի Զորյան» միությունների կողմից կազմակերպվել էր քայլերթ «Արցախը չի լինելու Ադրբեջանին» խորագրով։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից, մասնակիցներն իրենց հետ տանում էին հայերեն և վրացերեն լեզուներով տարբեր վերտառությամբ պաստառներ՝ «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Բացել Արցախի կյանքի ճանապարհը» և այլն։ Քայլերթի մասնակիցները նախ կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ,որտեղ «Զորի…
Այսօր՝ մարտի 18-ին Ախալքալաքի մարզական համալիրում մեկնարկեց քիքբոքսինգի առաջնություն, որին մասնակցում էին Վրաստանի եւ Հայաստանի մարզիկները։ Առաջնության նախաձեռնողը Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան է, աջակիցները Ախալքալաքի քաղաքապետարանը, մարզական համալիրը եւ Աեւան Նալբանդյանը, ով աջակցել է մարզիկների հաղթական գոտիների ձեռքբերման հարցում։ Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքիվ հանդես եկավ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, հուշարձանների…
Այսօր՝ մարտի 15-ին, Մեծ Պահքի միջինքի օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա-2023» փառատոնը: Փառատոնին մասնակցեցին Ախալաքալքի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացիցիչները։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ջավախքի տիկնանց ձեռքով պատրաստված և յուրօրինակ ձևավորված գաթաները: Տոնակատարության ավարտին օրհնվեց ներկայացված գաթաները տեղի ունեցավ համտես այնուհետեւ Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից…
Այսօր` մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեց գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների հարցերը, գյուղատնտեսական տեխնիկայի գնման և ֆինանսավորման պետական ծրագրի վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր շրջաններում, սակայն կարող են մասնակցել միայն կոոպերատիվները։ Որպես բարձրալեռ շրջանի ներկայացուցիչներ Ախալքալաքում շահառուները կոոպերատիվ կարող են կազմավորել 5 անդամով և պետք…
Առանձնացրել ենք անցնող շաբաթվա կարեւոր լուրերը, դիտեք տեսանյութը։
Փետրվարի 17-ին Ախալցխայում տեղի ունեցավ պարի փառատոն, որին մասնակցեցին Վրաստանի եւ Հայաստանի պարային համույթներ։ Ախալքալաքից փառատոնին հրավիրված էր Lineup մշակույթի կենտրոնի «Արէ» պարի համույթի փոքրիկների խումբը։ 5-6 տարեկան Ախալքալաքցի փոքրիկների համար սա առաջին բեմելն էր։ Փառատոնի ծրագրում ներառված էին ոչ միայն պարային համարներ, այլ նաեւ երաժշտական կատարումներ։ Lineup կենտրոնում գործում է պարի 5 համույթ, պարուսույց…
Այսօր՝ փետրվարի 18-ին Ախալքալաքի Աղամաշենեբելի փողոցում իրար են բախվել Opel եւ Mercedes մակնիշի փոքր մարդատար մեքենաները։ Ականատեսների խոսքով, վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամամել շտապ օգնության աշխատակիցները, առաջին բուժօգնությունից հետո մեքենաներից մեկի կին ուղեւորին տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։ Բուժաշխատողնրի փոխանցմամբ կնոջ մոտ թեթեւ վնասվածքներ են։ Դեպքի վայրում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն են։
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցական կանոնի համաձայն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նախատոնակ. ժամերգություն եւ նորապսակների օրհնության կարգ։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մեկնաբանում է տոնի հոգեւոր հիմքը. «Մարիամը քառասուն օրական Հիսուսին…
Բաթումի քաղաքում անցկացվող բռնցքամարտի Վրաստանի առաջնությունից Ախալքալաքի մարզական համալիրի սաները վերադառնում են 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Ոսկե մեդալ են նվաճել Արտյուշ Գոմցյանը, Արտյոմ Յորդանյանը, Արամ Խրիկյանը, Գոռ Այվազյանը և Սամվել Ղազարյանը։ Արծաթե մեդալ են նվաճել Պավլիկ Եղոյանը և Արմեն Գրիգորյանը։ Իսկ բրոնզե մեդալով Ախալքալաք է վերադառնում Արշակ Էլիզբարյանը։ Առաջնությանը մասնակցում էին…
Այսօր՝ Փետրվարի 3-ին Վրաստանի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ փուլն էր։ Օրը Ախալքալաքի բռնցքամարտիկների համար բացարձակ հաղթական էր. Ախալքալաքի մարզական համալիրի 8 մարզիկ անցել են եզրափակիչ փուլ։ Եզրափակչում 17-18 տարեկանների խմբում հաղթանակի համար կպայքարեն Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը և Պավլիկ Եղոյանը, իսկ մեծահասակների խմբից եզրափակչում են Արամ Խրիկյանը, Արմեն Գրիգորյանը և Արտյոմ Յորդանյանը։ Նշենք, որ Վրաստանի…
Այսօր՝ փետրվարի 3-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության, երիտասարդների օրհնության կարգ տեղի ունեցավ, այնուհետեւ բաժանվեցին Սուրբ Սարգսի տոնի խորհրդանշական աղի բլիթները։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի տոնը նշում ենք փետրվարի 4-ին: Եկեղեցին սրբացնում է Ս. Սարգսինհամարելով նրան սիրո երազանքների իրականացնող: Պատմությունը վկայում…
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք՝ 14 մարդ ձերբակալված է: Հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Տեղեկության համաձայն՝ Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ ձերբակալել են 1985 թվականին ծնված Ռ.Մ.-ին՝ ապօրինի հրազեն և…
Սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև Ախալքալաքի մարզական կենտրոնից 11 մարզիկներ 5-ը կմրցեն 17-18 տարեկան երիտասարդական խմբում, նրանք են՝ Գոռ Այվազյանը, Սամվել Ղազարյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավլիկ Եղոյանը, Էդուարդ Ստեփանյանը։ 6-ը՝ 18 տարեկանից բարձր հանդես կգան մեծահասակների խմբում, նրանք են՝ Արտյուշ Գոմցյանը, Նաիր Մելիքյանը, Արտյոմ Յորդանյանը, Արշակ Էլիզբարյանը, Արամ…
Այսօր՝ հունվարի 27-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում էին Չիչուայի բժշկական կենտրոնի ակնաբույժերը, ովքեր մոտ 22 վիրահատություն կատարեցին։ Սկսած 2018 թվականից իրականացվում է այս ծրագիրը։ Մոտ 2 ամիսը մեկ Ախալքալաքի «Էվեքս» կլինիկա են այցելում ակնաբույժերը եւ վիրահատական ծառայություն մատուցում։ Աչքի վիրահատությունները թոշակառուների համար անվճար են. 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ մունիցիպալիտետը: Մյուս քաղաքացիները վճարում են վիրահատության…