Ախալքալաքի քաղաքապետն հանդիպեց գյուղերի լիազորների հետ

Ախալքալաքի քաղաքապետն հանդիպեց գյուղերի լիազորների հետ

Այսօր՝ Հունվարի 26-ին,  Ախալքալաքի քաղաքապետարանում մեկնարկեց «Աջակցություն գյուղին» պետական ծրագրի, առաջնահերթ աշխատանքների ընտրության նպատակով, հանդիպումները։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեմուր Մճեդլիձեի հետ հանդիպումներ  անցկացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի լիազորների հետ։  Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի համար հատկացված գումարը նույնն է, ինչ նախորդ տարի և կազմում է 922 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ծրագրով ստանում է գումար փոքր…

Read More
Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ Ախալքալաքում

Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ Ախալքալաքում

Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան Ավետիսը: Հավարտ Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ դպրաց դասի ուղեկցությամբ և Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ, հավատացյալների հետ…

Read More
Շախմատի մրցույթ Ախալքալաքում

Շախմատի մրցույթ Ախալքալաքում

Դեկտեմբերի 18-ին Ախալքալաքում տեղի ունեցավ շախմատի մրցույթ, որը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը: Մասնակիցները 70-ն էին՝ 26 աղջիկ և  44 տղա: Աղջիկների խմբում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Անահիտ Մոսոյանը (գյուղ Դիլիսկա),երկրորդ հորիզոնականը Սիրուշ Եզոյանը (գյուղ Դիլիսկա)և առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սոնա Կարախանյանը  Ախալքալաքից։ Մինչև 12 տարեկան տղաների խմբում երրրոդ հորիզոնականը զբաղեցրել է  Տիգրան Չախալյանը , երկրորդ…

Read More
Պայթյուն Ախալքալաքում

Պայթյուն Ախալքալաքում

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին, ժամը՝ 22։30֊ից 23։00 ընկած հատվածում Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերից մեկի 3֊րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել՝ պայթել է գազի բալոն։ Ըստ նախնական տեղեկության բնակարանում ապրում է մի կին, նա չի տուժել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և հրշեջ ծառայության…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալքալաք։ Դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականները՝ ի դեմս Տեր Նշան վարդապետ Հմայակյանի  եւ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։  Ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Մոմավառությունից հետո, դեսպանը, հոգեւորականների եւ ՏԻՄ…

Read More
Ախալքալաքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր՝ դեկտեմբերի 7֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց հոգեհանգստի կարգը, Սուրբ Խաչ եկեղեցում ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կրթական կենտրոնների աշխատակիցներ եւ…

Read More
«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը Ախալքալաքում հանդիպում անցկացրեց

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը Ախալքալաքում հանդիպում անցկացրեց

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ  «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության կողմից կազմակերպված հանդիպում-քննարկում: Ներկա էին Սամցխե֊Ջավախքից հոգեւորականներ եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում  «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության աշխատակիցները ներկայացրին իրենց գործունեության եւ նպատակների մասին, մասնավորապես Մարտին Հայաստանում կայանալիք  համաժողովի մասնակցության հնարավորության մասին։ Հատկանշական է, որ  Վրաց֊հայկական պետական սահմանի…

Read More
Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Այսօր՝ նոյեմբերի 26֊ին Ախալքալաքի Ազատության եւ Աղմաշենեբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել LADA 07, Mercedes և LADA (09) մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Read More
Գորիում անցկացվող բռնցքամարտի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզիկները մեդալներով են վերադարձել

Գորիում անցկացվող բռնցքամարտի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզիկները մեդալներով են վերադարձել

Նոյեմբերի 17-ից 20-ը, Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքի մարզական համալիրի 7 սան, որոնցից չոևսը մեդալներ նվաճեցին։ Նրանք են. Վենետիկ Զանդարյանը, ով  ոսկի մեդալ է նվաճել, Վոլոդյա Մանվելյան՝ արծաթե մեդալակիր,  Արթուր Առաքելյան՝ արծաթե մեդալակի եւ Եղիշե Էլիզբարյանը  բրոնզե մեդալակիր։ Նշենք՝ Գիորգի Կարելիձեի անվան մրցաշարը կազմակերպվել է…

Read More
Թբիլիսիում անցկացվող փառատոնին մասնակցեց 5 համույթ
		21.11.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Մշակույթ

Թբիլիսիում անցկացվող փառատոնին մասնակցեց 5 համույթ 21.11.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Մշակույթ

Նոյեմբեի 20֊ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սուրբ Գիոգիին նվիրված պարի փառատոն, որին մասնակցեցին Ջավախքից 5 համույթ. «Ջավախք» համույթը (պարուսույց՝ Լամարա Քսպոյան), ԱԵԿ֊ի «Հայք» համույթը (պարուսույց Ռիտա Կարապետյան), Ազավրեթի համույթը (պարուսույց՝ Գրիգոր Սանթրոսյան), Կորխի պարի համույթը (պարուսույց՝ Ֆլորա Մակարյան), Օրջայի պարի համույթը (պարուսույց՝ Իվետա Պետրոսյան)։ Փառատոնի մասնակից խմբերը վերադարձան մեդալներով եւ հավաստագրերով։

Read More
Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանային ժողովում նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, ինչպես նաև տարեկան հաշվետվություն ներկայացրին շրջանայաին ժողովի 5 հանձնաժողովների նախագահները եւ անդամները։ Նաիրի Իրիցյանը մանրամասնորեն ներկայացրեց 2022 թվականի ընթացքում իրենց ծավալած գործունեությունը, մասնակցությունը տարբեր ծրագրերի եւ նախաձեռնություննրը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին համատեղ…

Read More
Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքի ամանորյա հարդարանքի ռւ տոնակատարությունների համար նախատեսված էլեկտրոնային մևցույթն արդեն հայտարարված է, վերջնաժամկետը նոյեմբերի 17֊ն է։ Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարվա համար հատկացրել է 60 000 լարի։ Քաղաքի զարդարանքն ընտրել է քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ ըստ հնարավորությունների լավագույնն են անելու։ Ինչպես տեղեկացրին մեզ քաղաքապետարանից այս տարի տոնածառը հնարավոր է տեղադրվի Ախալքալաքի…

Read More
Ախալքալաքի մարզիկները Իտալիայից վերադառնում են ոսկե մեդալներով

Ախալքալաքի մարզիկները Իտալիայից վերադառնում են ոսկե մեդալներով

Նոյեմբերի 13-14-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի, բռնցքամարտի եւ MMA-ի աշխարհի առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքից երեք մարզիկ՝ Սարգիս Տոնականյանը, Արտյուշ Այվազյանը եւ Վարազդատ Հակոբյանը։  Նրանց մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։ 15 ամյա Սարգիս Տոնականյանը եւ 14 ամյա Արտյուշ Այվազյանը նվաճել են պատվավոր առաջին հորիզոնականներ եւ իսկ 13 ամյա Վարազդատ Հակոբյանը…

Read More
«Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում Ախալքալաքի ապագայի տանը

«Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում Ախալքալաքի ապագայի տանը

Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տանը տեղի ունեցավ միջոցառում ` «Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում, որիններկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղասարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, Սամցխե — Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան…

Read More
«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ախալքալաքում Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնը կազմակերպել էր «Պատվաստումներ Վրաստանի համար» խորագրով տեղեկատվական միջոցառում, որի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ փոքր ևմիջին բիզնեսի և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կանայք, տարեցներ, երիտասարդներ։ Օրվա ընթացքում տեղի ունեցավ 2 հանդիպում, որոնք անցկացվեցինԱխալքալաքի «Մեծահասակների զարգացման կրթության կենտրոնում»։…

Read More
Ախալքալաքի ՀԷԿ-երի  բացման պաշտոնական արարողությունը

Ախալքալաքի ՀԷԿ-երի բացման պաշտոնական արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  Ախալքալաքի ՀԷԿ-երի (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ: Միջոցառման պաշտոնական հյուրերի ցանկում էին  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական ​​էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ…

Read More
Ախալքալաքի  թիվ 4 դպրոցում Ա տառին նվիրված հանդես տեղի ունեցավ

Ախալքալաքի թիվ 4 դպրոցում Ա տառին նվիրված հանդես տեղի ունեցավ

Այսօր՝ Նոյեմբերի 4֊ին Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում Ա տառին նվիրված միջոցառում տեղի ունեցավ՝ նախաձեռնությամբ առաջին (ա) դասարանի դասղեկ Նանուլի Ունանյանի։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը։ Փոքրիկ առաջին դասարանցիներին այբուբենը յուրացնելու կապակցությամբ շնորհավորեց նաև դասղեկը, մաղթելուվ բեղմնավոր կրթական ուղի եւ կանաչ ճանապարհ։ Փոքրիկները ներկայացրին իրենց սովորած ոտանավորները,…

Read More
Վրաստանում ԱՄՆ դեսպանի այցը Ախալքալաք |

Վրաստանում ԱՄՆ դեսպանի այցը Ախալքալաք |

Այսօր՝ Հոկտեմբերի 26֊ին Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։ Սամցխե Ջավախք կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ  Ախալքալաքի թիվ 3 ու թիվ 4 հանրային դպրոցների և Ախալցխայի թիվ 1 և թիվ 6 հանրային դպրոցների  բարձր դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը ներկա էին  Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ  Նաիրի Իրիցյանը, ռեսուրս կենտրոն տնօրեն Թերեզա…

Read More
Սպորտային ակտիվություններ Ախալքալաքի  կանանց համար

Սպորտային ակտիվություններ Ախալքալաքի կանանց համար

Ախալքալաքի քաղաքապետարանը հոկտեմբերի 22֊ից 23֊ը անցկացրեց սպորտային ակտիվություններ կանանց համար, որին մասնակցեցին քաղաքապետարանի եւ քաղաքապետարանին պատկանող IP-ների աշխատակից կանայք։ Սպորտային ակտիվություններում ներառված էին սեղանի թենիս, շախմատ եւ նարդի։ Մրցույթային առաջին օրը կանայք մրցեցին սեղանի թենիս մարզաձեւում։ Կանանց թենիսում առաջին տեղն ու մրցանակը նվաճել է Ախալքալաքի թիվ 1 նախակրթարանի մենեջեր Լեյլա…

Read More
Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 5֊ին, ուսուցչի միջազգային տոնի առթիվ,  Ախալքալաքի N4 հանրային դպրոցի շրջանավարտները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով եւս մեկ անգամ արժեւորելու ուսուցչի դժվարին աշխատանքը եւ իրենց երախտիքը հայտնելու սիրելի մանկավարժներին։ 12֊ի բ դասարանի աշակերտները բեմից շնորհակալության խոսք հղեցին մանկավարժներին եւ ծաղիկներ նվիրեցին։ Դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը մեզ հետ զրույցում…

Read More
Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Այսօր՝ հոկտեմբերի 4֊ին Ախալքալաքի մինի մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին։ Հուշամրցաշարի ընթացքում իրար հետ կմրցեն Ախալքալաքի վարչակազմի եւ տարբեր հաստատությունների աշխատակիցները։ Նախաձեռնողը Ախալքալաքի քաղաքապերատարանն է։ Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ առաջիկայում մունիցիպալիտետի մասշտաբով կկազմակերպվի ֆուտբոլի մրցաշար։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Նշենք՝ հուշամրցաշարը կավարտվի…

Read More
Հրդեհ է բռնկվել Ախալքալաքում

Հրդեհ է բռնկվել Ախալքալաքում

Այսօր՝ հոկտեմբերի 2֊ին, ժամը 16։00֊ի սահմանում Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանից ոչ շատ հեռու,  Տավշանկա հանգստյան գոտուն հարող տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուժեղ ծուխը նկատել են Alpen Milk ընկերության աշխատակիցները եւ անմիջապես ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս պահին շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքները, սակայն փրկարարների խոսքով վտանգ այլեւս չկա։  Տեղում աշխատում են Ախալքալաքի հրշեջ…

Read More
Ցուցահանդես Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում

Ցուցահանդես Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում

Այսօր՝ սեպտեմբերի 30֊ին Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Վրաստանի ու Հայաստանի անկախության տոներին։ Դպրոցի հիմնադիր Կարլեն Կարապետյանը նշում է, որ անկանախատեսելի դեպքերով պայմանավորված ցուցահանդեսն ետաձգվել է։ Ցուցահանդեսին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետը, Շրջանային ժողովի նախագահը, ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։Ախալքալաքի քաղաքպետ Մելքոն Մակարյանը նշում է, որ տպավորված է ցուցահանդեսով եւ կարծում…

Read More
Վրաստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները Ախալքալաքում էին

Վրաստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները Ախալքալաքում էին

Այսօր՝ սեպտեմբերի 29֊ին Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի ներկայացուցչների եւ համալսարանի դասախոսական եւ ուսանողական կազմի միջեւ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։ Այնուհետեւ Ազգային գվարդիայի ներկայացուցիչները արեցին ծրագրի շնորհանդեսը՝ տեղեկացնելով ուսանողներին ծրագրի առավելությունների եւ մանրամասների մասին։ Այս ծրագրի նախատիպը պայմանագրային զինծառայությունն է, որը կարելի է…

Read More
Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Երեկ՝ սեպտեմբերի 21֊ին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների, UNICEF-ի ներկայացուցիչ Հասան Խալիլի, Վրաստանում Եվրոպական 8 երկրների դեսպանների եւ Ախալքալաքի երիտասարդների միջեւ տեղի ունեցավ հանդիպում֊քննարկում։ Ներկա էին  Վրաստանում ներկայացված 8 երկրների դեսպաններ՝ Էստոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, UNICEF- ի ներկայացուցիչ Հասան Խալիլը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ…

Read More
Ենթակառուցվածքային մի քանի նախագծեր Ախալքալաքում
		14.09.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ենթակառուցվածքային մի քանի նախագծեր Ախալքալաքում 14.09.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքում ակտիվորեն իրականացվել եւ շարունակվում են կատարվել քաղաքի բարեկարգմանը միտված մի շարք նախագծեր։ Akhaltskha.net- ը զրուցել է Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության բաժնի պետի հետ եւ ընթերցողին է ներկայացնում արդեն կատարված եւ ընթացքի մեջ գտնվող մի շարք նախագծեր։ Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի տարածքում կառուցվել է մարզահրապարակ եւ տեղադրվել մարզասարքեր։ Մարզասարքեր են տեղադրվել նաև Աղմաշենեբելի…

Read More
Շենքերի արտաքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ են  ընթանում Ախալքալաքում

Շենքերի արտաքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում Ախալքալաքում

Տեւական ժամանակ է Ախալքալաքի Ազատության փողոցի կետրոնական հրապարակից մինչև քաղաքի շուկա ընկած հատվածում, Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում, ընթանում են շենքերի արտաքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ: Ախալքալաքի քաղաաապդտարանից հայտնում են, որ  նախատեսվում է նաև  ծառերի տնկում՝ հատած ծառերի փոխարեն։ Նորացվել և սալիկապատվել են բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները և պատշգամբներին…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային նախագծերին ծանոթացան իշխանության ներկայացուցիչները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային նախագծերին ծանոթացան իշխանության ներկայացուցիչները

Երեկ՝ սեպտեմբերի 8֊ին Սամցխե֊Ջավախքի պետական ​​ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին՝ իր տեղակալ Շալվա Բերձենիշվիլիի, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ այցելեց Խանդո-Վարևան, Բուռնաշենթ-Լոմատուրցխ գյուղեր, տեղում ծանոթացավ ընթացող և ավարտված ճանապարհաշինական աշխատանքներին։ Ծանոթացան նաեւ Մուրջախեթ գյուղի Քառասնակն գետի վար կառուցվող կամրջի ընթացիկ աշխատանքներին։ Ղեկավարները հիմնական շեշտը դրել են…

Read More
Գրքի քննարկում Ախալքալաքում

Գրքի քննարկում Ախալքալաքում

Կիրակի՝ սեպտեմբերի 4֊ին Ախալքալաքի Line Up  կենտրոնում, Դավիթ Սահակյանի  նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի քննարկումը։ Քչաթիվ մասնակիցներով խոսեցին գրքի բովանդակությունից, գաղափարից, գրող֊ընթերցող հարաբերությունից եւ շատ այլ մանրամասներից։ Գրքի քննարկումը ոգեւորել էր հատկապես երիտասարդներին, ովքեր ցանկություն հայտնեցին նոր գրքեր եւս քննարկեն առաջիկայում։

Read More