Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Սուրբ Խաչ եկեղեցին նորոգել են խաշուտցիները: 2017թ. ապրիլի 18-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը վերաօծեց Ջավախքի հայ կաթողիկէ Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին: Արարողությանը ներկա էին Վրաստանում քահանայապետական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին և նրա քարտուղարը, Վրաստանում ծառայող երկու լատին ծեսի վարդապետներ, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Ծղալթբիլայի և Ջուլղաղի ժողովրդապետ…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։ «Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության…

Read More
«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն  առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց Ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի…

Read More
Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը: Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից  և Ռուսաստանից: Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ…

Read More

Կարնո աշխարհը իմ սկիզբն է

Ես Էրզրումցի Հովհաննեսի շարունակությունն եմ Վիկտոր Հովհաննիսյան անուն-ազգանունով: Կես դար է, որ Երևանում եմ, բայց մնում եմ Կարին – Նորշեն – Ծղալթբիլա — Երևան ճանապարհն անցած անհատ: Իմ հայերեն խոսքը կառուցված է Կարնո բարբառի հիմքի վրա և արդյունքում` ճիշտ շարադասված հայերենն է: Բարբառները պահպանել է պետք, նրանք մեր հարստությունն են: Իմ բարբառը իմ ակունքն է,…

Read More

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: «1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի…

Read More

Վիրքի թրքացումը սարերու ետին չէ. Սեւակ Արծրունի

Այսօր՝ 10 ապրիլին Ախալցխա կը վերադառնայ քաղաքապետ Վլատիմիր Զետկինիձէի գլխաւորած պատուիրակութիւնը, որ 6 ապրիլէն կը գտնուէր Ատրպէյճանի մայրաքաղաք, մասնակցելու Պաքուի մէջ իրականացուած 16-րդ միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա այցելած էր Թուրքիոյ դեսպան Զէքի Լեւենթ Կիումրուքճուն: Դեսպանի այցը Ախալցխայի մէջ սկսած էր Սամցէ-Ջաւախքի համալսարանէն եւ այդ առթիւ տեղեկացանք, որ այսօրուայ դրութեամբ համալսարանի մէջ թրքերէն…

Read More

IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է

Ըստ Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման, մասնակիցների 12%-ը կարծում է, որ Հայաստանը երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է: Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին: Մինչդեռ, ըստ 42%-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերը Եվրամիությունն է, 33%-ի՝ ԱՄՆ-ն, 20%-ի՝ Ադրբեջանը, 28% -ի՝ Ուկրաինան, 14% -ի՝ Թուրքիան և 2%-ի՝ Իրանը: Ըստ հարցման մասնակիցների 73%-ի, Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է:…

Read More

Շնորհավորում ենք Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում ենք Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղխորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ: Համոզված ենք, որ Զարեհի վերընտրվելը նպաստելու է Գլենդել քաղաքի հայ համայնքի հզորացմանը ու զարգացմանը: Զարեհ Սինանյանը մշտապես իր հնարավորությունների սահմանում աջակցել է տեղի հայ համայնքին  եւ տարբեր գործնական առիթներով եղել Արցախում ու Հայաստանում: Նա նաեւ անտարբեր չէ ջավախքահայության հուզող խնդիրներին եւ մշտապես իր…

Read More

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին): Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի…

Read More

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում Ախալցխայում

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում տեղի ունեցավ մարտի 25-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները զրուցեցին Հարավային կովկասում սառեցված հակամարտությունների թեմայի շուրջ: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հանդիպման հատուկ հյուրն էր Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլիի, ով զրուցեց ներկա և հնարավոր կոնֆլիկտների…

Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ­

Օրերս առցանց մամուլու­մ հրապարակվեց ՀՀ ԳԱԱ ­Հայոց ցեղասպանության ­թանգարան-ինստիտուտի տ­նօրենի ժ­.­պ­. Հայ­կ­ ­Դեմոյանի հարցազրույցը­, որը հերթական անգամ ­դուրս եկավ գիտական բա­նավեճի շրջանակներից (­թեև, վաղուց հետևելով ­Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պ­ատմության ինստիտուտի ­և վերջինիս տնօրենի հա­սցեին­ ­հրապարակած անանուն նյ­ութերին և հրապարակում­ներին, խիստ հեռու ենք­ դրանք գիտական բանավե­ճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկա­ցանք, որ Հ. Դեմոյանը ­գրախոսություն է գրել ­ «Հայոց պատմություն» ­ակադեմիական բազմահատո­րյակի վերաբերյալ։…

Read More

Արմեն Ամիրշադյան. Պատրաստվում եմ առաջիկա Եվրոպայի առաջնության մրցույթին

Mediaanalytic.orgի հարցազրույցը  ծնունդով Ախալքալաքցի ձեռնամարտի հաջողակ մարզիկ Արմեն Ամիրշադյանի հետ: Պարոն Ամիրշադյան, դուք ակտիվ զբաղված եք սպորտով: Մի փոքր պատմեք թե ինչպե՞ս կսվեց ամեն ինչ: Դեռ մանուկ հասակից ինձ շատ էր հետաքրքրում սպորտը: Հայրս՝ Աշոտ Ամիրշադյանը տեսնելով իմ սերը սպորտի հանդեպ, միշտ կողքիս է եղել  աջակցելով,  խորհուրդներով  ու իր խստությամբ: Նա միշտ ասում էր. «Պարապի…

Read More

Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից

«ՋԱՎԱԽՔ»  ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ և «ՋԱՎԱԽՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ…

Read More
Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Բազմիցս անդրադարձել ենք ամեն օր մեծացող թուրք-ադրբեջանական վտանգին Սամցխե-Ջավախք տարածաշրջանի համար: Բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել այդ առումով նրանց կողմից մեր տարածաշրջանում իրականացվող աշխատանքների, սակայն այսօր հարկ է խոսել մեր անելիքների եւ այդ գործում Հայաստանի դերի մասին: Ցավոք, բազմաթիվ տարիներ Սամցխե-Ջավախքի հայությունը իրեն մենակ է զգացել իր խնդիրների առջեւ: Այսօր յուրաքանչյուր գրագետ քաղաքական գործչի համար պարզ…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանի Էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն՝ «բացառված չէ, որ գազի սակագները կբարձրացվեն»։ «Վրաստանն ամբողջությամբ կախված է հարևան երկրներից բնական գազի ներկրման հարցում։ Մենք մեր հարևաններից գազ ենք գնում դոլարով, բայց վաճառում ենք բնակչությանը ազգային արժույթով՝ լարիով։ Դոլարի կուրսը մեր ազգային արժույթի նկատմամբ ծայրահեղ անկայուն է, և մենք չենք բացառում, որ ստիպված կլինենք վերանայել բնական գազի սակագինը։…

Read More

Ախալցխայում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ քննարկել են շրջանի հայությանը իրավունքների հետ կապված հարցեր

Մարտի 11-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տվյալ գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես առանձին ուշադրության արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ…

Read More

Մենք պարտավոր ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք հուզմունքով կանգնած ենք այստեղ՝ պարտավորվելով երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում:

Read More

Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Օլանդ

Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին, մարտի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների առջեւ իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, մասնավորապես, ասել է. «Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում…

Read More

Զիջումներից մինչև միացում

Արցախը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի տեսլականը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: ՀՅ «Դաշնակցությունը» համոզված է, որ չկա առանձին Արցախի հարց՝ Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: «Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Այս հարցում մեր դիրքորոշումն…

Read More

Վրաստան-Գազպրոմ: Նոր էջ հարաբերությունների պատմության մե՞ջ

2007թ-ից Ադրբեջանը Վրաստանին փաստացի միակ գազ մատակարարողն է: Ռուսական գազը Հայաստան արտահանվող գազի ընդամենը 10% էր կազմում, դա «Գազպրոմի» վճարն էր Վրաստանին տարանցման դիմաց: 2017թ-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվեց: Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին տարանցման ծառայությունների համար վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով: Դա Ռուսաստանի պայմանն էր: Երկար տարիներ դիմադրելուց հետո Վրաստանը ստիպված…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական ինքնաթիռների սարքերի արտադրության գործարանի շինարարությունը։ Գործարանի շինարարությունն իրականացվում է Elbit Cyclone իսրայելական ընկերության աջակցությամբ։ Գործարանի շինարարության ծրագրի համաձայն՝ այն կընթանա երեք փուլով․ մինչ ընթացիկ տարվա ավարտը կկառուցվի գործարանի շենքը և ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները։ 2018թ․-ի հունիսին կավարտվի գործարանի թղթաբանությունը ըստ Boeing-ի չանափանիշների։ Ըստ տարածված տեղեկության՝ արդեն սկսվել է կադրերի հավաքագրումը, որոնք պետք…

Read More

Շողան մամը

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը: Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած…

Read More

Վրաստանը՝ «ռեֆորմատոր երկիր համար մե՞կ», թե՞ «էլիտար կոռուպցիայի բույն»

Հազիվ թե այդպիսի թեմա գտնվի, որի վերաբերյալ այդքան տարատեսակ իրարամերժ կարծիքներ լինեն, ինչպես Վրաստանում կոռուպցիայի մակարդակի մասին հարցն է: Մի կողմից, արտասահմանյան լրագրողների հոդվածներում և միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում Վրաստանը հիշատակվում է որպես երկիր, որտեղ հաջող կերպով բարեփոխումներ են իրականացվում և պայքարում են կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից, ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների ժամանակ հաճախ են խոսակցություններ…

Read More

Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին: Վրաստանի ըննդիմությունը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի այցի ժամանակ շոշափվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: «Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ անգամ…

Read More

Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ սփյուռքահայությանը

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը,…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

2017թ-ի հունվարին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 651 000 000 դոլար, ինչը 22%-ով ավել է, քան 2016թ-ի հունվարին։ Արտահանման ծավալը կազմել է 177 000 000 դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 474 000 000 դոլար։ Ելույթ ունենալով Մյունխենյան վեհաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը կախված է երկու երկրների…

Read More

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Հակառակ միջազգային հանրության կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջներին՝ անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Շարունակելով բանակցային գործընթացի…

Read More

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց ջավախքահայերի հարցերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական  գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են…

Read More

Վերին Լարսին այլընտրանք լինելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանում երկօրյա պաշտոնական այցը ամփոփելիս խոսեց Վրաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին: Վարչապերտը նշեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Այլընտրանք լինելու է, դա եւ պառոմն է (լաստանավ) եւ բազմաթիվ այլ տարբերակներ»,- այլընտրանքային ճանապարհի մասին մի քանի անգամ հնչած հարցին պատասխանեց վարչապետը: Կարապետյանը, ով նախորդ ամիս Հայաստանի տրանսպորտի նախարարին Վերին…

Read More