Վրաստանի վարչապետ. Մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները
Մենք կկարողանանք ձեւավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Այդ մասին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով եւ նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է…
