Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն։ «Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան հաջողություն այս կարևոր դերում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Read More
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը:

Read More
Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ

Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ

Վրաստանում տեղի է ունեցել նախագահի ընտրությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր:   Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն:   Ընդդիմությունը չի մասնակցել ընտրական գործընթացին,…

Read More
Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահն ուղերձով դիմել է Վրաստանի ժողովրդին: Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել քաղաքացիների եվրոպական ձգտումներին:    «Այդ ցանկությունն այսօր խաղաղ կերպով հայտնում են Թբիլիսիում և Վրաստանի տասնյակ բնակավայրերում»,- ասել է նախագահը։ Նա կոչ է արել վրացական իշխանությանն աշխատել Եվրամիության հետ և առանց հապաղելու կառուցել Հանրապետության եվրոպական ապագան:   «ԵՄ-ն չի պարտավորեցնում, Եվրոպան առաջարկում է ճանապարհ…

Read More
Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը

Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը

Վրաստանում այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը: Առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Միակ թեկնածուն պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։   Ընդդիմությունը չի մասնակցում այդ գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը, որի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք»…

Read More
Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով

Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով

Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով: Ցույցերի ժամանակ արգելվել է նաև օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերի մեջ և տեսախցիկներին: Դրանց օգտագործման համար տուգանքի չափը սահմանվել է 2000 լարի: Քաղաքի արտաքին տեսքը վնասելու համար տուգանքը 50 լարիից կդառնա 1000 լարի։…

Read More
Վրաստանի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ. Բոճորիշվիլի

Վրաստանի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ. Բոճորիշվիլի

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ: Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները չեն որոշի կիրառել պատժիչ միջոցներ: Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների, ապա ղեկավարների նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Ավելի վաղ…

Read More
ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է ԵՄ կառույցների նոր ղեկավարների՝ «խոսքից գործի անցնելու» վճռականության մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանում տիրող իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 16-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ապա՝ ԵՄ խորհրդի նիստում։ Դեսպանը պարզաբանել է, որ Բրյուսելում բանակցություններն ընթանում են Վրաստանի վերաբերյալ տարբեր միջոցառումների համաձայնեցման շուրջ: «Հուսով եմ, որ 27 անդամ երկրները կպայմանավորվեն որոշակի…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել Վրաստանում «ժողովրդավարության խաթարողների» դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունը լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել Վրաստանում «ժողովրդավարության խաթարողների» դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է լրացուցիչ սահմանափակումների մասին, որոնցով արգելվում է վիզաների տրամադրումն այն անձանց, որոնք «պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար կամ դրա մեղսակիցն են»՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Սահմանափակումները վերաբերում են մոտ քսան մարդու, այդ թվում՝ Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր անձանց: «Մենք…

Read More
Վրաստանում հակակառավարական ցույցերը չեն մարում. Euronews

Վրաստանում հակակառավարական ցույցերը չեն մարում. Euronews

Հակակառավարական ցույցերը Վրաստանում շարունակվում են, ցուցարարները պահանջել փոփոխություններ և վերադարձ եվրաինտեգրման ճանապարհ՝ գրում է Euronews-ը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը, ընդհանուր վրդովմունք է առաջացրել ընդդիմության և հասարակության շրջանում։ Ամեն օր Թբիլիսիում ցուցարարներին միանում են մարդկանց նոր խմբեր։ Բողոքի ակցիայի 14-րդ օրը Կրթության նախարարության դիմաց հավաքվել են ուսանողներ, դասախոսներ,…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք և լիազորություն։ Եվ անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին…

Read More
Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրթության և մշակույթի նախարար Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Նինո Ենուքիձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Կողմերը խոսել են նախարարությունների հետագա համագործակցության հեռանկարի մասին։ «Ուշադրություն է դարձվել Աբխազիայի արվեստի դպրոցներում առկա ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Հանդիպմանը մասնակցել են…

Read More
Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ. Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Եվրամիության առաքելության հետ, որը կուսումնասիրի երկրում տիրող իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Միությունը Վրաստան առաքելություն կուղարկի՝ կապված հոկտեմբերի 26-ի ընտրությունում ենթադրյալ խախտումների…

Read More
Զուրաբիշվիլին Վրաստանի ՍԴ հայց է ներկայացրել խորհրդարանի ընտրությանը խախտումների վերաբերյալ

Զուրաբիշվիլին Վրաստանի ՍԴ հայց է ներկայացրել խորհրդարանի ընտրությանը խախտումների վերաբերյալ

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությանը քվեարկության գաղտնիության խախտումների վերաբերյալ: Սալոմե Զուրաբիշվիլու անունից հայցը ներկայացրել է նրա ներկայացուցիչ Էկա Բեսելիան։ «Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ այն պատճառով, որ ցանկանում եմ փորձության ենթարկել այն դատավորների խիղճը, որոնք կհայտնվեն ընտրության առջև, թե ինչ երկիր ենք ուզում…

Read More
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։ Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ: Քննարկման ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա: Նիստը ստիպված են եղել հետաձգել: Ընտրական հանձնաժողովի դիմաց էլ ցույցեր…

Read More
Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին աջակցելու գործում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին աջակցելու գործում. Կոբախիձե

Մեր երկիրը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում՝ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: «Չնայած մեր հարևան երկրների միջև առկա հակամարտություններին՝ Վրաստանին միշտ հաջողվել է վարել ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն, որը նպաստել է մեր տարածաշրջանում առավելագույն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը, հավելելով՝ պատրաստ է է՛լ ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ բանակցություններին…

Read More
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Վրաստան մեկնած եվրոպացի պատգամավորներ

Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Վրաստան մեկնած եվրոպացի պատգամավորներ

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Երեկ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել Վրաստանի խորհրդարանի դիմաց «Մենք Եվրոպա ենք» կարգախոսի ներքո: Ակցիայի մասնակիցները բողոքել են երկրում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և աջակցություն հայտնել Վրաստանի եվրոպական ինտեգրմանը:   Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Թբիլիսի մեկնած եվրոպացի պատգամավորներ՝ Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Շվեդիայից: Նրանք վստահություն են հայտնել,…

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորների հետ և գրավոր հայտնել է նրանց այդ որոշման պատճառների մասին։ Նա նշել է, որ Եվրամիության երկրներից այցելած պատգամավորները «բազմիցս անբարյացակամ վերաբերմունք են ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»։ «Վրաստանի և իշխանությունների հանդեպ հանրապետություն այցելած պատվիրակության որոշ անդամների անբարյացակամ հռետորաբանությունն ու գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում…

Read More
Վրաստանի հանրային պաշտպանը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին

Վրաստանի հանրային պաշտպանը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին

Նոյեմբերի 11-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Հայդի Գրաուի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է օմբուդսմենի գրասենյակը։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները և հանրային պաշտպանի գրասենյակի մանդատը։ «Խոսվել է ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների և հանրային…

Read More
Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանում ընտրությունն անցել է արդար և թափանցիկ. Միշել

Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանում ընտրությունն անցել է արդար և թափանցիկ. Միշել

Եվրոպական խորհուրդը Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկի իրավիճակը Վրաստանում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նախօրեին բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: «Ես գիտեմ Եվրամիությանն անդամակցելու՝ վրաց ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Մենք շատ կարևոր որոշում կայացրինք, երբ որոշեցինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Մյուս կողմից՝ անցած ընտրությունների հետ կապված խարդախության լուրջ…

Read More
Կոբախիձեն դժգոհել է Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի տարբերությունից

Կոբախիձեն դժգոհել է Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի տարբերությունից

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության վերաբերմունքը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ տարբեր է, ինչը «կոպիտ անարդարություն է»: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Մոլդովայի բուն բնակչության ընդամենը 45%-ն է լիարժեք աջակցում Եվրամիությանն անդամակցությանը: Վրաստանի ղեկավարն ընդգծել է, որ Քիշնևը ևս, ինչպես Թբիլիսին, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ։ «Եթե որևէ տեղ ընտրություններում խնդիրներ են եղել, ապա դա Մոլդովան է։…

Read More
Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Ուրախ եմ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր գործընկեր երկրների ղեկավարների հետ և քննարկելու օրակարգի հիմնական հարցերը,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  Xսոցիալական ցանցում։ Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի առաջնահերթությունները մնում են կապի ընդլայնումը և Եվրամիությունում ինտեգրումը։ «Ինձ համար հաճելի է մասնակցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական…

Read More
Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել խորհրդարանի ընտրության արդյունքների բացահայտված խախտումների պատճառով ընտրությունները չեղարկելու՝ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները։ Գրեթե բոլոր ՀԿ-ների պնդումները կապված են քվեարկության գաղտնիության խախտումների հետ։ Նրանք, մասնավորապես, պնդում են, որ քվեաթերթիկի վրա սև ֆլոմաստերով նշված այս կամ այն ​​կուսակցության ընտրությունը թերթիկի հակառակ կողմից երևում է, հետևաբար խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական…

Read More
Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի ընտրության արդյունքները 30 տեղամասում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը: Քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար տեղամաում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները բողոքները չեն…

Read More
Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան հավակնությունները. Միլլեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդին, մենք վրաց ժողովրդի կողքին ենք՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: «Մենք նշել ենք, որ աջակցում ենք նրանց եվրոպական հավակնությունները, նրանց հետագա ինտեգրմանը եվրատլանտյան գործընկերների հետ»,- ասել է Մեթյու Միլլերը: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնության զգալի չափը՝ 95 միլիոն դոլարը այն քայլերի պատճառով,…

Read More
ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն անհրաժեշտ են Վրաստանի իշխանությունների որոշակի գործողությունները, եթե հանրապետությունը ցանկանում է պահպանել իր կուրսը դեպի ԵՄ։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո իրավիճակը «մնում է տագնապալի»։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց համախոհներն այսօր երթով շարժվել են…

Read More
Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանի ընտրության գործընթացը

Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանի ընտրության գործընթացը

Ուկրաինան ուշադրությամբ հետևել է Վրաստանում խորհրդարանի ընտրություն գործընթացին. մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային առաքելության եզրակացություններին, որն արձանագրել է բազմաթիվ խախտումներ: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ: «Ընտրակաշառք, ահաբեկում, պարտադրանք և ճնշում ընտրողների վրա, քվեարկության ոչ թափանցիկություն, ընդդիմադիր կուսակցությունների՝ ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակում. ահա խախտումների ոչ ամբողջական ցանկը, որոնցով կհիշվեն այս ընտրությունները: Զարմանալի…

Read More
Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին նոր հանրահավաք է հրավիրել

Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին նոր հանրահավաք է հրավիրել

Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներով խորհրդարան անցած ընդդիմադիր չորս ուժից երեքը նոյեմբերի 4-ի երեկոյան հանրահավաք է հրավիրել։ Նրանց միանալու մասին դեռևս չի հայտարարել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան` հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությունն անցել է արտաքին աննախադեպ միջամտության պայմաններում։ «Արտասահմանյան ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով:…

Read More
Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը` հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսի քվեաթերթիկների վերահաշվարկը, որտեղ քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, չի հանգեցրել նախկինում հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության: Ամփոփիչ արձանագրություններn «աննշան փոխվել են» միայն վերահաշվարկված ընտրատեղամասերի ինը…

Read More