Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ներկա տեսքով
Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Վրաստանի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ներկա տարբերակին և ընդգծել, որ այն խոչընդոտներ է ստեղծում հավաքների և կարծիքների արտահայտման ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հանրային գործերով զբաղվելու իրավունքի և խտրականության արգելքի համար։ «Օրենքը, որը կարծես թե միտված է թափանցիկության ապահովմանը, հանգեցնում է դրսից ֆինանսավորման թեկուզ չնչին մաս ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների…
