Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե

Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե

Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել՝ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուղղակի ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։ Մենք դա թույլ չենք տվել, ինչի պատճառով որոշակի ուժեր նյարդայնացած են, սակայն մենք պետք է մինչև վերջ պահպանենք…

Read More
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:  

Read More
Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է իր անհանգստությունը Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին:   Վարչապետը նշել է, որ մահափորձն ունի նույն ձեռագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:   «Այս դեպքը չափազանց տագնապալի է: Առավել ևս, երբ հաշվի ենք առնում ահաբեկչությունները, որոնք կատարվում են աշխարհում` առաջինը՝ Սլովակիայում, երկրորդը՝…

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան կստեղծեն Կասպից-Սև ծով տրանսպորտային երթուղի։ Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերին՝ Բուխարեստում, հաղորդում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ծրագրի գաղափարը Ռումինիայի կողմից բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականի հուլիսին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով դրա իրականացումը հետաձգվել էր։ Նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Բուլղարիան և Ուկրաինան։

Read More
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Read More
Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Հունգարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Սիյարտոն քննադատել է Թբիլիսիի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը: «ԵՄ-ն պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել միությանը, իսկ ռազմատենչ քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանում կա…

Read More
Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնում է Հունգարիա։ Այցի շրջանակում նախատեսվում է միջկառավարական համաձայնագրի ստորագրում՝ ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին: Ավելի վաղ Դարչիաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Լոնդոնում մասնակցել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Վրաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Թբիլիսին փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունը և…

Read More
Վրաստանում պարտադիր հիմնական կրթությունը 9-ի փոխարեն որոշվում է 10 դասարանով

Վրաստանում պարտադիր հիմնական կրթությունը 9-ի փոխարեն որոշվում է 10 դասարանով

Փոփոխություն է կատարվել հանրակրթության մակարդակներում՝ պարտադիր հիմնական կրթությունը 9-րդ դասարանի փոխարեն սահմանում է 10-րդ դասարանը, և աշակերտները պարտադիր կրթություն կստանան՝ ներառյալ 10-րդ դասարանը։ Սա նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որը ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել արտահերթ նստաշրջանում։ Ընդունված օրենքի համաձայն՝ Վրաստանում հանրակրթության երեք մակարդակները սահմանվում են հետևյալ կերպ՝ — տարրական (6 տարի՝…

Read More
Վրաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարը Միխեիլ Սարջվելաձեի հետ միասին գտնվել է «Թոդուա» բազմաբնույթ մասնագիտացված կլինիկայում

Վրաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարը Միխեիլ Սարջվելաձեի հետ միասին գտնվել է «Թոդուա» բազմաբնույթ մասնագիտացված կլինիկայում

Վրաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարը Միխեիլ Սարջվելաձեի հետ միասին գտնվել է «Թոդուա» բազմաբնույթ մասնագիտացված կլինիկայում։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանը տեղում ծանոթացել է բժշկական կենտրոնի աշխատանքի առանձնահատկություններին և այն ծառայություններին, որոնք հիվանդները ստանում են պետական ​​ֆինանսավորմամբ։ «Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ծիվծիվաձեն այցելել է հայկական պատվիրակության տարբեր բաժիններ և տեղեկատվություն տրամադրել կլինիկայում…

Read More
Մագդալենա Գրոնոն՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Մագդալենա Գրոնոն՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու առաջարկին։ Որոշումը պետք է պաշտոնապես հաստատի ԵՄ խորհուրդը։ Մագդալենա Գրոնոն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի նոյեմբերից: Նախկինում Գրոնոն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի…

Read More
Կոլոմինան Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրատլանտյան ինտեգրման

Կոլոմինան Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրատլանտյան ինտեգրման

ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է անում արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրաատլանտյան ինտեգրման։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Թբիլիսիի հետ երկարամյա գործընկերությանը։ Կոլոմինան Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ «ամրապնդելու…

Read More
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Հայցում վիճարկվում է խնդրահարույց օրենքի համապատասխանությունը Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն՝ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Հասարակական կազմակերպությունները  նույնպես նախատեսում են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նրանց կարծիքով՝ օրենքը հակասում…

Read More
Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական է համարում և համոզված է, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2030 թվականը՝ չնայած տարբեր խնդիրներին։  Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը…

Read More
Հայաստանը շահագրգռված է Թբիլիսիի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ. վարչապետը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանը շահագրգռված է Թբիլիսիի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ. վարչապետը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և կարևորել է Չիկովանիի այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ: Վարչապետն արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև…

Read More
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այն վարում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության հարցեր։ Իրենց զեկույցների համաձայն՝ նախարարները շեշտը դրել են հարեւան երկրների միջև բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության…

Read More
Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությանը և երկար տարիներ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը, ինչպես նաև վերջին մարտահրավերներին։ «Վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական կառավարության…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին: Կողմ է քվեարկել 41, դեմ՝ 6 պատգամավոր: Օրինագիծը ենթադրում է աջակցություն երկրում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, ինչպես նաև համապատասխան արձագանք «Վրաստանում ժողովրդավարության վերջին հետընթացին»։ Օրինագիծը կոչ է անում ուժեղացնել վերահսկողությունը Վրաստանի կառավարության գործողությունների և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ: Օրինագիծը…

Read More
Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելյան պալատում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։ Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնի է, այսօր Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության և կին քաղաքական գործիչների հետ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող կուսակցությունից։

Read More
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի`քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ժամանել եմ Թբիլիսի՝ ընդգծելու մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վրաց ժողովրդին, ներառյալ՝ ազատ և արդար ընտրությունների իրավունքները, հավաքների և արտահայտման ազատությունը»,- նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է…

Read More
Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունների անցկացումն անորոշ ժամկետով հետաձգելը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Դա վնասում է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը։ Սա մեծ վտանգ է մեր պաշտպանունակության և այն ամենի համար, ինչի շնորհիվ առ այսօր կառուցվել է մեր բանակը։ Եվ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր իշխանությունը չի հասկացել, թե…

Read More
ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն
		05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն 05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը, որի շրջանակում ԱՄՆ-ը անորոշ ժամանակով կհետաձգի Noble PARTNER զորավարժությունները, որոնք նախատեսված էին Վրաստանում 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնը: «Որոշումը կապված է Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին կեղծ մեղադրանքների հետ, որոնք ուղղված են Վրաստանի վրա…

Read More
Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման  հանձնառությունը
		04.07.2024 . Տարածաշրջան

Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը 04.07.2024 . Տարածաշրջան

Վրաստանի իշխանությունները վերահաստատում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը։ Այդ մասին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ X-ում  գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Շնորհավոր մեր ամերիկացի բարեկամներին և գործընկերներին՝ Անկախության օրվա առթիվ: Նշելով այս օրը, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը և էլ ավելի ամրապնդելու Վրաստանի ու Միացյալ…

Read More
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր…

Read More
Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուն զոհվել է: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները…

Read More
Վրաստանի գործողությունները հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի դե ֆակտո կանգնեցմանը․ հայտարարություն

Վրաստանի գործողությունները հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի դե ֆակտո կանգնեցմանը․ հայտարարություն

Եվրոպական խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ` նշված է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Նշվում է, որ Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նահանջ է այն քայլերից, որոնք շարադրված են Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հանձնարարականում: «Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների…

Read More
ՄԱԿ-ի կոմիտեն որոշել է, որ Վրաստանը չի կարողացել պաշտպանել երեխաներին բռնությունից Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում և փոխհատուցում է պահանջել պետությունից
		27.06.2024 news Նինոծմինդա

ՄԱԿ-ի կոմիտեն որոշել է, որ Վրաստանը չի կարողացել պաշտպանել երեխաներին բռնությունից Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում և փոխհատուցում է պահանջել պետությունից 27.06.2024 news Նինոծմինդա

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն գտել է, որ Վրաստանը խախտել է երեխաների իրավունքները պաշտպանելու իր պարտավորությունները, քանի որ անմիջապես չի միջամտել և միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու վրաց ուղղափառ եկեղեցու փակ մանկատանը ապրող երեխաների հաճախակի ֆիզիկական և հոգեբանական բռնությունները: ՄԱԿ-ի կոմիտեն որոշում է կայացրել Սուրբ Նինո մանկատանը բնակվող 57 երեխաների անունից ներկայացված բողոքի վերաբերյալ։ Բողոքը ներկայացնելու պահին…

Read More
Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Պապուաշվիլի
		27.06.2024 . Տարածաշրջան

Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Պապուաշվիլի 27.06.2024 . Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։ Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական…

Read More
Պտտահողմից Վրաստանի Կախեթի մարզում լրջորեն տուժել է Ալավերդի վանական համալիրը
		26.06.2024 . Միջազգային

Պտտահողմից Վրաստանի Կախեթի մարզում լրջորեն տուժել է Ալավերդի վանական համալիրը 26.06.2024 . Միջազգային

Երեկ Վրաստանի արևելյան հատվածում մոլեգնած պտտահողմից ամենաշատը տուժել են Կախեթիում գտնվող Ալավերդի վանական համալիրը և շրջակայքի ենթակառուցվածքները, գրում է Sputnik Грузия-ն։ «Վնասվել են գմբեթի թիթեղյա ծածկը, տաճարի հարավային մասի, զանգակատան և եպիսկոպոսական պալատի կղմինդրե տանիքները, կոտրվել են համալիրի արևմտյան մասի պատուհաններն ու գմբեթը, փլուզվել է պատշգամբը, տաճարի գմբեթից խաչ է ընկել, վնասվել են հարակից տարածքի…

Read More
Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է. ԵՄ դեսպան
		19.06.2024 . Միջազգային

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է. ԵՄ դեսպան 19.06.2024 . Միջազգային

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին: Նա հիասթափեցնող է որակել գործընթացը, որի պատճառով Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը գործնականում սառեցվել է: Վրաստանում ԵՄ դեսպանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների, ապա հունիսի 27-ին՝ Եվրոպական խորհրդի՝ նախագահների ու վարչապետների մակարդակով, կքննարկվի Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար…

Read More
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակում է Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. Հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Բաքվի արձագանքը հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությանը զարմանք է առաջացնում։ Հայտարարության մեջ նշվում է, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով զինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Հայաստանն…

Read More