Վրաստանը ներկայացրել է ԵՄ հարցաշարի մի մասը

Վրաստանը ներկայացրել է ԵՄ հարցաշարի մի մասը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ ինքնագնահատման հարցաշարի առաջին մասը փոխանցել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելին։ «Թույլ տվեք նշել ինձ համար այս կարևոր պահը, որպեսզի դառնամ այս քաղաքակրթական ընտրությանն ուղղված ևս մեկ պատմական քայլի մասնակիցը»,- կառավարության գրասենյակում դիմել է դեսպանը վարչապետ Ղարիբաշվիլիին։  

Read More
Այսօրվանից Վրաստանում դիմակների օգտագործումը պարտադիր կլինի միայն հասարակական տրանսպորտում և բուժհաստատություններում

Այսօրվանից Վրաստանում դիմակների օգտագործումը պարտադիր կլինի միայն հասարակական տրանսպորտում և բուժհաստատություններում

Այսօրվանից դիմակների օգտագործումը պարտադիր կլինի միայն հասարակական տրանսպորտում և բուժհաստատություններում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ այսօրվանից հանվում են մնացած բոլոր կարգավորումները։ «Որոշվեց, որ այսօրվանից դիմակների օգտագործումը պարտադիր կմնա միայն բժշկական հաստատություններում և հասարակական տրանսպորտում։ Այսպիսով, այսօրվանից մնացած բոլոր կարգավորումները կհանվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։…

Read More
Գիշերը եւ այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Գիշերը եւ այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երեկ Թբիլիսիի ժամանակով 23:35-ին Դմանիսիի մերձակայքում գտնվող Իրգանչայ գյուղում ( Սամեբա գյուղի մոտ) 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաեւ Հայաստանում։ Մայիսի 2-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 07:29-ին կրկին Սամեբա գյուղից մոտակայքում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնութնը կազմել է 4 բալ:   Աղբյուր ՝ Nor.ge

Read More
ՀՀ նախագահը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են կայունության ու խաղաղության հաստատումը տարածաշրջանում

ՀՀ նախագահը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են կայունության ու խաղաղության հաստատումը տարածաշրջանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը, ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք…

Read More
Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում…

Read More
Խաղաղ հարևանությունը, մարտահրավերներին միասին դիմակայելը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին

Խաղաղ հարևանությունը, մարտահրավերներին միասին դիմակայելը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 30-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է,…

Read More
Վրաստանի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ավարտել է աշխատանքը Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ և մայիսի 2-ին կհանձնվի Կառլ Հարցելին

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ավարտել է աշխատանքը Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ և մայիսի 2-ին կհանձնվի Կառլ Հարցելին

Վրաստանն ավարտել է Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ աշխատանքը, և լրացված հարցաշարը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, կփոխանցվի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելին,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել այս գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին և յուրաքանչյուր անձի՝ հարցաշարի առաջին մասի լրացմանն ուղղված ջանքերի համար։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը», որը երկու երկրի միջև հաստատում է ամուր ռազմավարական գործընկերություն օրենսդրական մակարդակով: Այս կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել: Գերատեսչության հաղորդմամբ՝ ակտը ընդգծում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամակցության հավակնորդ երկրի, նաև Վրաստանի քաղաքացիների՝ երկրի ապագան, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը որոշելու…

Read More
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը», որը երկու երկրների միջև հաստատում է ամուր ռազմավարական գործընկերություն օրենսդրական մակարդակով,- այս մասին տեղեկատվություն է տարածում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության հաղորդմամբ, օրինագիծը 2021 թվականի փետրվարի 8-ին Ներկայացուցիչների պալատում կրկին ներկայացրել են Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ջերի Քոնոլին (դեմոկրատ) և Ադամ Քինզինգերը (հանրապետական): Օրինագիծը ներկայումս…

Read More
Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան

Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան

Այսօր՝ ապրիլի 27-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կնետրոնում տեղի ունեցավ հանդիպում տեղի հասարակական կազմակերպությունների,  լրատվամիջոցների ներկայցուցիչների եւ Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի միջեւ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական, առողջապահական, ինտեգրացիոն, տնտեսական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ։ Դեսպանը լսեց ներկաների առաջարկները տարբեր խնդիրների վերաբերյալ։ «Առաջին անգամ եմ Ախալքալաքում, ինձ շատ բան է հետաքրքիր, հատկապես, թե…

Read More
Խավիեր Կոլոմինա. Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը

Խավիեր Կոլոմինա. Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը

Ուկրաինայի պատերազմը դրամատիկ և տեկտոնական փոփոխություն է բոլորի համար, մենք պետք է հարմարվենք նրան, ինչ անում է ՆԱՏՕ-ն,- խորհրդարանում կայացած հանդիպումից հետո ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Խավիեր Կոլոմինան։ Ըստ Կոլոմինայի՝ ՆԱՏՕ-ի պատասխանը բոլոր գործընկերների հետ աջակցության և համագործակցության ամրապնդումն է։ «Ակնհայտ է, որ Թբիլիսիում, ինչպես նաև երեկ Երևանում, ապա Բաքվում կայացած հանդիպումների…

Read More
Վրաստանի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

  Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների նոր հնարավորությունները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում և համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում։ Տարածաշրջանային համագործակցության համատեքստում Ադրբեջանի նախագահը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Թբիլիսիի, Բաքվի և Երևանի համագործակցության հնարավորությունների վրա։ Հանդիպումից հետո Դարչիաշվիլին գրել է Twitter-ում Թբիլիսիի և Բաքվի միջև գործընկերությունը «ամեն օր ավելի է ուժեղանում և ուղղված է խաղաղությանը, կայունությանը…

Read More
ԱՄՆ-ը 35 մլն դոլար կհատկացնի Վրաստանին Ռուսաստանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը 35 մլն դոլար կհատկացնի Վրաստանին Ռուսաստանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը 35 մլն դոլար կտրամադրի Վրաստանին՝ Ռուսաստանի ապագա սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Սա կլինի հերթական ռազմական օգնության մի մասը, որը տրամադրվում է Միացյալ Նահանգների՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ապրիլի 25-ին Կիևում այցելել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Պատերազմական…

Read More
Մոլդովայի և Վրաստանի ղեկավարությունը պատերազմի մարդիկ չեն, Սաակաշվիլին կարող էր դա անել, բայց ոչ ներկայիս ղեկավարությունը. Ալեքսեյ Արեստովիչ

Մոլդովայի և Վրաստանի ղեկավարությունը պատերազմի մարդիկ չեն, Սաակաշվիլին կարող էր դա անել, բայց ոչ ներկայիս ղեկավարությունը. Ալեքսեյ Արեստովիչ

Մոլդովայի և Վրաստանի ղեկավարությունը պատերազմի մարդիկ չեն, Սաակաշվիլին կարող էր դա անել, բայց ոչ ներկայիս ղեկավարությունը,- Feigin Live-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Արեստովիչը պատասխանել է այսպես կոչված երկրորդ ճակատի մասին հարցին. «Մենք քննարկում էինք ինչ-որ տեղ Երկրորդ ճակատի հնարավորությունը, որպեսզի, կոպիտ ասած, գլխացավանք տանք Մոսկվային։ Որ մասամբ ուկրաինական գլուխ չունի։…

Read More
Սուրբ կրակը Վրաստանում է
		23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Սուրբ կրակը Վրաստանում է 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Երուսաղեմից հատուկ չվերթով բերված սուրբ կրակն արդեն Թբիլիսիում է։ Կրակը կբերվի Երրորդության տաճար, որտեղ տեղի է ունենում Հրաշափառ Հարության պատարագը։ Ավանդաբար սուրբ կրակ են բաժանում Վրաստանի տարբեր եկեղեցիներում և թեմերում։ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարի հավատացյալներն այսօր նշում էին Սուրբ կրակի լուսահանությունը: Սուրբ կրակը կոչվում է ճշմարտության լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այս մասին…

Read More
Սուրբ կրակի արարողությունը՝ Քրիստոսի Հարության տաճարում
		23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Սուրբ կրակի արարողությունը՝ Քրիստոսի Հարության տաճարում 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Երուսաղեմում Քրիստոսի Հարության տաճարում կատարվել է Սուրբ կրակի արարողությունը։ Կրակը, ավանդույթի համաձայն, Կուվուկլիայից՝ Փրկչի գերեզմանից, դուրս է բերել Երուսաղեմի պատրիարքը։ Սուրբ կրակը կոչվում է ճշմարտության լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Փրկչի գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Հարության տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում Հելեն թագուհու հրամանով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Read More
Նեդ Փրայս. Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է

Նեդ Փրայս. Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է

Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է,- ավանդական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Լրագրողը հարցրել է, թե կոնկրետ ռազմական կամ տնտեսական ինչ օգնություն կդիտարկի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը հերթական ռազմական ագրեսիան իրականացնի Վրաստանի դեմ կամ անեքսիայի ենթարկի վրացական տարածքը։ «Վրաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է։ Մենք մեր աջակցությունը ցույց ենք տվել Վրաստանին և այս…

Read More
Վրաստանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլի 20-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկեր Վան Յիի հետ։ Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Covid-19 համաճարակի ժամանակ Չինաստանի կողմից Վրաստանին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի արտգործնախարարը «վերահաստատել է Չինաստանի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Ըստ…

Read More
Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում բանտարկյալները վաղաժամկետ ազատ են արձակվել և լքել բանտը

Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում բանտարկյալները վաղաժամկետ ազատ են արձակվել և լքել բանտը

Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում բանտարկյալները վաղաժամկետ ազատ են արձակվել և լքել բանտը։ Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն և նախագահի առաջին տեղակալ Ալուդա Ղուդուշաուրին հանդիպել են Գլդանիի №8 քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված բանտարկյալներին։ Պատգամավորների խոսքով՝ միայն այսօր Վրաստանի ողջ տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկները կլքի մոտ 250…

Read More
2022 թվականին Վրաստանը 20 մլն լարի կհատկացնի բարձր լեռնային շրջանների զարգացման համար

2022 թվականին Վրաստանը 20 մլն լարի կհատկացնի բարձր լեռնային շրջանների զարգացման համար

2022 թվականին Վրաստանի կառավարությունը 20 միլիոն լարի (մոտ 6,6 միլիոն դոլար) է հատկացնում Բարձր լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամին։ Այս մասին հայտարարել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Լեռների զարգացման ազգային խորհրդի նիստից հետո։ Նրա խոսքով, հատկացված ընդհանուր գումարից 15 մլն լարին (5 մլն դոլար) հիմնականում ուղղվելու է բարձրլեռնային շրջաններում ենթակառուցվածքային ծրագրերին։ Լեռների զարգացման…

Read More
Ինչ խնդիրներ կարող է ունենալ Վրաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով. հանդիպում Ախալցխայում

Ինչ խնդիրներ կարող է ունենալ Վրաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով. հանդիպում Ախալցխայում

Ինչ վտանգների և խնդիրների առաջ կկանգնի Վրաստանը ուկրաինական պատերազմի պատճառով և ինչ խոչընդոտներ է պետք հաղթահարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, այս հարցերի մասին այսօր խոսել է Ռազմական անձնակազմի Ասոցիացիայի ղեկավար Գեորգի Ցխվիտավան։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն 30 տարի շարունակ մի շարք աջակցություն է ցուցաբերում Վրաստանին, այդ թվում՝ վերապատրաստում է և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վրացական զորամասերին։ Հանդիպումն…

Read More
Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Ծաղկազարդը
		17.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Ծաղկազարդը 17.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը։ Տոնական պատարագ կմատուցվի բոլոր գործող տաճարներում։ Ծաղկազարդը 12 տոներից մեկն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ։ Այս օրը Եկեղեցին նշում է Փրկչի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Ավետարանի համաձայն՝ Լազարոսի հարություն առնելուց հետո Քրիստոսը ժամանել է Երուսաղեմ՝ տոնելու Պասեքը։ Նա քաղաք է մտել էշի վրա նստած, իսկ բնակչությունը…

Read More
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին և նշել, որ ավելի լավ է միշտ սեփական աչքերով տեսնել թշնամու կատարած դաժանությունը. «Ես և իմ գործընկեր Շալվա Պապուաշվիլին հետ գտնվում ենք Իրպեն քաղաքում, մենք մշակույթի տան թիկունքում ենք և ինչպես…

Read More
Վրաստանում հացը հնարավոր է թանկանա |

Վրաստանում հացը հնարավոր է թանկանա |

Վարստանի «Հաց արտադրողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ հացը կարող է թանկանալ 20 թեթրիով. գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն: Ինչպես ասուլիսում նշել է Դոլիձեն, հացի գինը անպայման կվերանայվի, եթե Ռուսաստանից ներկրվի թանկացած ալյուր։ Միաժամանակ «Հաց արտադրողների միության» նախագահը հաստատում է, որ փռի հացն արդեն թանկացել է 10 թեթրիով։ «Տեղեկություն կար, որ փռի հացը թանկացել է…

Read More
Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև |

Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև |

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին: «Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։ Կիև այցելած պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխնախագահներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ…

Read More
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 222 դեպք |

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 222 դեպք |

Վրաստանում ապրիլի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 222 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 652 հազար 929 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 346 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 789 է:    

Read More
Շալվա Պապուաշվիլի. Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձը Ուկրաինային փոխանցելու համար, Վրաստանն աջակցում է Ուկրաինային

Շալվա Պապուաշվիլի. Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձը Ուկրաինային փոխանցելու համար, Վրաստանն աջակցում է Ուկրաինային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Twitter»-ում գրել է խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա այցի վերաբերյալ: «Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձն Ուկրաինային փոխանցելու համար. Մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային: Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Կիևում է։ Պատվիրակությունը երեկ է մեկնել Ուկրաինա։…

Read More
Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները

Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Վրաստանի ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։ Վրաստանին փոխանցված Եվրամիության փաստաթուղթը պարունակում է 369 հարց: Դրանք վերաբերում են երկրի…

Read More