Վրաստանի կառավարությունը հրապարակում է Եվրահանձնաժողովի հարցաթերթիկը 15.04.2022 . Վրաստան
Վրաստանի կառավարությունը հրապարակում է Եվրահանձնաժողովի հարցաթերթիկը, որը փոխանցվել է երկրին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ կարծիքը պատրաստելու համար։ Որոշումն ընդունվել է Վրաստանի ԵՄ-ին ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Վրաստանին է հանձնվել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հատուկ հարցաթերթիկի առաջին մասը։ Հարցաթերթիկի հիման վրա Եվրահանձնաժողովը կպատրաստի գնահատման զեկույց (Opinion)՝…
