Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել՝ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Լողափից 25 մետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի մասին ազդանշան ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և հրշեջներ։ Ականի ծագման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ռուսական…
