ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների նկատմամբ
Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ. նրանք մեղադրվում են «լայնածավալ կոռուպցիայի» համար: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացրել են, որ նրանք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խաթարելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում…
