Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Անցած տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը մեծ հույս է ներշնչում ջավախքահայության համար այն առումով, որ տասնյակ տարիներով կուտակված խնդիրները հնարավորություն կա վերջապես լուծել հայ-վրացական համատեղ ջանքերով: Խոսքը նրա մասին է, որ կարծես թե վերջապես Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իշխանություն, որը գերտերությունների դրածոն չէ եւ այստեղից ելնելով վարում է ազգային շահերի վրա հիմնված…

Read More
Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողության հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան դիվանագետների հետ միասին,…

Read More
Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ ենք մենք վերջին հարուրամյակում մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող աշխատություններում եւ հրապարակումներում հայկական պետականության եւ քաղաքակրթության դերի թերի հիշատակում , իսկ երբեմն, նաեւ անտեսում նկատում։ Արդյո՞ք դա մեր պատմաբանների եվ, ընդհանրապես, հայերի կողմից  մեր պատմական ժառանգությունը աշխարհին անբավարար ներկայացնելու մեջ է։ Կան տարբեր տեսակետներ, թե մեր պատմության որ փաստերն է ավելի մատնանշելու աշխարհին, բայց չեմ…

Read More
Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիյում 41 տարեկան հասակում  H1N1 վիրուսից առաջացած բարդության պատճառով մահացել է մի տղամարդ: Հիվանդը հունվարի 10-ին հիվանդանոց է տեղափոխվել : Ըստ բժիշկների նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել:   Ներկայումս Զուգդիդի հիվանդանոցում գրիպից բուժում են ստանում եւս 26 հոգի: Նրանցից մեկը միացված…

Read More
Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի  եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը: 2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն  Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում: Հասարակությունը կունենա հնարավորություն  տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով,   անվճար…

Read More
Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով ձերբակալվել է 1985-ին ծնված եւ նախկինում բազմիցս դատապարտված Բ.Գ.-ն: Ներքին գործերի նախարարության տվյալներով 2018 թ. դեկտեմբերին եւ 2019 թ. հունվարին կասկածյալը թալանել է Բորժոմիում Խանցթելի եւ Շանիձեի փողոցներում գտնվող երկու բնակարան: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները կասկածյալին ձերբակալել են Թբիլիսիի Ցոտնե Դադյանիի փողոցի վրա: Ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ոսկերչական իրեր,…

Read More
Բորժոմիում գետի մեջ 64 ամյա կին է խեղդվել

Բորժոմիում գետի մեջ 64 ամյա կին է խեղդվել

Հունվարի 11-ին Բորժոմիում գտնվող Գեղեցկության կամրջի մոտ գետից դուրս է բերվել 64-ամյա մի կնոջ մարմին: Ներքին գործերի նախարարությունն հետաքննում  կատարվածը ինքնասպանության հասցնելու հոդվածով: Անցորդները ցերեկը Բորժոմիի Գեղեցկության կամրջի վրա կանացի բաճկոն եւ այլ իրեր են  հայտնաբերել ու այդ մասին տեղեկացրել ՆԳՆ-ին: Դրանից հետո ոստիկանները ջրի մեջ հայտնաբերել են մեռած կնոջ մարմինը: Տեղացիների խոսքերով կինը գիշերը…

Read More
Սամցխե-Ջավախքի բուժօգնության կենտրոններում աճել է սեզոնային գրիպից դիմորդների թիվը սակայն H1N1 վիրուսը չի հայտնաբերվել

Սամցխե-Ջավախքի բուժօգնության կենտրոններում աճել է սեզոնային գրիպից դիմորդների թիվը սակայն H1N1 վիրուսը չի հայտնաբերվել

Ամբողջ Վրաստանի տարածքով աճել է H1N1 վիրուսի վարակի դեպքերը: Ըստ մասնագետների հայտարարության՝ դրա պատճառը սեզոնային գրիպն է: Աճել է նաեւ շտապ բուժօգնության  կանչերի քանակը: Ավելի կոնկրետ՝ գրիպի վիրուսի հետ կապված 24 ժամվա ընթացքում եղել է մոտ 400 զանգ: Չնայած հիվանդության աճի, բժիշկները համաճարակի վտանգ չեն տեսնում: Ինչպես հայտարարում է առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն՝  ամեն 100 000…

Read More
Սփյուռքի նախարարության լուծարումով վերջ կդրվի նաև արտոնյալների կոռուպցիոն սխեմային. Է. Այվազյան

Սփյուռքի նախարարության լուծարումով վերջ կդրվի նաև արտոնյալների կոռուպցիոն սխեմային. Է. Այվազյան

Aliq.ge-Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը թբիլիսահայությանը որպես սփյուռք չի դիտարկում և սխալ է համարում, որ սփյուռքի նախարարությունը զբաղվի բնիկ հայերի հետ կապերով: Նույնը՝ պոլսահայության ու թեհրանահայության դեպքում, Ջավախքի ու Համշենի դեպքում: Նշված բնակավայրերում հայերը հազարամյակներ են ապրել ու բնիկ ժողովուրդներ են համարվում: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո առաջացած սփյուռք հասկացությունն այս համատեքստում այնքան էլ…

Read More
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին  ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին  կրկին հաստատվեց Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի անդամները նախագահ ընտրեցին փակ քվեարկությամբ: Ժվանիան ստացավ 8 ձայն, նրա հակառակորդ Վլադիմեր Բոժաձեն՝ 1 ձայն: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 21-ին ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ  Թամար Ժվանիաին, Մարիամ Շելեգիային եւ Վլադիմեր Բոժաձեին: Թամար Ժվանիան  2013 թվականից ղեկավարում է Վրաստանի կենտրոնական ընտրական  հանձնաժողովը: Նա…

Read More
Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և պետք է ՀՀ իշխանությունները տարբերակ գտնեն ընդառաջելու նրանց. փորձագետ

Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և պետք է ՀՀ իշխանությունները տարբերակ գտնեն ընդառաջելու նրանց. փորձագետ

Tert.am-Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և այն ժառանգություն է մնացել նախորդ իշխանության կողմից:  Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Ջավախքի երիտասարդների բողոքին, որոնք աշխատում են ՌԴ-ում և Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ ըստ նրանց՝ սահմանից զորակոչելու կամ…

Read More
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի երթեւեկությունը բաց է ավտոմեքենաների երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի կայքը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ձնաբուքի պատճառով սահմանափակումներ կային Ախալցխա-Նինոծմինդա դեպի ՀՀ սահմանը գնացող ճանապարհահատվածի վրա կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաների համար:

Read More
Փոկա գյուղի բնակիչները այրել են սպանության մեջ կասկածյալի տունը (տեսանյութ)

Փոկա գյուղի բնակիչները այրել են սպանության մեջ կասկածյալի տունը (տեսանյութ)

Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի բնակչները այրել են սպանության մեջ կասկածյալի երկու տուն եւ չորս ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Noe.ge կայքը: Երբ սպանվածի մարմինը Նինոծմինդայի դիահերձարանից տեղափոխվել է տուն դրանից հետո գյուղում սկսվել են անկարգությունները: Երիտասարդները, ըստ երեւույթին եւ սպանվածի հարազատները ու բարեկամները սկսել են պատասխան վրեժի գործողություններ: Նրանք այրել են երկու տուն եւ չորս…

Read More
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ հաշվարկվել են երկրի բոլոր ընտրատարածքների ձայները: Նախագահի կին թեկնածում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%, որ կազմում է 1 147 627 ձայն: Նույն տեղեկատվության համաձայն «Ազգային շարժման» նախագահի…

Read More
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Մամուկա Բախտաձե

Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Մամուկա Բախտաձե

«Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի բարձր չափանիշներով, որի երաշխավորն է «Վրացական երազանքը» իշխող կուսակցությունը», այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Մամուկա Բախտաձեի խոսքերով, թե ինչպես էին անցկացվում Վրաստանում 2012 թվականին ընտրությունները բնակչությունը լավ է հիշում: «2012 թվականից բարձր չափանիշների ընտրությունների անցկացումը դարձել է մեր թիմի հիմնական առանձնահատկությունը: Սա երաշխավորում է երկու…

Read More
Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին շրջանի տեղական երգի ու պարի համույթները: Միջոցառման ընթացքում  Զուրաբ Ժվանիայի անվան պետական լեզվի ուսուցման  հաջողակ շրջանավարտներին փոխանցվեցին  վկայագրեր: Ռաբաթի բերդի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Քեթեւան…

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ  դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ կրկին փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Դեսպանատունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։  

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհատվածը բաց են։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Read More
Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

news.am-Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի եւ դրա հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» եւ «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց…

Read More
Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

«Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը», — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում գործադիր իշխանության գործելաոճի մեջ: Բախտաձեի խոսքերով, ավելի քան մեկ անգամ նշվեց, որ աշխատանքը սկսվել է եւ սկսվել է տարածաշրջանային կառավարման համակարգի բարեփոխումը: Վարչապետի խոսքերով երկրում փոփոխությունները արդեն իսկ նախատեսված էին,…

Read More
Մահացել է Օլիմպիական խաղերի աշխարհի լեգենդար չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը

Մահացել է Օլիմպիական խաղերի աշխարհի լեգենդար չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է news.am-ը: «Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կյանքից հեռացել է…

Read More
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Aliq.ge-Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մարիխուանայի օգտագործման մասին» օրինագիծը: Նշենք, որ օրինագծի նախաձեռնել է Վրաստանի կառավարությունը, հեղինակը Ներքին գործերի նախարարությունն է: Օրինագծի համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը թույլատրելի կլինի միայն անձնական տարածքում (եթե անձը բնակվում է այդտեղ ու այդ տարածքը/բնակարանը միևնույն ժամանակ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ): Մարիխուանայի օգտագործումը, ինչպես և ծխախոտինը, պատժելի կդառնա հասարակական վայրերեում, հանրային…

Read More
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ժամը 20։00-ին  հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին իր facebook-յան էջում։ «Այսօր երեկոյան ժամը 20։00-ին ես հայտարարություն կանեմ ուղիղ եթերում»,- facebook –ում գրել է  Զուրաբիշվիլին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ…

Read More
Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը նոր չէ: Տվյալ գաղափարը քննարկվում էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակավոր Վիրահայոց թեմը տեղափոխվել էր Ջավախք։ Մեր օրերում Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը եւս մշտապես քննարկվում է տարբեր մակարդակներում: Ինչպես Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ մշտապես բարձրացրել են տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի…

Read More
ՀՀ արտակարգ եւ Լիազոր դեսպանը այցելեց Ախալցխա

ՀՀ արտակարգ եւ Լիազոր դեսպանը այցելեց Ախալցխա

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, դեսպանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը այցելեցին Ախալցխա։ Ախալցխայում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի մուտքի մոտ դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Մեդիա Վերլուծական կենտրոնում հավաքվածները դեսպանի հետ քննարկեցին շրջանի հասարակությանը հուզող մի շարք հարցեր։ Այնուհետեւ դեսպանի գլխավորած պատվիրակությունը այցելեց քաղաքի…

Read More
Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

Armenianchurch.ge -հոկտեմբերի 14-ին  Վրաստանի հայ համայնքը, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից հոգևոր հայրերի առաջնորդությամբ  կազմակերպեց խաղաղ քայլերթ  դեպի Հավլաբարի  կենտրոնում Ֆիգների փողոցի (Փերիսցվալեբա փողոցի թիվ 21 հասցեով) հարակից տարածքում ավերակների վերածված Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցի: Քայլերթի  նպատակն էր  խաղաղ  մոմավառությամբ, ի  պահպանություն  հայոց սրբավայրերի  երկրի իշխանության  ուշադրությունը…

Read More
Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

2018 թվականի հոկտեմբերի 12-ը հիրավի դարձավ պատմական. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թվականի կառույց  Սրբոց Վարդանանց եկեղեցին: Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ  Հենզել Մկոյանը և Գիորգի Խատիձեն,Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, …

Read More
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի այս տարվա շնորհանդեսը

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի այս տարվա շնորհանդեսը

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման բաժնի ղեկավար Էլիսո Լոմիձեն: Հանդիպումը կազմակերպվել էր հատուկ 1+4 ծրագրի մասնակից ուսանողների համար: Ծրագրի նպատակն է երիտասարդների աշխատանքով ապահովելը և ինտեգրելը վրաց հասարակության մեջ: 1+4 կրթական ծրագրի մասնակիցները կկարողանան մեկից մինչեւ վեց ամսվա փորձ ձեռք բերել պետական ​​հաստատություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ…

Read More
«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ «Առավոտ»-ի ռուսական տարբերակի խմբագիր Երևան   Theanalyticon.com 2014- թվականից սկսած քաղաքակիրթ աշխարհը բարձր գին է վճարում հետխորհրդային շրջանում քաղաքական գործիչների մի ողջ սերնդի ցուցաբերած անհոգության համար։ Նաև ակնհայտ է դարձել, որ վերջնահաշիվն անսահմանորեն մեծ է։ 2014թ. սեպտեմբերին, երբ Եվրոպայում Հիտլերից հետո առաջին անգամ մի պետություն բռնազավթեց մյուս պետության տարածքը, ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած…

Read More
Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ախալցխայի հայկական գերեզմանատանը Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն։ Հոգեհանգստյան արարողությունը կատարեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի նախնիների շիրիմին։ Ախալցխայի հասարակության հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ…

Read More