Ախալքալաքցիները հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը 04.10.2018 . Ախալքալաք

Ախալքալաքցիները հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը 04.10.2018 . Ախալքալաք

հոկտեմբերի 4-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի…

Read More
Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Aliq.ge-Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին մի խումբ թբիլիսահայեր այցելել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իրենց ցավակցություն հայտնելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Ներկաներին դիմավորել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալը՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հետ այսօր…

Read More
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի ուսուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge հայալեզու կայքը հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարությունը: Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» 1-ին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում: Երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են ազգությամբ 82 ադրբեջանցի և 41…

Read More
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։Իր խոսքում Վրաստանում…

Read More
Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի: Այս մասին հայտնի է դարձել ֆինանսների նախարարի և ակցիայի մասնակիցներից մեկի, Ջանո Ամղոլաձեի հետ հանդիպման ավարտից հետո: «Մենք հաշվի ենք առել վարորդների կարծիքը և վիճակը, կայացրել ենք որոշում, որ հետաձգենք մեկ տարով: Մի տարի հետո կլինի այլ տիպի սահմանափակում, որը կքննարկենք վարորդների հետ խորհրդակցությունից հետո»,- հայտարարել է Իվանե…

Read More
Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

1in.am-Այսօր Վրաստանում՝ Թբիլիսիում, ինչպես նաև Հարավային Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված Վրաստանի կառավարության որոշման հետ, որով սեպտեմբերի 15-ից արգելվել է ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխումը։ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնափոխադրողների բողոքի ցույցը շարունակվել է երեկ ողջ գիշեր, ապա նաև առավոտյան։ Հայաստանյան բեռնափոխադրողների խոսքերով՝ նման ակցիաներ իրականացրել են նաև…

Read More
Մարիխուանայի թեստ վարորդների համար

Մարիխուանայի թեստ վարորդների համար

Այսուհետ հնարավոր կլինի տեղում որոշել վարորդների մարիխուանայի ազդեցության տակ լինելը, համապատասխան ստուգում անցկացնելու համար նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: Այս մասին հաղորդում է Թբիլիսիի հայալեզու aliq.ge կայքը։ Ելնելով սահմանադրական դատարանի մարիխուանայի հարցով կայացրած որոշումից, խնդրի շուրջ ներքին գործերի նախարարությունը այս օրերին ակտիվ աշխատանք է իրականացնում: Խոսքը վերաբերում է Վրաստան հատուկ թեստի ներմուծմանը, որը արտաքնապես գրեթե նմանվում…

Read More
Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Քվեմո-Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Միրզոևկա գյուղում վերանորգումից հետո հանդիսավորությամբ բացվեց գյուղի հայկական դպրոցը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնելուիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և այլք։ Դեսպան Սադոյանն աշակերտներին շնորհավորեց նոր ուսումնական տարին վերանորգված դպրոցում դիմավորելու առթիվ և մաղթեց բարձր առաջադիմություն։ Դեսպանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց դպրոցի վերանորոգումը…

Read More
Հայաստանի նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները

Հայաստանի նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները

President.am-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին: Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների…

Read More
Մամուկա Բախտաձեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց

Մամուկա Բախտաձեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բախտաձեն հուշահամալիրում նաեւ ծաղիկներ խոնարհեց եւ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:  

Read More
Հերթական գողությունը Ախալցխայում

Հերթական գողությունը Ախալցխայում

Սեպտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19:00 — 20:00-ին սահմաններում  Անթիմոզ Իվերիելիի փողոցի տներից մեկը եւս թալանվել է: Գողության ժամանակ ընտանիքի անդամները տանը չէին գտնվում: Հարեւանների խոսքերով իրենք չեն նկատել, ինչպես գողերը բացել են պատուհանը եւ մուտք գործել բնակարան։ Սովորաբար այդ ժամերին Անթիմոզ Իվերիելիի փողոցը մարդաշատ է լինում։ ՆԳՆ-ի  տեղեկությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատանքային հանդիպում անցկացրեց

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատանքային հանդիպում անցկացրեց

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպեց Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորին և քաղաքապետարանների աշխատանքների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկեցին շրջանի կարևոր և առաջնահերթային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նահանգապետի ասելով՝ նմանակի հանդիպումներ ապագայում էլ կանցկացվի: Նույն օրը մարզպետը Ախալքալաքիում այցելեց  Զուրաբ Ժվանիայի հանրային կառավարման դպրոցը, որը գործում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից: Վարչական դպրոցում…

Read More
Սեպտեմբերի 2-ին հերթական անգամ Այազմայում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը

Սեպտեմբերի 2-ին հերթական անգամ Այազմայում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը

Սեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1914 թվականին ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։ Նա 20-րդ դարի գուսանների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն…

Read More
Ախալցխայում  բնակարանի և ավտոմեքենայի  կողոպուտի համար անձ է ձերբակալվել

Ախալցխայում բնակարանի և ավտոմեքենայի կողոպուտի համար անձ է ձերբակալվել

Ոստիկանները  Իվանե Ախալցիխլի փողոցի տներից մեկի և  երկու ավտոմեքենայի գողության մեղադրանքով ձերբակալել են 45 տարեկան անձի: Ըստ գործի նյութերի `մեղադրյալ Պ.Ճ.-ն  օգոստոսի 20-ին  անօրինական կերպով մտել է  Իվանե Ախալցխելի փողոցի բնակարաններից  մեկը, գողացել է փող, բջջային հեռախոս, թանկարժեք օծանելիք, որից հետո թաքնվել: Օգոստոսի 25-ին Պ.Ճ.-ն Իաձիի փողոցում տեղական բնակիչին պատկանելի  ավտոմեքենայից  գողացել է փող: Օգոստոսի…

Read More
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան. Նիկոլ Փաշինյան

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան. Նիկոլ Փաշինյան

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան,- այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ վրաց լրագրողների հարցերին: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Փաշինյանի խոսքով, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: «Կարծում եմ, իմ այցը Վրաստան,…

Read More
Մաճավարիանի խոսքերով ցորենի ներմուծման արգելքը ցամաքային ճանապարհով կապված է սահմանին զբոսաշրջիկների մեքենաների կուտակումների հետ

Մաճավարիանի խոսքերով ցորենի ներմուծման արգելքը ցամաքային ճանապարհով կապված է սահմանին զբոսաշրջիկների մեքենաների կուտակումների հետ

Հացահատիկի ներմուծման արգելքը Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան պետության կողմից լավ հաշվարկված եւ ճիշտ որոշում է որակել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Մաճավարիանի խոսքով, տվյալ հարցի շուրջ շահարկումներն անհիմն են: «Վրաստանի տարածք են մուտք գործել բազմաթիվ թեթև մարդատար ավտոմեքենաներ, այդ թվում Վերին Լարսի անցակետում և փաստացի, այնտեղ ստեղծվել էր ճգնաժամ: Հարյուրավոր ավտոմեքենաներ վերադառնում էին հետ:…

Read More
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մարիամոբան: Վրաստանում հատուկ ձեւով է նշվում Մարիամոբան, քանզի  Սուրբ Աստվածածինը համարվում է Վրաստանի բարեխոսը ու աջակիցը։ Տոնի առիթով Վրաստանում օրը ոչ աշխատանքային է։ Ախալցխայում սովորաբար Մարիամոբան անվանվում է նաեւ Սաֆարոբա, քանզի շատերը այս օրը մեկնում եմ Սաֆարայի մենաստան տոնական օրը այնտեղ նշելու համար։ Դեռ խորհրդային ժամանակաշրջանից տոնի…

Read More
Աբասթումանիում վերանորոգում են ճոպանուղին

Աբասթումանիում վերանորոգում են ճոպանուղին

Սկսվել են վերականգնողական աշխատանքները Վրաստանի ամենամեծ աստղադիտարանում, որը գտնվում է Աբասթումանիում: Սեպտեմբեր ամսին կվերանորոգեն ճոպանուղին, որը կառուցվել է  1959 թվականին: Ճոպանուղին մշտապես ստուգվել է աշխատակիցների կողմից, բայց 59 տարի է ինչ ամբողջովին չի վերանորոգվել: Միայն 1983 թվականին փոխվել է  ճոպանուղու խցիկը: «Ծրագրված է, որ աստղադիտարանը լինի զբոսաշրջության կենտրոն:  Գրադարանը կլինի երկրորդ հարկում: Երրորդ հարկում էլ…

Read More
Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

2018 թվականի օգոստոսի 25-ին,  տոնական տրամադրությունն էր թևածում  Ախալքալաքից 12 կմ հեռավորությամբ,  Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին փռված, ընդամենը  160 ընտանիք ներառող Բալխո գյուղը:  Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, դիմավորում էին  տարբեր վայրերից եկած բալխոցիներին, նաև Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից  ժամանած հյուրերին, որ եկել էին մասնակցելու  գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը: 19-րդ դարի…

Read More
10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել և 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս մասին ահյտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի կառավարության վարչությունում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ընդլայնված ձևաչափի հանդիպման ավարտից հետո: «Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում: Վերջին անգամ այստեղ եղել եմ 10 տարի առաջ: Այն…

Read More
Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Համոզված եմ, Անգելա Մերկելի պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կանցլերին Վրաստան այցելելու համար1 «Տիկին դաշնային կանցլեր, խորապես շնորհակալեմ Վրաստան այցելելու համար, մեզ համար մեծ պատիվ է, որ հյուրընկալում ենք ձեզ…

Read More
Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ

Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ

Թբիլիսիում օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով վիրավորների մասին նոր տեղեկություններ են հայտնի: Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) եւ Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը ընտրություններից երկու ամիս առաջ, 7 շրջաններում ներկայացրեց նոր նահանգապետներին: Մամուկա Բախտաձեն նահանգապետներին ներկայացնելուց հետո միանգամից  տվեց   հանձնարարություններ: «Ինձ համար շատ կարևոր է հասարակության հետ ստեղծել հաղորդակցության  էլի մի նոր մեխանիզմ: Սա կօգնի մեզ անմիջական կապ ունենալ մեր բնակչության հետ:  Դա օգնելու է անմիջապես տեղեկանալ բոլոր խնդիրների մասին, որպեսզի հետագայում միանգամից …

Read More
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում այսօր՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 9 վիրավորներից մեկը մահացել է: Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է: Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա…

Read More
Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա  նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը  կներկայացնի նոր նահանգապետներին: Այս   մասին  Մամուկա Բախտաձեն հայտարարեց նախօրեին կառավարության նիստից առաջ: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին  5 նահանգապետի հեռացրին իրենց զբաղեցրած պաշտոններից:  Նրանց շարքում էր նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Read More
Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Քաղաքացիների հարցով, որոնք բանկերի «սև ցուցակում են» և այդ պատճառով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեությանը, ընթանում են ակտիվ աշխատանքներ,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը, հայտարարել է համապատասխան հարցը մեկնաբանելիս: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշնանը կներկայացնեն հետաքրքիր առաջարկներ: «Այն, ինչ հայտարարեցի խորհրդարանի ամբիոնից, այն…

Read More
Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի ունեցավ հայ-վրացական բարեկամության ամպրապնդմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների շարք՝ ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու: Միջոցառումներին ներկա էին Ասպինձայի շրջանի քաղաքապետ Ռոստամ Մագրաքվելիդզեն, տեղական իշխանության ներկայացուցիչները, Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը, Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանը,  հայկական…

Read More
Դաժան սպանություն Սաթխա գյուղում

Դաժան սպանություն Սաթխա գյուղում

Nor.ge-Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում Նինոծմինդայի մունցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է սպանությամբ: Վերջինիս արդյունքում սպանվել են 2 հոգի: Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ սպանությունը բացահայտվել է տաք հետքերի վրա: Նախնական տվյալներով ձերբակալվել են Սաթխա գյուղի 4 բնակիչներ: Ստացված տեղեկատվության համաձայն՝ սպանված անձինք…

Read More
Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում տեղական իշխանության ներկայացուցիչները կենտրոնական պարտեզում  ծաղկեպսակներ դրին Վրաստանի տարածքային ամբողջականության  համար մահացածների հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք մատուցեցին  օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգիստ մատուցեց Իվլիտայի Աստվածածին եկեղեցու քահանա հայր Իոանեն։ Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված երեկո անցկացվեց նաեւ Ախալցխայի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը իրենց համարները ներկայացրին «Մեսխեթ» ժողովրդական…

Read More
Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Վերջին տասնամյակներում հայկական մամուլում բազմաթիվ վերլուծական հոդվածներ են տպագրվել Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակության վերաբերյալ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Ջավախքը Հայաստանի եւ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է, որի հանդեպ հավակնություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Ջավախքը այդ պետությունները միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է։ Եւ այդ…

Read More