Անսի կոմունայում երեխաների վրա դանակով հարձակված անձը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում
Ֆրանսիայի հարավ-արևելքում երեխաների վրա դանակով հարձակված անձը ծագումով Սիրիայից է և վերջերս փախստականի կարգավիճակ է ստացել Շվեդիայում: Տղամարդը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում։ Նախկինում նա ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։ Ֆրանսիայի դատախազությունը բացառել է ահաբեկչական շարժառիթը, գործը հետաքննվում է սպանության փորձի հոդվածով:
