Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի նախկին սաների անունից «Սապարին» դիմել է ՄԻԵԴ.
«Սապարի» կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի 5 նախկին աշակերտների անունից։ Կազմակերպության տվյալներով՝ հաստատությունում խախտվել են անչափահասների իրավունքները, սակայն չնայած այն հանգամանքին, որ պետությանը տեղեկացվել է այս մասին, խախտումները շարունակվել են տարիների ընթացքում։ Սապարին խնդրում է ՄԻԵԴ-ին ճանաչել, որ պետությունը խախտել է խոշտանգումների արգելքը և անձնական կյանքի իրավունքը։ «Նախ…
