ԱՄՆ պաշտոնյաները որոշել են այցելել մի շարք երկրներ՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելեն մի շարք երկրներ՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու ուղիները փակելու աշխատանքի շրջանակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նախարարությանը հղումով։ Պաշտոնական այցերի ցանկում են Շվեյցարիան, Ավստրիան, Ղազախստանն ու Ղրղզստանը, որտեղ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն տեղական իշխանությունների ու բիզնես շրջանի ներկայացուցիչների հետ, որոնք շարունակում են փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։…
