2023
Խամենեին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ 20.11.2023 . Տարածաշրջան
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածի հետ կապված իրավիճակի ֆոնին իսլամական երկրները պետք է որոշ ժամանակով խզեն հարաբերություններն Իսրայելի հետ: Նա նաև առաջարկել է սահմանափակել Իսրայելին էներգառեսուրսների և այլ ապրանքների մատակարարումը։ Խամենեին նշել է, որ չնայած ժամանակակից սպառազինությանը և Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծություններին, իսրայելցի զինվորականներին չի հաջողվել ոչնչացնել…
Փարիզը միացնում է Սուրբ Ծննդյան` էկոլոգիապես մաքուր լուսավորությունը
Սուրբ Ծննդին դեռ ավելի քան մեկ ամիս է մնացել, սակայն Փարիզն արդեն որոշել է տոնական սեզոնը Ելիսեյան դաշտերում բացել գունեղ արարողությամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցը՝ շնորհիվ քաղաքապետ Անն Իդալգոյի և Ելիսեյան դաշտերի կոմիտեի նախագահ Մարկ-Անտուան Ժամետի, լուսավորվել է Սուրբ Ծննդյան լույսերով։ Նրա խոսքով՝ «այդ լույսերն էկոլոգիապես մաքուր են: Ելիսեյան դաշտերի լույսերի էներգիայի սպառումը համարժեք է…
Հայաստանից սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին. Ալիև
Բաքվում Իրաքի նախագահ հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից սպասում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների պատասխանին։ «Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի Կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը մեր մեկնաբանությունների վերաբերյալ»,- նշել…
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի ժամանել է Կիև
«Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու ուկրաինացի ղեկավարների հետ։ Այսօր այստեղ եմ կարևոր ուղերձ փոխանցելու համար: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ X սոցիալական ցանցում: Նրա այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամերիկացի քաղաքական գործիչները քննարկում…
Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Թուրքիան ներկայումս դիվանագիտական միջոցներ է օգտագործում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի բացառում նաև այլ միջոցները, եթե դիվանագիտությունը ձախողվի: Այս մասին Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Մասնավորապես, նախարարը նշել է, որ Անկարան ուսումնասիրել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը, սակայն կարծում է, որ դա պետք է լինի…
«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մասին Բաքվի հայտարարությանը ծանոթ չեմ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով: «Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանից պետական մակարդակով նման հայտարարություններին։ Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության՝ բոլորովին այլ հայտարարություններ, որոնցում խոսվում է խաղաղության…
Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են
Թուրքիայի մի շարք շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրևի պատճառով ջրհեղեղներ են գոյացել: Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ: Նախարարը նաև հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող…
Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Իմանգալի Տասմագամբետովի խոսքով՝ թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են որոշմանը, հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել փաստաթղթի նկատմամբ և աշխատանքի վերջնական փուլում խնդրել է հանել օրակարգից: Բելառուսի նախագահը…
Հարավային Կովկասը կարող է կատարել իր դերը՝ որպես խաղաղության խաչմերուկ՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով. Կլաար 20.11.2023 . Տարածաշրջան
«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին: Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը: «Նույնքան կարևոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ,…
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի սպառազինվելունն ուղղված Ադրբեջանի քննադատությանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր…
Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը: «Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:…
Միանգամայն կիսում ենք վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ. Տոյվո Կլաար
«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շոշափել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու իրադրությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին,…
Հորդանանի արտգործնախարարը հրեա վերաբնակներին մեղադրել է Երուսաղեմի հայկական թաղամասը զավթելու ծրագիր իրականացնելու համար
Բահրեյնում ավարտված՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Մանամայի քննարկումներ» ամենամյա միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին ու անդրադարձել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին: Արտգործնախարարը հարց է ուղղել, եթե Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունները բացատրում են որպես պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, ապա ինչպես բացատրել Արևմտյան ափին կատարվող գործողությունները, որոնց…
Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են
Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում են ճանապարհները, ճանապարհներին լցվում է տեխնիկական աղ։ Անհրաժեշտության դեպքում Բորժոմիի քաղաքապետարանի և Բակուրիանի զարգացման գործակալության համապատասխան ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով։
Ռուսաստանն ուժեղացրել է անօդաչու սարքերով հարվածները Կիևին. Euronews
Գրեթե երկու ամսվա դադարից հետո ռուսական զորքերը վերսկսել են օդային հարձակումները Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, ջերմաստիճանի նվազման պայմաններում։ Կիևում կիրակի գիշերը կրկին օդային տագնապ է հնչել: Երկրորդ օրն անընդմեջ Ռուսաստանը փորձել է գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա մարտական անօդաչու սարքերով: Ըստ տեղական իշխանությունների՝ «Շահեդներն» արձակվել են տարբեր ուղղություններից՝ անընդհատ փոխելով շարժման վեկտորները։ Մոտ 10 անօդաչու թռչող սարք…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19.11.2023 . Տարածաշրջան
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։
Էրդողանը՝ Իսրայելում միջուկային զենքի առկայության մասին
Բաքուն ցանկանում է կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա, Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։ Միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:
ՀՀ քաղաքացիներն արժանի են խաղաղության, ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, և շատ կարևոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել և ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարևոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբևէ: ՀՀ ԱԺ կայքի հաղորդմամբ` այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝…
Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին
Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին՝ հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ Անցակետերն ապահովում են երկու երկրի միջև ճանապարհորդությունների մեծ մասը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։ Ֆինլանդիան 1340 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, որը նաև ծառայում է որպես…
Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել
Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով՝ ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»,- ասել է Բորելը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի…
Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, որ քննարկվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների…
Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը թույլատրել է խիստ սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված՝ աջակցելու մարդասիրական օգնության տեղափոխմանն ու հանրային ծառայություններին՝ ՄԱԿ-ի գործունեությանն աջակցելու համար: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը պնդել է, որ պետք է վառելիքի մատակարարվի: Ասվում է, որ Իսրայելը 48 ժամը մեկ 140 հազար լիտր վառելիք է մատակարարելու Գազա։ Դեռ չկա պաշտոնական հաստատում, թե արդյոք վառելիքն…
Չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա. Բուայե
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, որը Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, նշել է, որ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին: «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում: Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշել…
Կառավարությունը ներկայացրել է Խաղաղության խաչմերուկը
Կառավարությունը հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ քարտեզի վրա ցուցադրելով ապաշրջափակման այն ուղիները, որոնք առաջարկում է: Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր: Հայաստանի կառավարության համոզմամբ՝ դրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունել
Սան Ֆրանցիսկոյում ավարտվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ հանդիպումը: Կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որով շեշտվում է Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանձնառությունը՝ առաջ մղելու տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում: Այդ նպատակով կազմակերպությունը կուժեղացնի իր կարողությունների զարգացումը և տեխնիկական համագործակցությունը: Հռչակագրում կառույցը վերահաստատել է արդար առևտրի և ներդրումային միջավայր ապահովելու իր վճռականությունը: Հաջորդ տարի Ասիա-Խաղաղօվկիանոսյան…
Սարգիս Խանդանյանը պարզաբանել է՝ ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որին չեն մասնակցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները: Լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այս երկրների ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացրե՞լ են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին չմասնակցելու վերաբերյալ: «Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն…
Հայ գերիների դատավարությունների ուղերձն այն է, որ հայերը չփորձեն վերադառնալ ԼՂ. Օկամպո
Լոս Անջելեսում հրավիրված ասուլիսում ԱՄՆ կոնգրեսականների գնահատականով՝ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել ԼՂ-ում, նրանք ամերիկյան վարչակազմին կոչ են արել կանգնել հայ ժողովրդի կողքին և պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ: Ադամ Շիֆը արցախցիների բռնի տեղահանությունը, նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան սպառնալիք է համարել մեր երկրի համար: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով՝ Բաքվում…
