Պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 13 400-ը
		18.11.2023 . Միջազգային

Պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 13 400-ը 18.11.2023 . Միջազգային

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո: Նրա խոսքով՝ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդառած զինյալների ազատ արձակման վերաբերյալ։ «Այս փուլում ոչ մի գործարք չկա, ոչ մի օրակարգային հարցի շուրջ համաձայնություն չկա։ Եթե նման գործարք լինի, դա կհանգեցնի նրան, որ…

Read More
Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։ Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ…

Read More
Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնում: Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով` նրանք անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև…

Read More
Շոլցն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում

Շոլցն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում

Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են ապօրինի միգրացիայի, Ուկրաինայում պատերազմի, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր՝ հայտնում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ Էրդողանն ու Շոլցը համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի դեմ…

Read More
Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ տարեվերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները հրավիրված են: «Հայկական կողմը տեղյակ է, որ բոլորը հրավիրված են, որ դա ավանդական ձևաչափ է։ Իհարկե, մենք ՀՀ վարչապետին կսպասենք Սանկտ…

Read More
Արտգործնախարար Միրզոյանը մեկնել է Բահրեյն. ԱԳՆ խոսնակ

Արտգործնախարար Միրզոյանը մեկնել է Բահրեյն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Բահրեյն: «Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բահրեյնում: Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք գործընկերների հետ»,- նշել է Բադալյանը։

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
		18.11.2023 . Միջազգային

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 18.11.2023 . Միջազգային

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ, որն ամրապնդվել է Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:

Read More
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են 3 օրով դադարեցնել կրակը. Al Arabiya

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են 3 օրով դադարեցնել կրակը. Al Arabiya

Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին: Էրդողանին ընդունել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նոյեմբերի 18-ին Բեռլինում կանցկացվի Գերմանիայի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Բայց Էրդողանը ներկա չի գտնվի խաղին: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանին Բեռլինում «սառը ընդունելության» են արժանացրել Թուրքիայի նախագահի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով: Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին արել ընդհանրապես…

Read More
Ուկրաինան հայտարարել է Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Ուկրաինան հայտարարել է Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինացի զինվորականների լուսանկարը՝ ըստ իր նկարագրության, Խերսոնի մարզում Դնեպրի ձախ ափին, տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են արևելյան ափին «հաջող գործողությունների» և «հարթակների» մասին: Ուկրաինական բանակի նպատակներից մեկը ռուս զինվորականներին հետ մղելն է Դնեպրի ձախ ափին Խերսոնի մարզից, աջ ափին գտնվող քաղաքացիական բնակչությանը…

Read More
Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով. նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Նշվում է, որ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը: Միջազգային դատարանի որոշումները չկատարած Ադրբեջանի իշխանությունը նշել է, թե արդեն իսկ նման քաղաքականություն են վարում և հավատարիմ են բոլոր բնակիչների անվտանգության ապահովմանը` անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից:…

Read More
Մոտ 20.000 տղամարդ փախել է Ուկրաինայից՝ զորակոչից խուսափելու համար. BBC Eye-ի հետաքննություն
		17.11.2023 . Միջազգային

Մոտ 20.000 տղամարդ փախել է Ուկրաինայից՝ զորակոչից խուսափելու համար. BBC Eye-ի հետաքննություն 17.11.2023 . Միջազգային

BBC-ի միջազգային ծառայության հետաքննական ստորաբաժանումը՝ BBC Eye-ը, բացահայտել է, որ մոտ 20.000 ուկրաինացի տղամարդ օգտագործել է երկրից փախչելու տարբեր ուղիներ՝ զորակոչից խուսափելու համար, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր: Նրանք զրուցել են պատերազմից խուսափած որոշ տղամարդկանց հետ, որոնք ներկայացրել են իրենց վիճակը, ընտրությունը և թե ինչի միջով են անցել որպեսզի հեռանան Ուկրաինայից և ապաստան խնդրեն հարևան…

Read More
Էրդողանին Գերմանիայում սառը ընդունելություն է սպասում. BBC

Էրդողանին Գերմանիայում սառը ընդունելություն է սպասում. BBC

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ ժամանել է Բեռլին, սակայն Գերմանիայի իշխանությունները մտադիր են այդ այցը հնարավորինս քիչ տեսանելի դարձնել, չեն լինի հրապարակային ելույթներ և համատեղ մամուլի ասուլիսներ, չեղարկվել է նույնիսկ երկու երկրի ղեկավարների ներկայությունը՝  Գերմանիայի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղին: Գերմանիայի իշխանություններն այսպես են արձագանքում Էրդողանի հակաիսրայելական դիրքորոշմանը։ Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին…

Read More
Պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա. Ստանո

Պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա. Ստանո

«Արմենպրեսի» թղթակցի հարցին, թե ի՞նչ է ԵՄ-ն նախատեսում անել, բացի ֆինանսական օժանդակությունից, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն ասել է. «ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը»։ Պետեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը բարձրաձայնել…

Read More
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Այդ մասին նշված է Միջազգային քրեական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:  Հայտարարության մեջ ասվում է.  «2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ հանձնեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։ Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա…

Read More
Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցում ենք պետությունների ճկունության, դիմակայունության ամրապնդմանը. Ստանո

Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցում ենք պետությունների ճկունության, դիմակայունության ամրապնդմանը. Ստանո

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» հետ զրույցում ներկայացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունը: Ըստ Ստանոյի՝ այդ մեխանիզմի միջոցով միությունն աջակցում է երկրներին՝ նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու կարողությանը: «Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի…

Read More
Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար. Ստանո

Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար. Ստանո

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու համար ու սպառնացել համարժեք պատասխանով։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է ուժեղացնել իր բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից կորոշեն: «Երկրները ստանում են ռազմական…

Read More
Վիզաների ազատականացման համար Հայաստանը պետք է կատարի մի շարք առաջադրանքներ. Ստանո

Վիզաների ազատականացման համար Հայաստանը պետք է կատարի մի շարք առաջադրանքներ. Ստանո

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» թղթակցի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթաց սկսելու մասին: Ըստ Ստանոյի՝ ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Դա նշանակում է, որ սկսվելու է գործընթաց՝ պարզելու վիզաների ազատականացման հնարավորությունը: ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը, միաժամանակ, նշել է, որ այդ…

Read More
Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում

Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի իր էջում տեղեկացրել է Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորելու մասին: «80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա և կոմունիստական ​​դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի…

Read More
Խուլգումո և Կարտիկամ գյուղերի ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Խուլգումո և Կարտիկամ գյուղերի ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո և Կարտիկամ գյուղերի ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների ընթացքը տեղում ստուգել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն վերահսկողության ծառայության ներկայացուցիչների հետ։ Նշված հատվածում իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։ Արժեքը կազմում է 2 058 000 լարի։Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքներն իրականացնում է «Ջավախավթոգզա»…

Read More
Էրդողանը կարող է Գերմանիայից խնդրել 20 Typhoon կործանիչ. Bloomberg

Էրդողանը կարող է Գերմանիայից խնդրել 20 Typhoon կործանիչ. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ Բեռլին կատարած այցի ժամանակ կարող է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին խնդրել հանելու Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի արգելքը, սակայն Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կմերժի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք և գերմանացի պաշտոնյաների։ Պարբերականի տվյալներով, Թուրքիան կարող է Գերմանիայից, որը Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հետ կործանիչների արտադրության Eurofighter կոնսորցիումի մաս…

Read More
Պեդրո Սանչեսը կրկին դարձավ Իսպանիայի վարչապետ

Պեդրո Սանչեսը կրկին դարձավ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի խորհրդարանը երկրի կառավարության ղեկավար ընտրեց հուլիսյան խորհրդարանական ընտրությունից չորս ամիս անց։ Ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը (PP) ստացել է ամենաշատ ձայները, իսկ իշխող Իսպանական սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցությունը (PSOE)՝ Սանչեսի գլխավորությամբ, հայտնվել է երկրորդ տեղում։ Այնուամենայնիվ, PP-ն խորհրդարանում չի կարողացել ստանալ ծայրահեղ աջ «Ձայն» կուսակցության  և այլ փոքր քաղաքական խմբերի աջակցությունը կառավարություն ձևավորելու համար: Մինչդեռ…

Read More
Իսրայելի բանակը շրջափակել է Արևմտյան ափի «Իբն Սինա» հիվանդանոցը

Իսրայելի բանակը շրջափակել է Արևմտյան ափի «Իբն Սինա» հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակը շրջապատել է Ջենին քաղաքում գտնվող «Իբն Սինա» հիվանդանոցը և պահանջում է, որ անձնակազմն ու հիվանդները լքեն շենքը: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հարձակվել են «Իբն Սինա» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վրա և հարցաքննում են բուժաշխատողներին:

Read More
Մենք խրախուսում ենք Հայաստանին ու Ադրբեջանին` մասնակցել բանակցություններին` լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր. Պետդեպ
		17.11.2023 . Միջազգային

Մենք խրախուսում ենք Հայաստանին ու Ադրբեջանին` մասնակցել բանակցություններին` լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր. Պետդեպ 17.11.2023 . Միջազգային

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունից։ «Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել բանակցություններին, լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է Միլլերը:

Read More
«Կովերի պարտեզ»-ում իրադրությունը լարվել է. Հայոց պատրիարքարանը հրատապ հաղորդագրություն է տարածել

«Կովերի պարտեզ»-ում իրադրությունը լարվել է. Հայոց պատրիարքարանը հրատապ հաղորդագրություն է տարածել

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքում իրավիճակը կրկին լարվել է, միջամտել է Իսրայելի ոստիկանությունը, ձերբակալել 3 հայի: Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն արձագանքել է հայկական թաղամասում ծավալվող իրադարձություններին, նշել, որ Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչները բռնի ճնշում են գործադրում բնակչության նկատմամբ։ «Այն պետք է անհապաղ դադարեցվի»,-…

Read More
Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- ասված է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական…

Read More
Առաջիկա երկու շաբաթը կարևոր են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների առումով. Օ՛Բրայեն

Առաջիկա երկու շաբաթը կարևոր են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների առումով. Օ՛Բրայեն

Բաքուն հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկվող հանդիպմանը: Որպես պատճառ նշվում է երեկ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դրանք անվանել է «կողմնակալ և անընդունելի», հայտարարել, թե ԱՄՆ-ի մոտեցումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի միջնորդական դերի կորստին:…

Read More
ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը արգելող օրինագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը արգելող օրինագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը: Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով: Որպեսզի օրինագիծն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, այն դեռևս պետք է…

Read More
Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագծի քննարկումը

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագծի քննարկումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է կայացրել հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագծի քննարկումները: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ քննարկումների նոր փուլի ամսաթիվը կորոշվի ավելի ուշ: ԶԼՄ-ների տվյալով՝ նիստի օրակարգում եղել են միջազգային այլ համաձայնագրեր և փաստաթղթեր:

Read More
Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել հայկական թաղամասում լարվածության կապակցությամբ

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել հայկական թաղամասում լարվածության կապակցությամբ

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն արձագանքել է Երուսաղեմի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը: «Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- նշված է գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Read More
Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության համար նոր հնարավորության պատուհան է բացվել. Գյուլեր

Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության համար նոր հնարավորության պատուհան է բացվել. Գյուլեր

Թուրքիայի խորհրդարանի Պլանավորման և բյուջեի հանձնաժողովում երկրի պաշտպանության նախարարության 2024 թ․ բյուջեի քննարկման ժամանակ ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը իր ելույթում նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցմամբ»,- ասել է նախարարը։

Read More