Իրան-Ադրբեջան խնդիրները ոչ թե լուծվել, այլ ժամանակավորապես լռեցվել են

Իրան-Ադրբեջան խնդիրները ոչ թե լուծվել, այլ ժամանակավորապես լռեցվել են

Սկզբունքային տարաձայնություններ ունեցող ԱՄՆ-ն ու Իրանը Հայաստանի հարցում միակարծիք են: Թեհրանը ևս բազմիցս հայտարարել է՝ հարևանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն իր համար կարմիր գիծ է: Հենց Հայաստանի նկատմամբ այս դիրքորոշումն է տարածաշրջանի շիա մահմեդական երկու երկրների հարաբերությունների սառեցման հիմնական պատճառը, մյուսը՝ Ադրբեջանի սերտացող շփումները Իրանի գլխավոր թշնամիներից Իսրայելի հետ: Փորձագետների գնահատմամբ` այժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է անվճար

ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է անվճար

Տեղահանված մեր հայրենակիցների առողջության պահպանման համար ծրագրեր է մշակել Հայաստանի կառավարությունը: Նրանց բոլորի համար առողջապահական ծառայություններն անվճար են՝ լինի բժշկի կոնսուլտացիա, թե բարդ վիրահատություն: Կարիքների գնահատման ու պոլիկլինիկաների աշխատանքի թեթևացման համար գործում են բժիշկների շրջիկ թիմեր, որոնց կազմում նաև հոգեբաններ են ընդգրկված: Առողջապահական համակարգը նաև աշխատանքի է հրավիրում արցախցի բուժաշխատողներին՝ նրանց արտոնյալ պայմաններ առաջարկելով: Հեղինակ՝…

Read More
Հռոմի պապը հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի վանքերի

Հռոմի պապը հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի վանքերի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։   «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության հատուկ կոչ անել», — ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։   «Հուսով եմ, որ նրանք կհարգվեն…

Read More
ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունը Գազայի հատվածում հետաձգվել է մի քանի օրով, հայտնում է The New York Times-ը: Գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ի բարձրագույն քաղաքական և ռազմական հիերարխիայի ոչնչացումն է և Գազա քաղաքի գրավումը: Գազան գրավելը կդառնա 2006 թվականին Լիբանան ներխուժումից ի վեր Իսրայելի խոշորագույն ցամաքային գործողությունը: Պարբերականը, վկայակոչելով ՑԱԽԱԼ-ում իր աղբյուրներին, նշում է, որ ուրբաթ օրը կարճ…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky

Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky

Իսրայելի զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է օդանավակայանի թռիչքուղին:   Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:   Ինչպես նշում է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանն իր աշխատանքին էր վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից…

Read More
Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն

Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի հրապարակումը։  «Լուրերին» տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ ԱՄՆ պետքարտուղարն ասել է օրենսդիրներին»։ «Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի…

Read More
Դեսպան Արմեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանին և ԼՂ-ի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին

Դեսպան Արմեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանին և ԼՂ-ի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Մխիթարյան միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին՝ մասնակցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլի, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանի և մի շարք այլ հոգևորականների։

Read More
Իսրայելը Գազայում իրականացրել է տեղային ցամաքային գործողություններ. Fox News

Իսրայելը Գազայում իրականացրել է տեղային ցամաքային գործողություններ. Fox News

Փարիզի Լուվր թանգարանը փակել է դռները այցելուների համար՝ ռումբի մասին հաղորդումների պատճառով: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալով՝ այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է շենքը, հետաքննություն է անցկացվում։ Վերսալի պալատի աշխատակիցները ևս պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումներ են ստացել, մարդիկ տարհանվել են: Ավելի վաղ՝ Ֆրանսիայի Արաս կոմունայում էլ դպրոցի ուսուցիչներից մեկի սպանության ֆոնին ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ սահմանելու…

Read More
Աշխարհի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության հետ

Աշխարհի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության հետ

Լոնդոնում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցություն հայտնելու Պաղեստինի ժողովրդին։ Reuters-ի տվյալով՝ Նրանք կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Գործակալությունը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները մեղադրել են Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարություններին՝ Իսրայելին օգնելու համար։ Ցուցարարները նաև կարմիր ներկ են շպրտել BBC-ի շտաբի վրա: Հակաիսրայելական երթեր…

Read More
Հորդանանի թագավորը կմեկնի Եվրոպա՝ ստանալու աջակցություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման հարցում

Հորդանանի թագավորը կմեկնի Եվրոպա՝ ստանալու աջակցություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման հարցում

Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը կմեկնի Եվրոպա՝ ստանալու ԵՄ ղեկավարների աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Այդ մասին Հորդանանի PETRA լրատվական գործակալությանը հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին՝ փոխանցում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ «պաղեստինցիներին նոր տեղաշարժ պարտադրելու Իսրայելի ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն հակամարտության…

Read More
ՀԱՄԱՍ-ը բարձր է գնահատել Պուտինի դիրքորոշումը և Մոսկվայի ջանքերը Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը բարձր է գնահատել Պուտինի դիրքորոշումը և Մոսկվայի ջանքերը Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ

ՀԱՄԱՍ շարժումը բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը և Մոսկվայի ջանքերը Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հայտնել է խմբավորումը: «Շնորհակալ ենք, որ նա չի ընդունում Գազայի հատվածի շրջափակումը, մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցումը և անզեն խաղաղ բնակչության վրա հարձակումը»,- ասված է շարժման հաղորդագրությունում։ Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Իսրայելը ենթարկվել է դաժան հարձակման, սակայն…

Read More
ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա հիշեցրել է հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի…

Read More
Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով. Վան Ի

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով. Վան Ի

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։ Չինացի դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ հասնել լարվածության թուլացման, թույլ չտալ լրացուցիչ զոհեր, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ուղիներ ստեղծել տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Նա ընդգծել է, որ Պեկինն…

Read More
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին: «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն ու հանձնարարականն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից բխող մարդասիրական ծանր հետևանքներին և մարդու իրավունքներին: Դրանք ընդգծում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները»,- նշել է…

Read More
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն անցել է 3500-ը

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն անցել է 3500-ը

Իսրայելական կողմը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, ոչնչացրել տասնյակ զինյալների՝ հայտնել է Իսրայելի բանակը։ Fox News-ի տվյալով էլ՝ իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված՝ տեղային գործողություններ իրականացնելու համար։ Լարված է իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանին: Կողմերը հաղորդում են փոխադարձ հարվածների մասին: Նշվում է, որ իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցում են նաև այլ պետություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցում են նաև այլ պետություններ

Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաև այլ երկրների կառավարություններից ստացվող  օգնությանը՝ աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 35 մլն եվրո: Եվս 35 մլն եվրո կհատկացվի այլ եղանակով. 15 մլն եվրոն՝ բյուջետային աջակցության եղանակով կփոխանցվի ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, մնացած գումարը զարգացման գործակալությունները կտրամադրեն իրենց ներկայացուցչությունների միջոցով: Հումանիտար օգնություն է գալիս նաև տարբեր…

Read More
Բլինքենը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Իսրայելի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակին

Բլինքենը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Իսրայելի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է այցերը Մերձավոր Արևելքի երկրներ: Սաուդյան Արաբիայում Էնթոնի Բլինքենը հանդիպել է այդ երկրի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ: Քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանում լարված իրավիճակը: Սաուդցի դիվանագետը քննադատել է Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության թիրախավորումը: Նրա խոսքով՝ լարվածության թուլացումն առաջնային խնդիր է: Բլինքենը «աննկարագրելի» է որակել…

Read More
Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են նաև իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են նաև իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Եգիպտոսում տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հաքան Ֆիդանը և Աննալենա Բարբոքը քննարկել են Գազայի հատվածում և Իսրայելում զարգացումները, ՀԱՄԱՍ-ի գերեվարած գերմանացիների վերադարձի, տուժածներին հումանիտար աջակցության և տարհանման հեռանկարը: Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ Ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունեն Եգիպտոսի նախագահը և արտգործնախարարը: Հանդիպումների ընթացքում կքննարկվի…

Read More
Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճար և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճար և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված Կառավարության աշխատանքը: Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար:…

Read More
Բլինքենը շարունակում է այցերը Մերձավոր Արևելքի երկրներ

Բլինքենը շարունակում է այցերը Մերձավոր Արևելքի երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի վարչապետի հետ մամուլի ասուլիսում դատապարտել է ՀԱՄԱՍ խմբավորման գործողությունները: Բլինքենն ուղիղ չի պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգտոնը պահանջո՞ւմ է Կատարից՝ փակել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Դոհայում, սակայն հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր «պետք է դատապարտի» ՀԱՄԱՍ-ին իսրայելական քաղաքների դեմ բռնության համար։ Կատարի վարչապետն իր հերթին նշել է, որ չեն փակի ՀԱՄԱՍ-ի…

Read More
Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն
		14.10.2023 . Արցախ

Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն 14.10.2023 . Արցախ

«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա…

Read More
Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 99,96 տոկոսը բռնի տեղահանվել է. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 99,96 տոկոսը բռնի տեղահանվել է. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությանը, բնակչության ավելի քան 99,96 տոկոսը բռնի տեղահանվել է։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ են մնում Արցախի առավելագույնը 40 քաղաքացիներ, որոնց մի մասը էթնիկ հայեր չեն, այլ ռուսական ծագում ունեն»,- նշել է…

Read More
Իսրայելից վերադարձած ուսանողները մանրամասներ են պատմում. դեսպանությունը հայ համայնքի հետ կապի մեջ է

Իսրայելից վերադարձած ուսանողները մանրամասներ են պատմում. դեսպանությունը հայ համայնքի հետ կապի մեջ է

Իսրայելում կրթությունը շարունակող հայ ուսանողները այդ երկրում մեր դեսպանության աջակցությամբ վերադառնում են Հայաստան: Դասերին առայժմ առցանց են մասնակցում, հույս ունեն պատերազմի ավարտին տեղում շարունակել կրթությունը: Թել Ավիվում Հայաստանի դեսպանությունը սերտ կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ, նաև գրանցում են հայենիք վերադառնալ ցանկացողներին: Հրթիռակոծությունների հետևանքով տուժած հայեր չկան:  Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Read More
ՄԱԿ-ը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին: Գրասենյակի տվյալով՝ բնակչության մեծ մասը զրկված է խմելու ջրի հասանելիությունից, քանի որ Իսրայելը դադարեցրել է ջրամատակարարումը։ Գազայի հատվածի մի շարք հիվանդանոցներ ծանրաբեռնված են և ի վիճակի չեն նոր բուժառուների ընդունել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն էլ հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները…

Read More
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին

Իսրայելական կողմը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, ոչնչացրել տասնյակ զինյալների՝ հայտնել է Իսրայելի բանակը։ Fox News-ի տվյալով էլ՝ իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված՝ տեղական նշանակության գործողություններ իրականացնելու համար։ Լարված է իրավիճակը նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին: Կողմերը հաղորդում են փոխադարձ հարվածների մասին: Նշվում է, որ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»…

Read More
ԱԽ քարտուղարը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին:   ԱԽ քարտուղարը ողջունել է Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում:   Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված տարեցների խնամքը ԱՍՀՆ-ն իրականացնում է գործընկեր ՀԿ-ների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանված տարեցների խնամքը ԱՍՀՆ-ն իրականացնում է գործընկեր ՀԿ-ների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանված տարեցների խնամքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր X-ի էջում գրել է. «Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»։

Read More
Էրդողանն Իսրայելից պահանջել է թույլատրել Եգիպտոսի անցակետով մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Էրդողանն Իսրայելից պահանջել է թույլատրել Եգիպտոսի անցակետով մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գալ Հայաստան կամ Ռուսաստանում ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ հնարավորություն լինի: «Գրաֆիկը կա, մեր բոլոր ծառայություններն աշխատում են, կապի մեջ են՝ և՛ Արտաքին գործերի նախարարությունը, և՛ Կառավարության տնտեսական բլոկը: Մեզ մոտ աշխատանքները չեն դադարել»,- նշել է ՌԴ նախագահը: Տարածաշրջանային անցուդարձի ուշագրավ նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More