ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Սիրիայի օդանավակայաններին Իսրայելի հարվածների հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Սիրիայի օդանավակայաններին Իսրայելի հարվածների հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել է Սիրիայի ինքնիշխանության կոպիտ խախտում՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում զինված էսկալացիայի։ Հինգշաբթի Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը։ «Իսրայելական կողմի այս գործողությունները հանդիսանում են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի…

Read More
2024 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը կարող է վիճարկվել. ԵԽԽՎ բանաձև

2024 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը կարող է վիճարկվել. ԵԽԽՎ բանաձև

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը: Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղում առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։

Read More
Վերանորոգվում է Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի շենքը

Վերանորոգվում է Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի շենքը

Ընթացքի մեջ են վերանորոգողական աշխատանքները, ըստ որի առաջիկայում դպրոցը կունենա ավելի բարեկարգ տեսք։ «Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի շենքը կարևոր վայր է Ախալքալաքցի երիտասարդների ոչ ֆորմալ կրթության համար։ Դպրոցի վերանորոգումը և ժամանակակից ենթակառուցվածքների բարելավումը զգալիորեն կբարելավի ուսումնական միջավայրը»,- նշվում է Ախալքալաքի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 60000 լարի և ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական…

Read More
Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից. Պուտին

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից. Պուտին

Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է. «Ես և վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ենք ունեցել և, ի թիվս այլ հարցերի, խոսել ենք այսօրվա գագաթնաժողովի մասին: Մենք բոլորս չափահաս մարդիկ ենք, հասկանում ենք, որ Հայաստանում տեղի է ունենում Ղարաբաղի հայերի ողբերգություն, և հիմա ուղևորությունների ժամանակը չէ»: Այսպես է Պուտինը մեկնաբանել Փաշինյանի…

Read More
Պուտինը՝ ԼՂ-ում խաղաղապահների գործունեության և Հայաստան այցելելու հավանականության մասին

Պուտինը՝ ԼՂ-ում խաղաղապահների գործունեության և Հայաստան այցելելու հավանականության մասին

Բիշքեկի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային  Ղարաբաղի խնդրին և մեկ անգամ ևս հայտարարել է. «Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ այն ​​բանից հետո, երբ անցած տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն այն ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք՝ դրանով արմատապես փոխելով Ղարաբաղի կարգավիճակը»։ «ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը բաղկացած էր միայն մեկ բանից՝ հրադադարի ռեժիմի…

Read More
Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն. ԱԳՆ խոսնակ

Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը Բաքվում: «Բաքվում հայ խաղաղ քաղաքացիական անձ, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ ընթանում է շինծու «դատավարություն»՝ ցանկացած նորմերի լիակատար անտեսումով: ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է ապօրինի անցակետում, երբ սրտի վիրահատության համար ԿԽՄԿ պաշտպանության ներքո  նրան տեղափոխում էին Հայաստան: Կատարելով…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունն անհնար է համարել նախագահի իմփիչմենթը ձայների բացակայության պատճառով

Վրաստանի իշխող կուսակցությունն անհնար է համարել նախագահի իմփիչմենթը ձայների բացակայության պատճառով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմպիչմենթը, որը մեղադրվում է իր երկրի Սահմանադրությունը խախտելու համար՝ առանց կառավարության թույլտվության այցելելով Եվրամիության երկրներ, գործնականում անհնար է, քանի որ իշխող կուսակցությունը դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ նվազագույն 100 ձայնը: Այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Իմփիչմենթը տեղի կունենա, եթե 150…

Read More
Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել  է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի վերսկսումը

Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի վերսկսումը

Հոկտեմբերի 13-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ջալալիի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի դիտարկման համատեքստում կարևորվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսումը:

Read More
Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան

Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: «Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ ոչ մի կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։ Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը…

Read More
Ժապարովն ու Ռահմոնը քննարկել են երկու հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը

Ժապարովն ու Ռահմոնը քննարկել են երկու հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը

Բիշքեկում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը քննարկել են երկու հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը: Այդ մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ղրղզստանի և Տաջիկստանի պետական ​​սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանազատման բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից:…

Read More
Իսրայելը կոչ է արել Գազայի բնակիչներին հեռանալ տարածքի հյուսիսային հատվածից

Իսրայելը կոչ է արել Գազայի բնակիչներին հեռանալ տարածքի հյուսիսային հատվածից

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Գազայի հատվածի քաղաքացիներին լքել իրենց բնակավայրերը կամ տեղափոխվել հատվածի հարավային մասը, հանուն իրենց ընտանիքների անվտանգության։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է նախապատրաստում և արդեն տանկային ստորաբաժանումներ է կենտրոնացրել Գազայի հետ սահմանին, որտեղ ներկայումս բնակվում է ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ…

Read More
Իրանի ԱԳ նախարարը Բաղդադում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խնդիրը

Իրանի ԱԳ նախարարը Բաղդադում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խնդիրը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բաղդադում Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի պաշարման պայմաններում ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Իսրայելին՝ դրանով նպաստելով պաղեստինցիների կոտորածին: «Նման իրավիճակում մենք կարող ենք տարածաշրջանում նոր իրադարձությունների ականատես լինել: Որոշ երկրների պաշտոնյաներ մեզ հետ հեռախոսազրույցներում հարցնում են տարածաշրջանում նոր ճակատի բացման…

Read More
Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Regional Family Placement խորագրով եռօրյա միջոցառման աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։ Խնամատարության ինստիտուտի զարգացման…

Read More
Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավարությունը

Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավարությունը

Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դեմ դատական ​​նիստը: Նրան առաջադրվել է սպանությյունների իրականացման շինծու մեղադրանք: Վագիֆ Խաչատրյանը բերման էր ենթարկվել այս տարվա հուլիսին՝ Լաչինի սահմանային անցակետում։ Խաչատրյանին ներկայացվել է ծանր հանցագործությունների երկու հոդված, որով նրան սպառնում է 20 տարվա դատվածություն կամ ցմահ ազատազրկում:

Read More
ԱՄՆ-ն մտադիր չէ Իսրայելի կողմից մասնակցել պատերազմին. Քիրբի

ԱՄՆ-ն մտադիր չէ Իսրայելի կողմից մասնակցել պատերազմին. Քիրբի

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է` հասնելով 1537-ի. տուժել է 6 612 մարդ: Այդ մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի ծրագրում պատերազմել Իսրայելի կողմից, որը նույնպես դա չի ուզում: «Ոչ մտադրություն, ոչ ծրագրեր, և, անկեղծ ասած, նաև իսրայելցիների կողմից ցանկություն չկա, որ մեր զինվորականները մասնակցություն…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելում է

ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելում է

Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Վլադիմիր Պուտինը քննարկման թիվ մեկ հարցը համարել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա առաջարկել է Ալիևին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկումից հետո մնալ երկուսով և խոսել նաև զգայուն հարցերի մասին: Ալիևն իր հերթին համաձայնություն է տվել ՌԴ նախագահի այդ առաջարկին: Միջազգային իրադարձությունները՝ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում:

Read More
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը
		12.10.2023 news Ադրբեջան, Արցախ, Լրահոս, Քաղաքական

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը 12.10.2023 news Ադրբեջան, Արցախ, Լրահոս, Քաղաքական

Որոշ ժամանակ առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը։ Բանաձևը դատապարտում է այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Read More
Երբ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում կմիացնեն ջեռուցման համակարգը

Երբ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում կմիացնեն ջեռուցման համակարգը

Սամցխե-Ջավախքում, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ջերմաստիճանը կնվազի -1 աստիճանով։ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ուսանողներն ասում են, որ ուսումնական հաստատությունում ջեռուցման համակարգը միացված չէ։ Ինչպես մեզ ասում են ուսանողները, բուհում ցուրտ է, հատկապես առավոտները՝ ուսումնական գործընթացը համալսարանում սկսվում է ժամը 9-ից։ Ինչո՞ւ այն չի միանում և ե՞րբ են նախատեսում միացնել ջեռուցման համակարգը. — Հարցն ուղղեցինք ռեկտոր Մակա Բերիձեին։…

Read More
Հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը. Ռուբինյան

Հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը. Ռուբինյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման: «2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մեր Ադրբեջանցի գործընկերը բացահայտ ասաց,…

Read More
Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ևս մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ևս մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ը հայտնել է ԼՂ-ում ևս մեկ դիտակետ փակելու մասին:   «Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման հետ կապված՝ մեկ օրվա ընթացքում Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի մեկ դիտակետ է փակվել:   Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների 7 և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել»,- նշված է…

Read More
Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջումների գնա ավտորիտար ռեժիմների և բռնապետների հետ. Ջուլհակյան

Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջումների գնա ավտորիտար ռեժիմների և բռնապետների հետ. Ջուլհակյան

Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փարոս, և դրա հիմնական նպատակն իր անդամ երկրներում այդ արժեքների պահպանման միջոցով հակամարտությունների կանխմանը մեծապես նպաստելն է: Այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հավելել՝ Եվրոպայի խորհուրդն այդ հարցում չի հաջողել: «Եվրոպայի խորհուրդը պետք է առաջ մղի…

Read More
Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Բիշքեկում:   Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարներն ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված հարցերին:   «Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է»,- ասել է Պուտինը:

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը մտահոգություն է հայտնել, որ կազմակերպությունը հանդուրժում է Ադրբեջանի և Թուրքիայի պես քաղաքական ռեժիմները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը չի կարող կորցնել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը և վերածվել աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: «Ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն…

Read More
Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին՝ հայտնել է SANA գործակալությունը: Վերջինիս տվյալով՝ երկու օդանավակայանների աշխատանքն ընդհատվել է։ Սիրիայի որոշ քաղաքական գործիչներ տեղեկացրել են, որ ավերվել են օդանավակայանների թռիչքուղիները, իսկ Հալեպի մոտ ոչնչացվել է ռազմաբազա: Հարձակումների նպատակը, ըստ աղբյուրների, Սիրիայի տարածք օդային ճանապարհով իրանական զենքի առաքումը դադարեցնելն է։

Read More
Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի. Զախարովա

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի. Զախարովա

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, նման բացահայտ քաղաքական երկխոսություն երկկողմ հարաբերությունների պատմության մեջ դեռ չի եղել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Թուրքիա. մեդիայի դերը համագործակցության ամրապնդման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ: «Ռուսաստանի և Թուրքիայի դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների հիմքում մի քանի առանցքային բան կա։ Նախ՝ դա բարձր մակարդակի անկեղծ…

Read More
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ
		12.10.2023 . Արցախ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ 12.10.2023 . Արցախ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։   Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած…

Read More
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Նա մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի շրջանակներում Բաքվում նախատեսված միջոցառումներին: Թաթարի հետ Ադրբեջան է մեկնել նաև 200 հոգուց բաղկացած պատվիրակություն, որում, բացի պաշտոնատար անձանցից, ընդգրկված են գործարարներ, զբոսաշրջության, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ:

Read More
Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցեց Հայաստանի 10 պահանջները

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցեց Հայաստանի 10 պահանջները

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանում լսումների ժամանակ ընթերցեց Հայաստանի 10 պահանջները: «2023 թվականի սեպտեմբերի 28-ին միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա և բանավոր նիստի հիման վրա Հայաստանը ամենայն հարգանքով խնդրում է, որ դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները նախքան գործով որոշման կայացումը»,- ասաց նա: Միջանկյալ միջոցները նշված են ստորև. 1. Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ,…

Read More
Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստան փախչելու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Շիֆբաուեր

Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստան փախչելու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Շիֆբաուեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների՝ «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պնդմանը, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրագործվել, Շիֆբաուերը նշել է, թե սոցիալական ցեղասպանության մասին ևս խոսք…

Read More
Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան

Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում իր ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը: «Այն, ինչ ինձ զարմացնում է այս քննարկման մեջ, մեր…

Read More