Ցեղասպանության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը. Վարդանյանը պատասխանել է Շիֆբաուերին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերի ելույթին, նշել՝ ցեղասպանության հանցագործության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը: «Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր: Չկար սնունդ, դեղորայք և…
