Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը
		14.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը 14.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։    

Read More
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել ռազմամթերք տեղափոխող ծանր անօդաչու թռչող սարքեր

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել ռազմամթերք տեղափոխող ծանր անօդաչու թռչող սարքեր

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Malloy ծանր անօդաչու թռչող սարքեր՝ հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից: Պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ այդ դրոնները կարող են մինչև 180 կգ քաշով ռազմամթերք և զենք տեղափոխել առաջնագիծ՝ 70 կմ հեռավորությամբ, և ունեն ավտոմատացման բարձր մակարդակ: Նշվում է, որ Malloy-ն ինքնուրույն օդ է բարձրանում և վայրէջք կատարում, կարողանում է հետևել ծրագրավորված…

Read More
Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը՝ Ալիևի մասնակցությամբ

Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը՝ Ալիևի մասնակցությամբ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցական հանդիպումը, որին առաջին անգամ մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախատեսվում են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի երկկողմ հանդիպումները Դուշանբե ժամանած պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաև երկրների ղեկավարների համատեղ նիստը: Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը,…

Read More
Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և զսպվածության կոչ է անում երկու կողմերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ Եվ, իհարկե, մենք…

Read More
Սեուլը մտահոգություն է հայտնել միջուկային տեխնոլոգիաների հարցում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության կապակցությամբ

Սեուլը մտահոգություն է հայտնել միջուկային տեխնոլոգիաների հարցում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության կապակցությամբ

Հարավային Կորեան ափսոսանք և մտահոգություն է հայտնում «Վոստոչնի» տիեզերակայանում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների՝ ռազմական համագործակցության շուրջ քննարկումների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիմ Սու Սոկը։ «Խոր մտահոգություն և ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ Հյուսիսի և Ռուսաստանի գագաթնաժողովում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներառյալ՝ արբանյակների մշակումը՝ չնայած…

Read More
Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի 12 շրջանում՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին: Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում: «Մինչև ընտրությունների օրը Կառլա Դեջոնգի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային կառավարման նախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված են…

Read More
Շառլ Միշելը չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. Լուազո

Շառլ Միշելը չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. Լուազո

Եվրոպական խորհրդի նախագահը, կարծես, չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն: «Ռուսաստանը լուծում չէ, Թուրքիայի հետ խորհրդակցություններն այնքան էլ լավ գաղափար չեն: Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիան և ավելի ուժեղանա»,-…

Read More
Շվեդիայում այրել են Էրդողանի խրտվիլակը

Շվեդիայում այրել են Էրդողանի խրտվիլակը

Շվեդիայի խորհրդարանի շենքի առջև այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե ոստիկանությունը պարզապես հետևել է միջադեպին: Նշվում է, որ ակցիան կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: Հիշեցնենք, որ Շվեդիան սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացմանն Անկարայի կողմից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա…

Read More
Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին բանաձև է ընդունել, որում նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա վարչակազմը ներգրավված են ուկրաինացի երեխաների արտաքսման գործում: Եվրոպական խորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ: Բանաձևում Լուկաշենկոն հանցակից է ճանաչվել Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխայի, այդ թվում՝ որբերի, բռնի տեղափոխմանը Բելառուսի առողջարարական ճամբարներ,…

Read More
Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել
		14.09.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 14.09.2023 . Արցախ

ԼՂ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում…

Read More
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Լաչինի միջանցք

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Լաչինի միջանցք

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու մասին: «Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, ներառյալ՝ պողպատի գործարանը, անվտանգության և ռազմական ցանկացած իրադարձություն դիտարկելու համար: Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր ներկայությամբ նպաստել ենք ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը»,- հավելել են առաքելությունից։

Read More
ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները
		13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները 13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։  

Read More
Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5000-իվ ավելի մարդ: Հիմնական զոհերը Դեռնա նավահանգստային քաղաքում են: «Դանիել» փոթորկից սկսված հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով քանդվել է երկու ամբարտակ, ավերվել են կամուրջներ, ավելի քան 120 հազար բնակչություն ունեցող քաղաքի մի շարք թաղամասեր ամբողջովին հայտնվել են ջրի մեջ: Տասը հազար մարդ անհետ կորած…

Read More
Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով: Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը: Պետքարտուղարը խոստացել…

Read More
Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։   «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:   Յուրաքանչյուր…

Read More
Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

POLITICO պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մասին: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց:  «Մեր ռազմավարությունը պետք է լինի փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից: Մենք ուզում…

Read More
ԵԱՀԿ-ն պետք է հասնի Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵԱՀԿ-ն պետք է հասնի Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է արել ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը: «Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքների բավարարմանն ուղղված հրատապ միջոցառումների անհրաժեշտությունը»,- նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

Read More
ԼՂ նախագահն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

ԼՂ նախագահն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: «Երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և…

Read More
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա

Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա

Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին՝ կապված Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են և չեն համապատասխանում դաշինքի բնույթին: Բաքուն պետք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, ինչ նրանք…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա
		13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա 13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինուժը թևավոր հրթիռներով ու ռազմածովային անօդաչու նավակներով խոցել է Ղրիմում Սևաստոպոլի նավերի վերանորոգման ամենամեծ օբյեկտը, ինչի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են 2 զոհի մասին, պաշտոնապես հայտնի է միայն վիրավորների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել է ռուսական երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին:…

Read More
Մարիա Զախարովան՝ Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին

Մարիա Զախարովան՝ Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է նաև Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին: «Մենք տեսանք ոչ միայն տարբեր դժվարություններ դրա առաքման հետ կապված, այլև, թե ինչպես էին մի շարք ոչ բարեխիճ անձինք փորձում արժեզրկել ռուսական ներդրումը։ Նման հայտարարությունները բարոյականության սահմաններից դուրս են։ Ռուս խաղաղապահները օգնությունը…

Read More
Մարիա Զախարովան՝ Բաքու-Անկարա ռազմական համագործակցության մասին

Մարիա Զախարովան՝ Բաքու-Անկարա ռազմական համագործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքու-Անկարա ռազմական համագործակցությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի հնարավոր դերակատարմանը: «Մենք մեր դիրքորոշումը խնդրահարույց հարցերի վերաբերյալ փոխանցում ենք այն կողմին, որին հարցեր ունենք։ Տվյալ դեպքում՝ Թուրքիային։ Ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է տեղի ունենա առանց կողմերի…

Read More
Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր

Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։    Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։   Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Read More
Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի հարցին՝ ներկա փակուղային իրավիճակից արդյոք կա՞ խաղաղ ելքի հնարավորություն: «Փակուղուց խաղաղ ելքի հնարավորությունն արձանագրվել է երեք փաստաթղթերում, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ մշակվել են այս իսկապես շատ բարդ, արդեն շատ հին և, ցավոք, մինչ օրս ձգվող հակամարտության…

Read More
ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։  Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳՆ-ից, Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։   Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։    

Read More
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ համատեղ նախագծերի իրագործմանը, գրում է IRNA գործակալությունը: Մուստաֆաևը Բազրփաշին է ներկայացրել Աղբանդի կամրջի, սահմանային անցակետի, Խուդաֆարինի ամբարտակի նախագծերի շուրջ առաջընթացը: Այդ առնչությամբ Բազրփաշն ընդգծել է, որ նախարարությունում որոշվել է ձևավորել պատվիրակություն, որը հենց տեղում…

Read More
Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել
		13.09.2023 . Տարածաշրջան

Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել 13.09.2023 . Տարածաշրջան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, այս տարվա սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ, շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին. Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական Կարմիր խաչի մեքենայի մուտքին Ստեփանակերտ, Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ…

Read More
Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել

Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել

Լիբիայում ջրհեղեղների հետևաքով նախնական տվյալով մի քանի հազար մարդ է զոհվել, անհետ կորած է համարվում 10 հազար մարդ: Աղետից ամենաշատը տուժել է Դերնա քաղաքը: Իսկ Մարոկկոյում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 3000-ին: Օրվա միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

Read More