ԵՄ-ն չի կարող արագացված կարգով նոր անդամներ ընդունել՝ նույնիսկ աշխարհաքաղաքական շահերից ելնելով. Բերբոք

ԵՄ-ն չի կարող արագացված կարգով նոր անդամներ ընդունել՝ նույնիսկ աշխարհաքաղաքական շահերից ելնելով. Բերբոք

Եվրամիությունը չի կարող իր շարքերը նոր անդամներ ընդունել արագացված ընթացակարգով, նույնիսկ եթե ընդլայնումը բխում է ԵՄ աշխարհաքաղաքական շահերից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը, կարևորել թեկնածու երկրների համապատասխանությունն օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին: «Նախկինում կոռուպցիան մեծ վնաս է հասցրել Ուկրաինային: Անհրաժեշտ են ոչ միայն նոր օրենքներ, այլև խոր բարեփոխումներ»,- ասել է…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի պաշտոնանկության գործընթացը

Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի պաշտոնանկության գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները: Պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը: Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի մեկ ամիս։ Դրական որոշման…

Read More
Վահան Քերոբյանը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ քննարկել է հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
		12.09.2023 . Տարածաշրջան

Վահան Քերոբյանը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ քննարկել է հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները 12.09.2023 . Տարածաշրջան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։  

Read More
Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել: Այդ մասին հայտնել են Դանիայի ֆինանսների նախարարությունից: Նշվում է, որ նոր փաթեթում կներառվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկային զինամթերք և զենիթային զենքեր։ «Որպեսզի Ուկրաինան շարունակի պաշտպանվել Ռուսաստանի անօրինական ներխուժումից, միանգամայն անհրաժեշտ է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Դանիան է, շարունակեն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-…

Read More
ԼՂ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ

ԼՂ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 12-ին ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ «Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ…

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարին

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովն այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ներկայացրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Կիրիլ Կուլակովին: Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Read More
Ակնկալում ենք, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվելու է նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

Ակնկալում ենք, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվելու է նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորմանը: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ: «Հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջ քաշած նախաձեռնության շրջանակում բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ…

Read More
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր բացել է Իջևանի գրասենյակը՝ նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Read More
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2860-ը

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2860-ը

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2862-ի, վիրավորներինը՝ 2562-ի՝ հայտնել է Reuters գործակալությունը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 100 հազար երեխա: Կազմակերպությունում հայտարարել են, որ չգիտեն երեխաների շրջանում զոհերի և վիրավորների հստակ թիվը:   Քանի որ երկրաշարժի գոտու մեծ մասը գտնվում է դժվարամատչելի շրջաններում, իշխանությունները դեռևս տվյալներ չեն…

Read More
«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան է ներկայացրել Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները

«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան է ներկայացրել Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները: Լրատվամիջոցների տվյալով՝ պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը, որոնք հավաքվել էին պաշտոնոնկության գործընթացի մեկնարկի համար: Որոշում…

Read More
Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Մասիս Մայիլյանը գրել է, որ այսօրվանից թողնում է ԼՂ նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։    «Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։   Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է…

Read More
Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան

Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նշվում է, որ Կիմը սահմանը հատել է գնացքով՝ անցնելով Ռազդոլնայա գետի երկաթուղային կամուրջը և շարժվել դեպի հյուսիս: Ակնկալվում է, որ Կիմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Հեռավոր Արևելքում, սակայն հանդիպման հստակ ժամկետների և վայրի մասին…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակալի արդյունքի հասնելու համար վստահություն է պետք. Մարուքյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակալի արդյունքի հասնելու համար վստահություն է պետք. Մարուքյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը հիմնարար խնդիր է, և այն պետք է լուծվի խաղաղության գործընթացում որևէ նշանակալի արդյունքի հասնելու համար: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Վստահաբար կարող եմ փաստել, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի վարչապետը ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնարին թվացող քայլերը՝…

Read More
Մենենդեսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների համար

Մենենդեսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների համար

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանությանը բնորոշ բոլոր նշանները։ Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար: Մենենդեսը նաև Բայդենի վարչակազմին հորդորել…

Read More
Ճանաչողական այց «Ջավախք» հայրենակցական- բարեգործական հ/կ-ի գրասենյակ

Ճանաչողական այց «Ջավախք» հայրենակցական- բարեգործական հ/կ-ի գրասենյակ

Սեպտեմբերի 11-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հ/կ-ի գրասենյակ ճանաչողական այց ունեցան Երևանում գտնվող Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Շուլավեր գյուղի մի խումբ հայ ուսանողներ և աշակերտներ, նրանց ուղեկցում էին «Կանանց միջմշակութային երկխոսություն» հ/կ ղեկավար Մարինա Ցիկարիշվիլին: Ընդունելութունը կազմակերպել էր «Ջավախք» ՀԲՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Այվազյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված գեղեցիկ ձեռագործ աշխատանքները: Իր հերթին մանկավարժական գիտությունների…

Read More
Կարմիր խաչի օգնությամբ 13 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի օգնությամբ 13 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։  …

Read More
Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատարի անցումը դրական քայլ է և կարևոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա հայտարարել է, որ Բաքուն Միացյալ Նահանագների և մյուս գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնություն է տվել, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն Կարմիր խաչի…

Read More
Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House
		12.09.2023 . Տարածաշրջան

Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House 12.09.2023 . Տարածաշրջան

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք խորապես մտահոգված ենք այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն զինտեխնիկա են կուտակում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդներին աշխատել…

Read More
ԱՄՆ-ն կոչ է անում Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել

ԱՄՆ-ն կոչ է անում Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Վերահաստատում ենք կոչը, որը հանգստյան օրերին արեց պետքարտուղարն իր հայտարարության մեջ` հորդորում ենք Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել՝ ԼՂ-ում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին ծայրահեղ անհրաժեշտ հումանիտար մատակարարումները թույլ տալու համար։…

Read More
Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել ԼՂ. դրանում կենսական նշանակության ապրանքներ են

Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել ԼՂ. դրանում կենսական նշանակության ապրանքներ են

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները…

Read More
Ջրհեղեղ Լիբիայի Դեռնա քաղաքում. կան հարյուրավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ

Ջրհեղեղ Լիբիայի Դեռնա քաղաքում. կան հարյուրավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ

Լիբիայի` Միջերկրական ծովի ափին գտնվող Դեռնա քաղաքում «Դանիել» ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը կարող է հասնել մինչև 250-ի: Կարմիր մահիկի ընկերության Բենղազիի մասնաճյուղը հաղորդում է 150 զոհի և ավելի քան 100 մարդու անհետ կորելու մասին: Երկրի ՆԳ նախարարն էլ հայտնում է հազարավոր անհետ կորածների մասին: Հաղորդվում է, որ անհետ կորածների թիվը կարող է հասնել…

Read More
Մակրոնը՝ Ուկրաինայի հարցի քննարկումը G20-ի առաջնահերթություն չհամարելու մասին

Մակրոնը՝ Ուկրաինայի հարցի քննարկումը G20-ի առաջնահերթություն չհամարելու մասին

G20-ի հիմնական նպատակը տնտեսական հարցերի և գլոբալ մարտահրավերների քննարկումն է, ուստի Դելիում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության թեման առաջնահերթություն չդարձավ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Գլխավոր խնդիրն է քննարկել տնտեսական հարցերը, գլոբալ խնդիրները»,- ասել է նա Դելիում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն արևմտյան երկրների պարտություն չի համարում,…

Read More
Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա
		11.09.2023 . Միջազգային

Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա 11.09.2023 . Միջազգային

2024 թվականին Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարցը կքննարկի երկրի դատարանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եթե Պուտինը որոշի միանալ հաջորդ տարվա գագաթնաժողովին, ապա հնարավոր ձերբակալության մասին որոշումը կայացնում է դատական ​​համակարգը, ոչ…

Read More
Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով

Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով

Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով: Այդ մասին ասված է ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5, 6 և 7 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 12-ին»,- նշված է գրառման…

Read More
Ադրբեջանական «Ժողովրդավարություն 1918» շարժումը դադարեցնում է իր գործունեությունը

Ադրբեջանական «Ժողովրդավարություն 1918» շարժումը դադարեցնում է իր գործունեությունը

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի՝ «Ժողովրդավարություն 1918» շարժման արտահերթ համագումարում որոշում է կայացվել դադարեցնել կազմակերպության գործունեությունը։ Այդ մասին ասվում է «Ժողովրդավարություն 1918» ֆեյսբուքյան օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Երկրում տիրող հակաժողովրդավարական համակարգը և դրա ստեղծած ապաքաղաքական միջավայրն անհնարին են դարձնում քաղաքական գործունեության ցանկացած ձև։ Մյուս կողմից, սահմանափակ ռեսուրսները հնարավորություն չեն տալիս համարժեք արձագանքել սոցիալական խնդիրներին և նպաստել դրական…

Read More
Ռուսաստանը ծրագրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարել. Շուլգինով

Ռուսաստանը ծրագրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարել. Շուլգինով

Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը РИА Новости-ի հետ հարցազրույցում նշել է, որ դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան, իսկ այդտեղից Իրան և այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ առաջին փուլում Ռուսաստանը պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ՝ օգտագործելու առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության։ Նախարարը նշել է, որ խոսքը 300…

Read More
Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը X-ի (նախկին Twitter) իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակին և շեշտել, որ իրադրությունն արագ վատթարանում է:  «Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- գրել է Սամանթա Փաուերը:

Read More
Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 մլն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար. Գերմանիայի դեսպանատուն

Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 մլն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար. Գերմանիայի դեսպանատուն

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը X-ի (նախկին Twitter) իր էջում կարևորել է մարդասիրական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար: Կարևոր է, որ օգնությունն այժմ հասնի, այդ իսկ պատճառով մենք պարտավորվում ենք ապահովել մարդասիրական բեռների հասանելիությունը»։

Read More
Ռուսաստանը պաշտոնական ազդակներ չի տեսնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին. Պեսկով

Ռուսաստանը պաշտոնական ազդակներ չի տեսնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին. Պեսկով

Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու՝ Հայաստանի ենթադրյալ ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդակներ չի տեսնում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե հարձակվեն այդ երկրի տարածքի վրա, խոսնակն ասել է. «Եթե խոսքը Հայաստանի…

Read More
Ռուսաստանում ավարտվել են միասնական ընտրությունները

Ռուսաստանում ավարտվել են միասնական ընտրությունները

Ռուսաստանի բոլոր շրջաններում ավարտվել են միասնական ընտրությունները: Տարբեր մակարդակների 4000 քվեարկություն է անցկացվել 85 սուբյեկտում, բացառություն են եղել Կաբարդինո-Բալկարիան, Մարի Էլը, Սանկտ Պետերբուրգը և Յամալո-Նենեցյան Ինքնավար Օկրուգը: Այս տարի առաջին անգամ ընտրություններ են անցկացվել Դոնեցկում և Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում։ Բոլոր մակարդակների ընտրություններին մասնակցել է ավելի քան 81 հազար թեկնածու՝ հավակնելով 34 հազար տարբեր մանդատների…

Read More