Ադրբեջանական ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այդ մասին հայտնում են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:   Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների…

Read More
Մենք շարունակում ենք ուշադիր ու լրջորեն հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Նասեր Քանանի

Մենք շարունակում ենք ուշադիր ու լրջորեն հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մտահոգությանը ադրբեջանական զինուժի տեղաշարժի կապակցությամբ: «Մենք կապի մեջ ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների հետ։ ՀՀ իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ, սակայն Բաքվի իշխանությունները մեզ հաղորդել են, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն, իսկ վերջին տեղաշարժերը սովորական գործողություններ են ձմռան նախաշեմին, քանի որ լեռնային շրջաններում…

Read More
ԼՂ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
		11.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 11.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.   ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:   «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե…

Read More
Բաքվի և Երևանի հարաբերությունների սրումը բարդացնում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Բաքվի և Երևանի հարաբերությունների սրումը բարդացնում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը։ «Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, խոչընդոտում է, հետաձգում է, ժամանակ…

Read More
Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն
		11.09.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն 11.09.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հրապարակել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որում նա խորին մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի իրադրության կապակցությամբ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու…

Read More
959 ամյա Ախալքալաքի տոնը

959 ամյա Ախալքալաքի տոնը

Սեպտեմբերի 9-ին Ախալքալաքում նշվեց քաղաքի օրը, Ախալքալաքը դարձավ 959 տարեկան։ Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետեևանքով Ախալքալաք օրը նշվեց առանց համերգային ծրագրերի, սակայն ծրագրի շրջանակներում նախատեսված մյուս միջոցառումները տեղի ունեցան։ Տոնի առթիվ Ախալքալաքում էր Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, վերջինս Ախալքալաք էր այցելել քաղաքապետ Մելքոն Մակարյանի հրավերով։ Պաշտոնատար հյուրերի շարքում էին  Վրաստանի…

Read More
Սեպտեմբերի 11-ին ԼՂ քաղաքացիները կարող են հաց գնել նախորդ օրերին չօգտագործած կտրոններով

Սեպտեմբերի 11-ին ԼՂ քաղաքացիները կարող են հաց գնել նախորդ օրերին չօգտագործած կտրոններով

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 7 կտրոնով:   Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5 և 6 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 11-ին:  

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը,…

Read More
ՇՄ նախարարը մեկնել է Թեհրան մասնակցելու ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին

ՇՄ նախարարը մեկնել է Թեհրան մասնակցելու ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին և…

Read More
Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը
		10.09.2023 . Արցախ

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը 10.09.2023 . Արցախ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությանը, որը մեկնարկել է օրհներգով:  Նիստին մասնակցել է 30 պատգամավոր:  Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդվել է 17-րդ դարի Ավետարանի և ԼՂ Սահմանադրության վրա ձեռքը դնելով։ Նորընտիր նախագահին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։   Հատուկ նիստին ներկա են…

Read More
ՊԲ ստորաբաժանումները Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ հերքում

ՊԲ ստորաբաժանումները Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ հերքում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։  

Read More
ՊԲ ստորաբաժանումները Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել․ հերքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։  

Read More
Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է. Արգենտինայի նախագահ

Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է. Արգենտինայի նախագահ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել, որ Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է:

Read More
Պետք է գործարկվեն այլ ճանապարհներ ևս, բայց դրանք չեն կարող փոխարինել Լաչինին. ԼՂ նոր նախագահ

Պետք է գործարկվեն այլ ճանապարհներ ևս, բայց դրանք չեն կարող փոխարինել Լաչինին. ԼՂ նոր նախագահ

Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԼՂ նախագահ: Միակ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 22 պատգամավոր: Մինչև ընտրությունը նախագահի թեկնածուն, խորհրդարանում ներկայացնելով ծրագրային դրույթները, նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ պետք է ուղիղ կապ ունենան Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: «Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների…

Read More
G20-ի շրջանակում Հնդկաստանը Եվրոպային կապող միջանցքի ստեղծման պայմանավորվածություն է ձեռք բերվել

G20-ի շրջանակում Հնդկաստանը Եվրոպային կապող միջանցքի ստեղծման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել, որ Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: G20-ի շրջանակում ձեռք է բերվել Հնդկաստանը Եվրոպային կապող միջանցքի ստեղծման պայմանավորվածություն: Օրվա միջազգային իրադարձությունները` տեսաշարում:

Read More
G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Քննարկման արդյունքում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի վերաբերյալ, որը, ըստ կողմերի հայտարարության, «կկապի երեք տարածաշրջանները ժամանակակից կապի ենթակառուցվածքների միջոցով՝ նրանց միջև տնտեսական հարաբերությունները տեղափոխելով ավելի բարձր մակարդակ…

Read More
Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հնդկաստանում կայացած G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ: «G20-ն ընդունել է ամփոփիչ հռչակագիրը։ Ուկրաինան շնորհակալ է այն գործընկերներին, որոնք փորձել են տեքստում ներառել կարևոր ձևակերպումներ»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող ձևակերպումների հետ կապված՝ G20-ը…

Read More
ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:   «Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:   Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են…

Read More
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, վիրավորվել է 1204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։ Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել է նաև…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ
		09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ 09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   «Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Այդ մասին նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ:

Read More
ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է պարենի և դեղորայքի սուր պակասի։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը: «Ես աջակցում եմ մարդասիրական օգնության վերաբերյալ հայ ժողովրդի կոչերին և կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը»,- նշված է գրառման մեջ։ Armenians face…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ռազմական գործողությունները

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ռազմական գործողությունները

Կերչի նեղուցի հարավային մասում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը ոչնչացրել են առանց անձնակազմի ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Բացի դրանից՝ գերատեսչությունից նշել են, որ Ղրիմից արևմուտք գտնվող Սև ծովի ջրային տարածքում ծովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի դեսանտային խմբերով 4 արագընթաց մոտորանավակ:…

Read More
Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հայտնում են Հայաստանի կառավարությունից՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի…

Read More
Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին
		09.09.2023 . Արցախ

Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին 09.09.2023 . Արցախ

ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում: Ելույթում նա ասել է. «Նախքան շնորհավորանքներս՝ մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք՝ սպորտում կա «քաշային կարգ» հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա «քաշային կարգ» հասկացությունը: Այս առումով, կարծում…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով…

Read More
Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավորվել է: Տվյաները ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։ Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել…

Read More
ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել…

Read More
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

Քիչ առաջ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ: ԼՂ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնել է՝ միակ թեկնածուի օգտին քվեարկել է 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։ Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի…

Read More
Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 8-ին հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։  

Read More