Արայիկ Հարությունյանը ողջունել է ԼՂ-ին ուղարկված հումանիտար բեռների շարասյունն ուղեկցող Ֆրանսիայի պատվիրակությանը
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է ԼՂ-ի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող պատվիրակության անդամներին: «Նախագահ Հարությունյանը Արցախի իշխանությունների ու ժողովրդի երախտագիտությունն է հայտնել Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, որոնք Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին…
