Թուրքիայի Ադըյաման նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել 26.08.2023 . Տարածաշրջան
Թուրքիայի հարավարևելյան Ադըյաման նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել են տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունից։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինջիկի շրջանում տեղական ժամանակով ժամը 10:34-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,88 կմ խորության վրա:
